Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում


Տաղանդավոր երիտասարդներն իրենց երկիրը կներկայացնեն միջազգային ասպարեզում

Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ մշակույթի նախարարության առաջարկով կառավարության առաջիկա նոյեմբերի 12- ի նիստի օրակարգ է ներառվել սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարկետումը մինչև 2016թ. ձմեռային զորակոչը երկարաձգելու որոշման նախագիծը: Նախարարությունը հաշվի է առել երաժշտական- կատարողական արվեստի բնագավառում Հ. Առաքելյանի ցուցաբերած բացառիկ ընդունակությունն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, հայ երաժշտարվեստը Հայաստանում և արտերկրում ըստ արժանվույն ներկայացնելու գործունեությունը, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, հայկական երաժշտական արվեստը երիտասարդ կատարողներով համալրելու անհրաժեշտությունը:

Երիտասարդ երաժիշտը ծնվել և բնակվում է Երևանում, սովորել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի դասարանում: 2005թ. կատարելագործվել է Գերմանիայում՝ աշակերտելով աշխարհահռչակ սաքսոֆոնահար, պրոֆեսոր Դանիել Գոթիեին: 2009 թ- ին Հ. Առաքելյանն ընդունվել է Քյոլնի բարձրագույն երաժշտական դպրոց:

2004թ. սկսած պատանին մրցանակային տեղեր է զբաղեցրել Իտալիայում, Գերմանիայում, Հայաստանում, Ֆրանսիայում տեղի ունեցած տարատեսակ մրցույթներում: Նա տարբեր տարիների եղել է Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական, Նաում Գուզիկի, «Արամ Խաչատրյան» և այլ հիմնադրամների, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի կրթաթոշակառու:

Հայրապետ Առաքելյանը մշտապես ելույթ է ունեցել թե´ Հայաստանում, թե´ միջազգային տարբեր բեմահարթակներում՝ նպաստելով հայ երաժիշտների միջազգային ճանաչմանը: 2015- 2016թթ. նախատեսվում են երիտասարդ երաժիշտ- կատարողի ելույթները մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթներում, ինչպես նաև համերգային շրջագայություն Ռուսաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Լեհաստանում, Չինաստանում և այլուր:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առաջարկությամբ կառավարության նույն նիստի օրակարգ է ներառվել երկրի ձյուդոյի ազգային հավաքականի անդամ, մինչև 66կգ քաշային կարգում հանդես եկող Ֆերդինանդ Կարապետյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2018թ. ձմեռային զորակոչը տարկետում տալու որոշման նախագիծը:

23- ամյա մարզիկը 2013թ. Ռուսաստանի Դաշնության ձյուդոյի առաջնությունում գրավել է 2- րդ տեղը: 2015թ. հոկտեմբերի սկզբին Ֆ. Կարապետյանը Տաշքենդում կայացած «Գրան պրի» միջազգային մրցաշարում տարել է երեք հաղթանակ և գրավել 7- րդ տեղը, ինչը տալիս է հաջորդ տարի Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունենալիք օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային միավորներ: Ֆ. Կարապետյանը պատրաստվում է մասնակցել 2017- 2018թթ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:
Կառավարության դրական որոշման դեպքում տաղանդավոր երիտասարդները հնարավորություն կունենան իրենց երկիրը ներկայացնել միջազգային ասպարեզում:

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով
Ամենադիտված