Նախօրեին Սիրիայի ծովափնյա Լաթակիա քաղաքի հրթիռակոծումն իրականացրել է հակակառավարական «Ահրար ալ-Շամ» խմբավորումը
Ուշադրության կենտրոնումԱրմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նախօրեին Սիրիայի ծովափնյա Լաթակիա քաղաքի հրթիռակոծումն, ինչի հետևանքով զոհվել էր 23 խաղաղ բնակիչ, իրականացրել է հակակառավարական «Ահրար ալ-Շամ» խմբավորումը, որն այդ գործողությունը ներկայացրել է՝ որպես պատասխան քայլ սիրիական հակամարտության Ռուսաստանի միջամտության. հենց Լաթակիայում են դիրքավորված ՍԱՀ տարածքում ռազմագործողություններ իրականացնող ռուսական օդատիեզերական ուժերի միավորներն: Հրթիռներն ընկել են «Թիշրին» համալսարանի մերձակայքում, ինչպես նաև քաղաքի հյուրանոցներից մեկի հարևանությամբ, որտեղ հաստատվել են ռուս ռազմական մասնագետների մի մասը. վերջինների շրջանում կորուստներ չկան...