Նավթի գներն աճել են Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ ԱՄՆ-ն հրապարակել է Իրանին գիշերային հարվածների կադրերը (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի՞ Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել ԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին


Դատախազությունն ամեն ինչ անում է, որ քրգործն ուշ հարուցվի. Արամ Վարդանյանի պաշտպանների բողոքի քննությունը հետաձգվեց

Հասարակություն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 24-ին շարունակվում էր «Վստրեչի Ապեր» անունով հայտնի՝ Արամ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ բողոքի քննությունը։

Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին հայտնեց, որ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ գործի նյութերն իրենք թերի են ստացել Դատախազությունից։

«Դատախազն ասում է, որ նյութերում եղել է նաեւ ձերբակալման որոշում, սակայն մեզ տրամադրված նյութերում դրանք չկան։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչու են փակվել ինֆորմացիաները, այսինքն՝ ուղղակի ջնջված է ինֆորմացիան։ Սկզբի հատվածում ինֆորմացիան փակ է, սակայն տեքստում բացահայտված են մարդկանց անուններ։ Այսինքն՝ եթե իրենք ուղղակի ցանկացել են անձնական տվյալներ փակել, ապա պետք է ամբողջը փակված լիներ, չնայած իրավունք չունեին փակելու, որովհետեւ այդ դեպքում անիմաստ է այդ նյութերը տրամադրելը։ Մենք ունենք բազմաթիվ ինֆորմացիաներ, թե ովքեր են եղել այնտեղ եւ եթե այստեղ փակվում է ինֆորմացիան, մենք չենք կարողանում հարց բարձրացնել, որ, օրինակ, եկած Պողոսին կամ Մարտիրոսին չեք լսել։ Ճիշտ կլինի, որ դատախազը տրամադրի ու դատախազը չպետք է որոշի՝ ինչը կրճատել։ Ինձ համար տարօրինակ է, որ դատախազն ասում է՝ ոստիկանությունը տրամադրել է որոշակի սահմանափակումներով. որտեղի՞ց դատախազը գիտի, թե մեզ ինչ է տրամադրվել, սա հարց է։ Այնուամենայնիվ, մենք Արամ Վարդանյանի գործի պարագայում մենք այլեւս ոչնչի վրա չենք զարմանում»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Դատավոր Գագիկ Պողոսյանը դիմեց գործով դատախազին. «Տեսեք՝ ինչ է տեղի ունենում։ Ես նիստ եմ կորցնում ավելորդ։ Հետեւաբար, պատասխանատվությունը ձեր վրա է, դուք պետք է պատրաստ լինեք բողոքի քննությանը»։

«Պետք է ոստիկանությունից նյութերի կեսն էլ ստանամ, որ տրամադրեմ»,- ասաց դատախազը։

«Այսինքն՝ դուք չե՞ք կարողանում եւ Ոստիկանությունը ձեր փոխարեն պետք է որոշի, թե դուք բողոքի քննությանն ինչ ներկայացնե՞ք»,- ասաց դատավորը։

Դատախազը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ գործի քննությունը հետաձգելու մաիսին։

Փաստաբաններն առարկեցին միջնորդության դեմ.

«Քանի որ դեռեւս գտնվում ենք քրեական գործի հարուցման փուլում, ուղղակի չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես պետք է այդ նյութերը, որոնք Դատախազությունը համարում է քրեական գործի հարուցման նախապատրաստման հատված, ինչու պիտի ինչ-որ բան կրճատվի։ Եթե դատախազը հարկ է համարել անհատական տվյալներ փակել ու դրա համար պիտի դիմի Ոստիկանություն, ապա կոչ կանեի, որ Ոստիկանությանը դիմեն՝ առավել ուշադիր լինեն։ Մեզ տրամադրված նյութերում շատ անձնանց անուններ է փակված, բայց որտեղ որ պետ է մոռացել են փակել, թեպետ դա մեզ միեւնույն է։ Մեզ պետք է, որ փաստի առթիվ կատարվի պատշաճ քննություն եւ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ անկախ նրանից՝ իրենք եղել են դիմակով թե անդիմակ»,- ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Փաստաբան Սահակյանն էլ նշեց, որ իրենք հասկանում են՝ Դատախազությունն ամեն ինչ անում է, որ քրեական գործը ուշ հարուցվի. «Ամեն ինչ անելու են, որ չհարուցվի։ Նկատի ունենալով գործի բնույթը՝ այն հանգամանքը, որ ուշացնելով քրեական գործի հարուցումն արդեն իսկ պետությունը կանգնում է լրջագույն խնդրի առաջ, որովհետեւ կան հոդվածներ, որոնցով անհապաղությունը պարտադիր է այդ քրեական գործի հարուցման համար։ Դատախազի ասածն այն է, որ ինքը պետք է թույլտվություն վերցնի Ոստիկանությունից, որպեսզի կարողանա բացահայտել որոշ ինֆորմացիաներ։ Ամեն ինչ չի կարող Արամ Վարդանյանի համար յուրահատուկ լինել, որովհետեւ պրակտիկան ցույց է տալիս, որ առանձնահատուկ եւ խտրական մոտեցում կա կոնկրետ Արամ Վարդանյանի գործի տարբեր դրվագներով»։

Դատավորը բավարարեց դատախազի միջնորդությունը։ Բողոքի քննությունը նշանակվեց հուլիսի 21-ին, ժամը՝ 15։30-ին։

Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ մտել էին Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։

Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:

Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվում էր նաեւ հաջորդ օրը։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։

Հիեցնենք, որ ՔԿ-ն հայտնել էր, որ Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ 2020թ. մարտի 5-ին առերեւույթ հանցագործություններ կատարելու համար Վարդանյանի եղբոր որդի Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առեւանգելը) 1-ին մասով, իսկ Ս.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 3-րդ մասի 1-ին կետով։

Նավթի գներն աճել են Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ ԱՄՆ-ն հրապարակել է Իրանին գիշերային հարվածների կադրերը (տեսանյութ) Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի՞ Հայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանԻրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվելԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցումՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՔաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մшհացել՝ հավանաբար պատճառը էներգետիկներ չարաշահելն էՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված