Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ
Ուշադրության կենտրոնումԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Առաջին հայացքից արտառոց ոչինչ չկա: Սակայն երբ հրապարակվել է հեռախոսազրույցի ժամանակ արված լուսանկարը, որոշ բաներ իսկապես մտածելու տեղիք են տվել: Թուրքիայի նախագահի սեղանին դրված է ձեռքի քանդակ՝ ձեռքի չորս մատները պարզած, որը համարվում է «Մուսուլման եղբայրներ» կրոնական-քաղաքական ուխտի համակիրների ժեստը: Այն նշանակում է «Մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք, մեկ պետություն»: Հենց այսպիսի նախընտրական կարգախոսներով է նաև հանդես եկել Էրդողանը նախընտրական հավաքներում: