105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Հնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Նեթանյահուն շաբաթ օրը կմեկնի ԱՄՆ ՌԴ զnրքերը գիշերը hարձակվել են Ուկրաինայի մի շարք մարզերի վրա. կան զnhեր Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին հրկիզման համար դատապարտված տղամարդը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին


Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը

Հասարակություն

Վարչապետի կոչով սոցցանցում բորբոքվող ֆլեշմոբը սպառնում է զանգվածային հոգեխանգարման վերածվել։ Մարդիկ տենդագին տարածում են անդիմակ-անձենոց, միմյանց մոտ կանգնած-նստած մարդկանց։ Մյուսները սկսում են փնտրել «գործ տվողին» նրան հանդիմանելու-պատժելու համար։ Զուգահեռաբար՝ մամուլում հայտնվում է հրապարակում, որ կորոնավիրուսային գանգատներ ունեցողին օգնություն չի ցուցաբերվում բժիշկների կողմից։ Ե՞րբ են կառավարությունը, առողջապահության օղակները անցնելու իրենց բուն գործառույթների կատարմանը, և ինչպե՞ս անել, որ այս ֆլեշմոբը պոզիտիվ նստվածք թողնի սոցիալ հոգեբանության վրա։

Փա՜ռք Աստծո։ Առողջապահության նախարարությունը համավարակի 4 ամսում, երբ տասնյակ հազարավոր վարակված կա, եռանիշ թվերով մահեր, որոշեց կազմել և առաջիկայում առաջնային օղակի բժշկին տրամադրել կորոնավիրուսի բուժումը կազմակերպելու ուղեցույց։ Այսուհետև բժիշկը կիմանա, թե ինչպես է կազմակերպելու կորոնավիրուսային գանգատ ունեցողի բուժումը։ Այս մասին երեկ երեկոյան, պարետատան ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարը։

Հարց է ծագում. Եթե նոր են կազմում բուժումը կազմակերպելու ուղեցույցը, ապա կարելի՞ ենթադրել, որ առաջնային օղակի բժիշկը մինչ օրս չգիտեր, թե ինչպես կազմակերպել կորոնավիրուսային գանգատ ունեցողի բուժումը։ Եվ եթե բժիշկը չգիտեր, ապա պարետը, նախարարը, 8003 թեժ գծի ինքնապատասխանիչը ինչպե՞ս էին 3 ամիս շարունակ խորհուրդ տալիս նման գանգատ ունեցողին դիմելու իրենց բժշկին։

Նշենք, որ բազմաթիվ բողոքների կողքին կան նաև դրական արձագանքներ առաջնային օղակի բժշիկներից, որոնք չեն սպասել ուղեցույցին, կորոնավիրուսային գանգատ ունեցողին նշանակել են դեղորայքային բուժում, որի արդյունքում շատերն ապաքինվել են, չհասնելով հիվանդանոցներ։ Հաշվի առնենք նաև այն, որ բազմաթիվ քաղաքացիներ բժշկի չեն դիմել, այլ զբաղվել ինքնաբուժությամբ, ինչպես երեկ նշեց նախարարը։ Եթե գումարենք նաև վարչապետի այն դիտարկումը, թե վարակվածների 80 տոկոսն աննկատ է տանում վարակը, ապա կարելի է պնդել, որ ապաքինվածների թիվը շատ մեծ է։

Նույնիսկ, եթե հիմք ընդունենք միայն պաշտոնական վիճակագրությունը, թե ընդամենը 3513-ն են ապաքինվել, ապա արդյո՞ք նրանց և հիվանդին ու ռիսկի գոտում գտնվողին մի արշինով չափելը ճիշտ է։ Միգուցե ապաքինվածներն ա՞յլ վերաբերմունքի են արժանի, հաշվի առնելով, թե ինչ ծանր փորձության ու սթրեսի միջով են անցել։ Օրինակ՝ կարելի է՞ բուժվածներին տրամադրել ժամանակավոր կանաչ քարտ, որը կնշանակի՝ նրանք բուժել են և ժամանակավորապես վարակի տարածման աղբյուր չեն։ Դա պոզիտիվ տրամադրություն կներշնչի ժողովրդին, որ ելք կա, ահա մեկը, որն անցել է, հաղթել է վիրուսին, վարակ չի կարող տարածել, հարկ չկա խուսափելու նրանից։ Հետևաբար՝ կարելի՞ է թույլ տալ նրան հանելու դիմակ-ձեռնոցը, քանի որ նա վարակ չի տարածում և վիրուսի հանդեպ ձեռք է բերել ժամանակավոր իմունիտետ։ Եթե այդպես լինի, ապա սոցցանցում դիմակ-ձեռնոց չկրող, միմյանց մոտ կանգնած-նստած մարդկանց նկարները կխոսեն ոչ թե մարդկանց կարգազանցության մասին, այլ կվկայեն, թե ինչքան մարդ է հաղթել համավարակի դեմ մղվող համաշխարհային պատերազմի հայկական ճակատում։ Այդ նկարները կբարձրացնեն ժողովրդի մարտական ոգին (դուխը) և սոցիալական պատասխանատվությունը, հույս կներշնչեն, որ ընդհանուր հաղթանակը մոտ է, որ շուտով՝ (ամիսներ անց) համատարած պատվաստվելուց հետո, բոլորս կհանենք դիմակ-ձեռնոցը, կվերգտնենք մեր նախկին կերպը, ձեռքով կբարևենք, կգրկենք-կհամբուրենք սիրելիին, դստերը, քրոջը, ծնողին, ծանոթին, ինչպես նաև՝ իտալացի աղջկան Ռիալտոյի կամրջի վրա, ու կազդարարենք համավարակի դեմ համամարդկային պայքարի վերջնական հաղթանակը։

Թաթուլ Մկրտչյան

 

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Հնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Նեթանյահուն շաբաթ օրը կմեկնի ԱՄՆ Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՌԴ զnրքերը գիշերը hարձակվել են Ուկրաինայի մի շարք մարզերի վրա. կան զnhեր Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին հրկիզման համար դատապարտված տղամարդը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանԴեշամը նշել է Իսպանիայից կրած պարտության գլխավոր պատճառը Ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Նավթի գներն աճել են Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ ԱՄՆ-ն հրապարակել է Իրանին գիշերային հարվածների կադրերը (տեսանյութ) Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի՞ Հայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանԻրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվելԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնում
Ամենադիտված