Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ ԱՄՆ-ն հրապարակել է Իրանին գիշերային հարվածների կադրերը (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի՞ Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել ԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին Իրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր


Սա ողբերգական ժամանակահատված է, բայց նաև հնարավորություն՝ ինչից սկսել. Արմեն Սարգսյան

Հասարակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կազմակերպած՝ «COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները» թեմայով առցանց վեբինարին։

 
 
 
 

Վեբինարին մասնակցել են նաև Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, FAST հիմնադրամի համահիմնադիր, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանը, Ճապոնիայի Տոհոկուի համալսարանի բժշկության դպրոցի վարակաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, COVID 19-ի վերաբերյալ կառավարության խորհրդատվական հանձնաժողովի անդամ Հիտոշի Օշիթանին, Ճապոնիայի նախարարների կաբինետի քարտուղարության կորոնավիրուսային հիվանդության նախապատրաստման և հակազդման գրասենյակի գլխավոր տնօրեն Տոմոչիկա Ույաման, Գերմանիայի Բունդեսթագի առողջապահական հարցերով փորձագետ, պրոֆեսոր Կարլ Լաութերբախը։

Վեբինարի ընթացքում, որը վարել է FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, Հանրապետության նախագահը և հեղինակավոր գիտնականներն ու փորձագետները քննարկել են կորոնավիրուսային համավարակի հաղթահարման ուղիները, ինչպես նաև անդրադարձել գլոբալ մարտահրավերի դեմ պայքարում երկրների համագործակցությանը։

 
 

Նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով համավարակով պայմանավարված իրավիճակի մասին, ընդգծել է, որ պետք է հաշվի առնել, որ, հավանաբար, սա վերջին համավարակը չէ, և պետք է պատրաստ լինել նաև հետագային. «Վստահաբար, ամբողջ աշխարհում պետք է ավելի մեծ ներդրումներ կատարել առողջապահության, կենսաբանության ոլորտներում: Մենք հասկանում ենք, որ աշխարհը փոխվել է, և վարակի վարքագիծն էլ համապատասխանում է այս նոր աշխարհին: Անհրաժեշտ է վերաձևավորել և փոխակերպել բոլոր այն ոլորտներում արված քայլերը, որոնք կատարել էինք անցյալում»:

Նախագահի բնորոշմամբ՝ այս իրավիճակը խաչմերուկ է, և ցանկացած ազգ պետք է հասկանա, թե որ ճանապարհն է ընտրելու. «Հայաստանը նույնպես կանգնած է այդ խաչմերուկում, հետևաբար, պետք է վերաձևակերպի և սահմանի իր առաջնահերթությունները: Կան առաջնահերթություններ, որոնք հրատապ են: Կրկին պետք է վերանայել Հայաստանն աշխարհին ներկայացնելու հնարավորությունը, այսինքն՝ այնպիսի մի ներդրում, որի միջոցով կստեղծվի Հայաստանի մասին տեղեկություն տարածելու հնարավորություն, որ ներդրողները հասկանան, թե ինչու է պետք հենց Հայաստանում ներդրումներ կատարել: Երկրորդը՝ մեծանալու է էլեկտրոնային կառավարման անհրաժեշտությունը: Կարևոր են դառնում կրթությունն, էլեկտրոնային առողջապահությունը»։

 
 

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տնտեսական խոչընդոտների հետ մեկտեղ առաջանալու են նաև պարենային անվտանգության խնդիրներ, և պետք է մտածել դրանք հաղթահարելու մասին։ «Մենք պետք է պայքարենք վիրուսի դեմ այսօր՝ միաժամանակ, դիտարկելով տնտեսական այն դժվարությունները, որոնք ի հայտ են գալու ապագայում: Միգուցե, մեր տնտեսության որոշ ոլորտների վերակազմակերպման կարիք կլինի,-ասել է նա: -Սա ողբերգական ժամանակահատված է, բայց նաև հնարավորություն՝ ինչից սկսել: Եթե խելացի եք, որոշումներ կայացնելու տեսլական ունեք, ապա սա վերսկսելու, լավ վերսկսելու հնարավորություն է: Մենք ապրելու ենք նոր աշխարհում՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում: Բազմաթիվ երևույթներ վերարժևորվելու են, և պետք է հասկանանք՝ ինչպես ենք առաջ գնում: Եթե խելացի լինենք, կհաջողենք»։

