Հասկանալի չէ , թե ինչու է ՀՀ շարունակվում կոչվել «սոցիալական» պետություն
BlogԱրա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Գործող սահմանադրության մեջ ՀՀ քաղաքացին ունի ՛՛հանգստի՛՛ ( հոդված 33), ՛՛առողջությանը և և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում՛՛ ապրելու ( հոդված 33.2), ‘’ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու դեպքում, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում՛՛ սոցիալական ապահովության (հոդված 37), ՛՛բժշկական օգնության և սպասարկում ստանալու՛՛ ԱՆՎԵՐԱՊԱՀ իրավունքներ (հոդված 38): Առաջարկող սահմանադրությամբ ՀՀ քաղաքացին զրկվում է վերոհիշյալ բոլոր ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ իրավունքներից: Դրանք դառնում են ՊԱՅՄԱՆԱԿԱՆ: Հասկանալի չէ, այդ դեպքում ինչու՞ է ՀՀ շարունակվում կոչվել ՛՛սոցիալական՛՛ պետություն ( տես հոդված 1-ինը):