ՌԴ զnրքերը գիշերը hարձակվել են Ուկրաինայի մի շարք մարզերի վրա. կան զnhեր Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին հրկիզման համար դատապարտված տղամարդը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) Դեշամը նշել է Իսպանիայից կրած պարտության գլխավոր պատճառը Ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ


Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի կնոջ պնդմամբ՝ պետության տված 30 մլն դրամից սկեսրայրը գումար չի հատկացրել թոռներին. Tert.am

Հասարակություն

Կառավարության 2019թ. սեպտեմբերի 5-ի որոշմամբ 30 միլիոն դրամ էր տրամադրվել 2008թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված անձանց իրավահաջորդներին։

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը Կառավարությունից ստացած 30 մլն դրամից գումար չի տրամադրել Գոռ Քլոյանի կնոջը և 2 երեխային։

Տեղեկությունը ճշտելու համար Tert.am-ը   զրուցել է երկու կողմերի՝ Սարգիս Քլոյանի և Ռուզաննա Հունանյանի՝ Գոռ Քլոյանի կնոջ հետ։

Սարգիս Քլոյանի հայտնեց, որ իր թոռների բաժին գումարը՝ որպես ավանդ, դրված է բանկում․ «Թոռնիկներիցս մեկը 16 տարեկան է, մյուսը՝ 12, նրանք անչափահաս են։ Ես այդ գումարը գցել եմ բանկ։ Երբ իմ թոռնիկները կմեծանան, կդառնան չափահաս, այդ գումարի տերն իրենք են»,- նշեց նա։

Սարգիս Քլոյանի խոսքով՝ Կառավարության տրամադրած գումարը բաժանվում է 5 մասի, որից 12 մլն դրամը բաժին է ընկնում Գոռ Քլոյանի ծնողներին, 18 մլն դրամը՝ կնոջը և երեխաներին։

«18 մլն դրամը հարսիս և 2 թոռներիս գումարն է։ Ես այդ 18 մլն դրամը դրել եմ բանկում։ Մնացած 12 մլն դրամից մոտ 4 մլն դրամով վերանորոգել եմ տունը, որպեսզի իմ թոռները, երբ գան Հայաստան, տեսնեն իրենց հայրական տունը շատ լավ վիճակում է։ Ասեմ ավելին, իմ 3 սենյականոց բնակարանը ամբողջովին վերանորոգել եմ, սարքել եմ նրանց համար և ժառանգել եմ իմ թոռնիկների ու իմ հարսի անունով, որպեսզի մեր մահից հետո նրանց դեմ կանաչ ճանապարհ լինի, խոչընդոտներ չլինեն»,- հայտնեց Սարգիս Քլոյանը։

Գոռ Քլոյանի կինը՝ Ռուզաննա Հունանյանը և նրա երեխաները տևական ժամանակ է բնակվում են Ռուսաստանում։ Սարգիս Քլոյանի տեղեկացմամբ՝ արդեն մոտ 10 ամիս է կապերը խզված են իրենց և որդու կնոջ ու երեխաների միջև։

«Օգոստոսի վերջից առ այսօր հարսս մեզ հետ կապերը խզել է, թոռնիկներիս կարոտը խեղդում է, չեմ կարողանում խոսել իրենց հետ։ Ես բացատրում եմ՝ ձեզ համար ինչ տարբերություն, 18 մլն դրամը, որ գցել եմ բանկը, դրա տոկոսներն ուղարկեմ ձեզ, 18 մլն դրամին ահագին տոկոս է գալիս։ Այդ տոկոսն ուղարկեմ, մինչև երեխեքը մեծանան, գան այդ 18 մլն դրամն ստանան ինձանից։ Չհամաձայնվեցին և այսպիսի վիճակ է։ Իմ Գոռից հետո երկու թոռնիկներով եմ ապրում։ Ես երբեք իմ թոռնիկների փողը չեմ ուտելու։ Ինչու է նա ուզում, որ այդ գումարը գնա ՌԴ բանկեր, ինչի ես երկիր եմ ազատագրել, որ փողը գնա Ռուսաստանի բանկ։ Թող մնա այստեղ, տոկոսներն ուղարկեմ իրենց, մեծանան իմ թոռնիկները, որպեսզի վայելեն այդ փողը»,- ասաց նա։

Ռուզաննա Հունանյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ոչ մի գումար ինքը և իր երեխաները չեն ստացել։ Նա նաև չհերքեց տեղեկությունը, որ մոտ 10 ամիս է կապ չկա ամուսնու ծնողների հետ:

«Ես չգիտեմ՝ Սարգիս Քլոյանն ինչ է արել, ինչ մասնաբաժին է բանկում։ Ես երկու անչափահաս երեխա եմ մեծացնում օտար երկրում։ Ես չգիտեմ, գուցե մտածում է, որ գումարը կարող եմ վատնել, շքեղություններ կանեմ ինձ համար։ Ամեն դեպքում, ես՝ որպես երեխաների մայր, խնամակալ, չեմ կարծում, որ դա ինչ-որ հարիր արարք է, քանի որ մայրը երբեք իր երեխաների գումարը այս ու այն կողմ չի վատնի, առավելևս՝ ես։ Իսկ եթե Սարգիս Քլոյանը պնդում է և գտնում է, որ ՌԴ-ում երկու անչափահաս երեխաներին կարող է միայնակ մայրը պահել իր իսկ վաստակած գումարով, գումարը հիմա պետք չէ, պետք կգա չափահաս լինելու դեպքում, ես չեմ կարող ոչինչ մեկնաբանել»,- ասաց Ռուզաննա Հունանյանը։

Նա տեղեկացրեց, որ արդեն 4 տարի է երեխաների հետ միասին բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում և այս ընթացքում որևէ աջակցություն չեն ստացել Սարգիս Քլոյանից։

«Ես բան չունեմ ասելու, գուցե իրենք էլ հնարավորություն չեն ունեցել ապրելու, բայց Կառավարության հատկացված գումարից էլ ոչ մի լումա չենք ստացել։ Եթե այսօր պապիկը գտնում է, որ ինքը կարող է իրեն շքեղություններ թույլ տալ, եթե մեծահասակ մարդկանց ապրել պետք է, իմ կարծիքով, անչափահաս երեխաները նույնպես ապրելու կարիք ունեն»,- նշեց Ռուզաննա Հունանյանը։

Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՌԴ զnրքերը գիշերը hարձակվել են Ուկրաինայի մի շարք մարզերի վրա. կան զnhեր Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին հրկիզման համար դատապարտված տղամարդը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանԴեշամը նշել է Իսպանիայից կրած պարտության գլխավոր պատճառը Ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Նավթի գներն աճել են Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ ԱՄՆ-ն հրապարակել է Իրանին գիշերային հարվածների կադրերը (տեսանյութ) Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի՞ Հայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանԻրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվելԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի
Ամենադիտված