Վեբինարի մասնակիցները ներկայացրել են համավարակի կանխարգելման իրենց երկրների փորձը և ձեռնարկված քայլերնրն ու միջոցառումները։ FAST հիմնադրամի և ամերիկյան «Մոդերնա» ընկերության համահիմնադիր ու նախագահ Նուբար Աֆեյանը տեղեկություններ է ներկայացրել «Մոդերնա»-ի կողմից համավարակի պատվաստանյութի մշակման աշխատանքների ընթացքի մասին։

 
 
 

Պատասխանելով համավարակի դեմ տարբեր երկրների համագործակցության մասին հարցին և անդրադառնալով ներկայացված տեսակետներին՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել գիտական մոտեցումների վրա հիմնվելու հանգամանքը։ Նա նշել է, որ ցանկացած երկրի իշխանություն պետք է ունենա գիտնականների կարծիքն օգտագործելու հնարավորություն։ «Վստահ եմ՝ ցանկացած երկրում քաղաքական գործիչները պետք է առաջին հերթին հասկանան, որ աղետալի իրավիճակ է, հետևաբար, պետք է մի կողմ թողնել բոլոր վիճաբանություններն ու միավորվել թշնամու՝ վիրուսի դեմ պայքարելու համար։ Կարծում եմ՝ բոլորս կհամաձայնենք, որ կա մեկ ճշմարտություն, և դա գիտությունն է։

Շատ կարևոր է նաև կարգապահությունը։ Վստահաբար, Ճապոնիայում կամ Գերմանիայում վիրուսի դեմ պայքարի հաջողությունն ապահովվել է հենց կարգապահության շնորհիվ, -ընդգծել է նախագահը։ -Հաջորդ կարևոր կետը ծրագրի, ռազմավարության, տեսլականի առկայությունն է։ Մեր կյանքի ցանկացած ոլորտում տեսլականն ու ռազմավարությունը կարևոր են։

Այնպես որ, պետք է լինել գիտականորեն հիմնավորված, խելացի, ճշգրիտ, կարգապահ, լավ կազմակերպված և ունենալ հստակ ռազմավարություն»։

 
 

Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև հանրության հետ շփումը։ «Կարևոր է բարձրաձայնել, ներկայացնել ճշմարտությունը և գիտական մոտեցումները։ Շատ կարևոր է նաև վստահությունը, հատկապես, երբ համավարակ է։ Մարդիկ պետք է վստահեն կառավարությանը, նախարարներին, եթե չվստահեն՝ խնդիրներ կառաջանան,-ընդգծել է նա։ -Նախապես պետք է ունենալ գործողությունների ծրագիր։ Ցանկացած անձ հավասարապես, համաչափորեն պետք է աջակցություն ստանա պետությունից, կառավարությունից, որպեսզի բոլորը համարեն, որ արդարացի փոխհատուցում է եղել։ Նույն խնդիրը վաղը լուծելու համար կարող է ավելի թանկ լինել, քան այսօր»։

Նախագահի խոսքով՝ աշխարհն այսօր ապրում է անորոշության մեջ․ «Անորոշություն է բոլոր ոլորտներում։ Պետք է հասկանանք, որ մենք իսկապես բավարար տեղեկատվություն չունենք։ Մենք այս մոլորակի գիտակից բնակիչներն ենք և պետք է կարողանանք գոյակցել վարակների հետ, վերահսկենք դրանք։ Դեռ հարյուրավոր տարիներ առաջ Իսահակ Նյուտոնն ասել է՝ «Ես ընդամենը երեխա եմ, որ ծովափին խաղում է, իսկ ճշմարտության օվկիանոսները իմ առջև չբացահայտված ծփում են»։ Այդ չբացահայտված ճշմարտության օվկիանոսները գոյություն ունեն նաև այսօր, և համավարակն այդ օվկիանոսներից մեկն է։ Հետևաբար՝ ապագայում դեռ շատ բան կա բացահայտելու»։

Հանրապետության նախագահի առաջարկով վեբինարի մասնակից օտարերկրացի գիտանականները իրենց մասնագիտական խորհուրդներն են փոխանցել Հայաստանին։

 
 

 

Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ ԱՄՆ-ն հրապարակել է Իրանին գիշերային հարվածների կադրերը (տեսանյութ) Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի՞ Հայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանԻրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվելԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցումՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՔաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մшհացել՝ հավանաբար պատճառը էներգետիկներ չարաշահելն էՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ
Ամենադիտված