Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը․մինչև այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Էլինար Վարդանյանն անդրադարձել է համավարակի պայմաններում հասարակության և պետության պատասխատատվության շրջանակին, հակաճգնաժամային ռազմավարության հետ կապված խնդիրներին։

Նա մասնավորապես գրել է․ «Մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք պատասխանատու վարքագիծ են դրսևորել համաճարակի ողջ ընթացքում։ Առանց կոչերի, առանց համոզելու։ Նրանք ինքնուրույն տեղեկացված են նորմերից և անվերապահորեն կատարում են պարետատան պահանջները։

Բայց կան նաև բոլորովին այլ շերտեր, որոնց հետ հաղորդակցությունը շատ ավելի բարդ է։ Այդ շերտը չի պահպանում որևէ սանիտարական նորմ, սոցիալական հեռավորություն, արգելքների ոչ մի նորմ։ Եվ նրանք ռեալ վտանգ են բոլորի համար, այդ թվում՝ զգոն և գրագետ խավի։

Ես որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ մարդկանց, ովքեր առանց դիմակի 5 հոգով ներխուժում են նեղ վերելակ, խանութում չեն պահպանում հեռավորություն, ընդհատակյա խնջույքներ և տոնախմբություններ են կազմակերպում։ Իսկ դա մասսայաբար է այդպես. Երևանի կենտրոնից մինչև հեռավոր գյուղեր։ Չեմ հասկանում նաև «Չկա տենց վիրուս, լրիվ հորինած ա, մեզ չի կպնի...» և այլ «գաղափարներ» կրողներին։

Այս շերտի վրա ազդեցություն չի թողնում նաև իշխանության խոսքը, որը վերջին շրջանում խիստ արժեզրկվել է։ Չեն օգնում վարչապետի հորդորները, սպառնալիքները։ Մարդիկ անտեսում են վարչապետի ասածները, եթե նույնիսկ այդ ասածի մեջ ճշմարտություն կա։ Բայց այս ամենի հետ մեկտեղ այդ մարդկանց անհատական տվյալները համացանցում տարածելը ամենաճիշտ լուծումը չէ։ Նրանց վարքագծի համար պատասխանատվությունը կրում է կառավարությունը։ Նրանց վարքագիծը շատ հաճախ պայմանավորված է հենց կառավարության տարբեր պատասխանատուների մինչ օրս հնչեցրած իրարամերժ հայտարարություններով։

Մինչ սահմանափակումների թուլացումը կառավարությունը ի թիվս այլ հարցերի՝ դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, վստահելի թեստերի մեծ խմբաքանակ, դեղորայք և այլն, պետք է ճիշտ հաշվարկեր հատկապես այս շերտի հնարավոր վարքագիծը։ Բայց մենք անցանք սահմանափակումների թուլացման առանց այս հարցերից որևէ մեկին ռացիոնալ լուծում տալու։

Այսօր արդեն լուծումը առանց իրավունքների ոտնահարման, օրենքի շրջանակներում, համավարակի կանխարգելման պահանջները պարտադրելն է այն շերտին, որը չի հասկանում, չի գիտակցում։ Այո, պետք չէ վախենալ «պարտադրել» ձևակերպումից։ Հակառակը կլինի պետություն չունեցող ժողովրդի վարքագիծ և ճակատագիր։

Գլխավոր հարցը

Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը։ Մինչև այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է։ Այսօրվա իրականության և վաղվա հեռանկարի համար պետք է ունենալ հստակ ռազմավարություն։ Այդ դեպքում ռեսուրսները արագ կգտնվեն, այդ դեպում՝ պետական համակարգը կսկսի աշխատել, այդ դեպքում՝ յուրաքանչյուր գործի պատասխանատու կիմանա ինչ է պետք անել և ինչ ժամկետներում, և այդ դեպքում յուրաքանչյուր պաշտոնյա կիմանա իր պատասխանատվության չափը և տապալման համար պատասխանատվության անխուսափելիությունը։ Ամեն ուշացրած օր մեծացնում է հնարավոր հետևանքների գինը՝ վտանգելով մեր կյանքը»։


Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ինքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել
Ամենադիտված