«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» խաղի հաջորդ առաջնությունը տեղի է ունենալու Հայաստանում
BlogԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Քիչ առաջ Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկել է Ի՞ՆՉ ՈՐՏԵ՞Ղ Ե՞ՐԲ խաղի աշխարհի 13-րդ առաջնությունը, որին մասնակցում է 59 թիմ 25 երկրներից, այդ թվում` երեքը Հայաստանից։
Վերջին տարիներին Հայաստանի ինտելեկտուալ շարժում վերելք է ապրում։ Աշակերտական և ուսանողական բազմաթիվ փառատոններ, մեծ հետաքրքրություն առաջացնող խաղի հեռուստատարբերակը և այլն։
Հաջողություն մաղթենք մեր հայրենակիցներին։
Իդեպ, ինչպես արդեն տեղյակ եք, աշխարհի հաջորդ առաջնությունը տեղի է ունենալու Հայաստանում մեր Նախագահի բարձր հովանու ներքո։