Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


Սերժ Սարգսյանի արագ, բայց կիսատ պատասխանը

Սերժ Սարգսյանը բավականին արագ եւ օպերատիվ արձագանքել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն աղմկոտ հայտարարությանը, թե 2016 թվականին Արցախի օդն անպաշտպան էր: Սարգսյանը հայտնել է, թե այդ դեպքում ինչպես են խոցվել մոտ 20 անօդաչու թռչող սարքեր ու երկու ուղղաթիռ: Միաժամանակ, նա նշել է, թե չափազանց պատասխանատու եւ դժվարին գործ է պատերազմի ընթացքից բանակ կերտելը, եւ հորդորել է բանակի, սպառազինության հարցը չդարձնել քաղաքական գործընթացների խաղարկման կամ շահարկման առարկա:

Սերժ Սարգսյանը գործնականում իրավացի է: Իհարկե, ուղղաթիռների խոցումը հազիվ թե հնարավոր է դիտարկել ՀՕՊ համակարգի ձեռքբերում, առավել եւս, որ դրանից մեկը խոցվել էր ուղղակի ձեռքի նռնականետով: Բայց ապրիլյան քառօրյա պատերազմի եւ ընդհանրապես սպառազինության թեման պետք է դադարել օգտագործել քաղաքական նկատառումով: Ամբողջ հարցն այն է, որ Սերժ Սարգսյանը նույնը չի հորդորում իր յուրայիններին, նույնքան օպերատիվ դուրս չի գալիս շահարկումների դեմ հակազդելու, երբ մեղադրանքի թիրախում ոչ թե իր, այլ նոր իշխանությունն է:

Մինչդեռ, Սարգսյանի խոսքն ու հորդորը հենց այդ պարագայում ձեռք կբերեր անգնահատելի կշիռ, արժեք, երբ նա սկսեր սաստել հենց այն փորձերը, որոնք քաղաքական առումով թիրախավորում են նոր իշխանությանը:

Այդ իմաստով, հայկական բանակն իսկապես պետք է զերծ պահել ներքաղաքական խաղարկումներից, թե զինծառայողներին, հրամանատարներին, թե բանակին առնչվող, առավել եւս պետական անվտանգության նուրբ հարցեր պարունակող թեմաները:

Կարո՞ղ է հայաստանյան այսպես ասած ներքաղաքական դասը գալ այդ հարցի շուրջ համաձայնության:

Սերժ Սարգսյանը վերահաստատել է արտակարգ դրության ավարտից հետո մեծ ասուլիսի եւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին բոլոր հարցերին պատասխանելու մտադրությունը:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հարցերը առավելապես քաղաքական են, եթե անգամ դրանք առնչվում են սպառազինության խնդիրներին: Եվ այդ իմաստով հետաքրքիր է, օրինակ, որ քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը չհրավիրեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նրան հարցներ, թե ինչու էր Աբրահամյանը քառօրյայից մեկ-երկու օր անց Հայաստան ժամանած ՌԴ վարչապետ Մեդվեդեւին խնդրել չուշացնել Հայաստանի 200 միլիոն դոլար վարկով սպառազինությունը:

Սպառազինություն, որ Հայաստանում պետք է լիներ դեռ ապրիլյան պատերազմից առաջ, բայց չէր մատակարարվել: Թե՞ դրա վերաբերյալ տեղեկությունը հանձնաժողովը պարզել է առանց Հովիկ Աբրահամյանի էլ:

Գլխավոր խնդիրն անշուշտ այն է, թե ինչպիսի ռեգիոնալ ազդեցության քաղաքական մեխանիզմ է գործարկվել Հայաստանի դեմ տարիների կտրվածքով, օգտագործելով ներքաղաքական կյանքի սուբյեկտներին, նրանց մոտիվացիաները, եւ իհարկե նրանց մարդկային բնույթը, արժեհամակարգն ու մտածողությունը:

Ներկայում դա շատ կարեւոր է, քանի որ Հայաստանը այժմ գործնականում համանման մարտահրավերի առաջ է:

Փաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ
Ամենադիտված