Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Նեթանյահուն շաբաթ օրը կմեկնի ԱՄՆ ՌԴ զnրքերը գիշերը hարձակվել են Ուկրաինայի մի շարք մարզերի վրա. կան զnhեր Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին հրկիզման համար դատապարտված տղամարդը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) Դեշամը նշել է Իսպանիայից կրած պարտության գլխավոր պատճառը Ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև


Սթափվե՛ք. այս ծայրահեղ վիճակում կայենություն մի՛ արեք, ընդունեք ձեր մեղքը ու հեռացեք. Վլադիմիր Գասպարյան

Հասարակություն

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուզում եմ խոսել մի թյուրիմացության մասին, որ անընդհատ գեներացվում է հասարակական գիտակցության մեջ: Հենց իշխանությունը հանձնելու խնդիր է դրվում, «քայլիստները» հնչեցնում են մեղադրանքը՝ ուզում եք հները հետ գա՞ն: Միանգամից ասեմ. հները հետ չեն գալու: Հույներն ասում են՝ նորից նույն ջուրը չես մտնի: Ու պատճառը ոչ թե մտնողի ուզել-չուզելն է, այլ այն, որ ջու՛րն է փոխվում: Մեր երկրի ջրերն անշրջելի՛ փոխվել են: Այնպես որ, մանիպուլացնել պետք չէ. հները հետ չեն գալու, կգան նորերը, որոնց պետք է փոխանցել հների փորձը, պետականամետությունը, «մենք»-ի զգացումը և այլն:

Հների իմացությունից ու կարողություններից խոսեցի, և արդեն լսում եմ ոմանց աղմուկը: Սա էլ ասեմ, ու անցնենք առաջ. ահագին «քայլիստներ» ու «քլնգիստներ», չգիտես ինչու, համոզված են, որ հները հատկապես իրե՛նց աչքն են հանել, չնայած իրենց գերհամեստ ունակություններով ծլել-ծաղկել են հենց նրանց ստեղծած պայմաններում (շատերին անձամբ եմ ճանաչում ու կարող եմ վկայել, իրենք էլ կվկայեն, եթե մի կաթիլ ազնվություն ունեն)...

Անցնենք գլխավորին: Մեր երկրի ջրերն իսկապես փոխվել են, բայց նոր ջրերը պիտի զուլալվեն: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ «քայլիստները» հասկանան՝ իրենք մարդկանց հիշողության մեջ մնալու են այն լավով, որ կթողնեն երկրին: Լավն էլ են բերել, ու հենց իրենք պիտի այն տարբերակեն իրենց բերած վատից: Հրապարակայի՛ն ու բարձրաձա՛յն: Նույնը պիտի անեն նաև նրանց ադեպտները: Պիտի անցնեն մեղքի գիտակցում-ապաշխարություն-թողություն ճանապարհը: Միայն այդպես ժողովուրդը կդառնա ազգ, հակառակը ամբոխացումն է:

Իսկ մեղքերը շատ են՝ հպարտություն, նախանձ, զազրախոսություն, փառատենչություն, սուտ, կեղծավորություն... Բայց ամենագլխավոր մեղքը ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ է: Ու թող ոչ ոք չփորձի հակառակը պնդել. ընդամենը երկու տարի առաջ բոլորս ենք տեսել կռապաշտության հաղթանակը մեր հրապարակներում ու փողոցներում: Շատերն էլ մասնակցել են՝ թմբուկ են զարկել, պար են բռնել կուռքի շուրջը, պաշտամունքային գոռգոռացել են: Բոլորից առաջ այդ այլանդակ ծեսի գաղափարախոսներն ու կազմակերպիչները պիտի թողություն խնդրեն: Ու ներում ստանալով՝ հեռանան, որ իրենցից հետո լա՛վը հիշվի: Իսկ լավ գործեր, կրկնում եմ, կան: Օրինակ՝ երկիրն այնպիսի ծայրահեղ վիճակի բերեցին, որ վերջապես ջոկվեց չարը բարուց, լավը՝ վատից, դավաճանը՝ հավատավորից: Մեզ այնքան մոտեցրին աղետի եզրին, որ գործով սկսեցինք սիրել հայրենիքը: Այնքան տեսանելի դարձրին կռապաշտն ու քրիստոնյան, որ կարող ենք ընտրություն անել...

Ուրեմն լինելին պիտի՛ կատարվի և կկատարվի՛:

Հիշե՛ք. առանց Տիրոջ կամքի տերև իսկ չի ընկնում ծառից: Ու դուք էլ ընկնելու կամ բարձրանալու եք Տիրոջ կամոք: Դուք էլ սիրո կամ անեծքի եք արժանանալու Տիրոջ կամքով: Բայց՝ ըստ ձեր արարքների և գործերի: Ինչպես որ դատարկ տեղը Տիրոջդ անունը չպիտի տաս, այնպես էլ դատարկ տեղը մի՛ վախեցրեք մարդկանց հների վերադարձի փուչ սպառնալիքով: Ասում եմ՝ երկրիս ջրերը փոխվել են, ու մեզնից է կախված, թե զուլալվելուց հետո ով կապրի պարզ ջրերում, և ով անիծված ու հալածական կդեգերի երկրի երեսին: Կայենությունն անիծված է: Սթափվե՛ք. այս ծայրահեղ վիճակում կայենություն մի՛ արեք: Հրապարակավ ընդունեք ձեր մեղքը, ապաշխարեք ու հեռացեք, և ազգ դարձած ժողովուրդը ոչ միայն վատը կների, այլև կհիշի այն լավը, որ բերել եք:

«Պատիվ ունեմ» արտահայտությունը «հայրենիք»-ից հետո ամենաթանկն է մեզ՝ զինվորականներիս համար: Ու երանի նրան, ով վաստակում է այն բարձրաձայնելու իրավունքը: Դուք ունեք դրա միակ ու վերջին հնարավորությունը, տիկնայք և պարոնայք «քայլիստնե՛ր»: Չվրիպե՛ք...»:

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Նեթանյահուն շաբաթ օրը կմեկնի ԱՄՆ Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՌԴ զnրքերը գիշերը hարձակվել են Ուկրաինայի մի շարք մարզերի վրա. կան զnhեր Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին հրկիզման համար դատապարտված տղամարդը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանԴեշամը նշել է Իսպանիայից կրած պարտության գլխավոր պատճառը Ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Նավթի գներն աճել են Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ ԱՄՆ-ն հրապարակել է Իրանին գիշերային հարվածների կադրերը (տեսանյութ) Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի՞ Հայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանԻրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվելԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնել
Ամենադիտված