Եվրոպան մեռնում է
BlogԱրթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նայում եմ ու բոլոր ընկերներս դրել են ֆրանսիական դրոշակ
Կատարվածի մասին իմ ցավակցության առումով օրիգինալ լինել չեմ կարող, քանի որ զգացական պահ է, որ ներքուստ հասկացվելու ու մտորելու տեղիք է տալիս , բայց և այս համատարած երևույթի վերաբերյալ կան որոշ դիտարկումներ:
Առաջինը վերաբերվում է ղարաբաղյան հակամարտությանը
- սովորաբար հարևանը իր լկտիության գագաթնակետին հասնում է երբ աշխարհը զբաղված է ինչ որ դեպքերով: Փարիզյան խմբագրատան գնդակոծումից օր էլ չանցավ և սկսվեցին ինտենստիվ հարձակումները :
Այդպես էր նաև Ավետիսյանների սպանությունից ուղիղ մեկ շաբաթ անց : Մենք բոլորս Սև նկարներով էինք երբ եղավ ու մի պահ անգամ կարիք եղավ բոլորին ասելու որ թողնեն սուգը և ի զեն կոչ անելու
-Ուզում եմ հիշեցնել նույն համատարած բողքը որ ունեք արցախյան իրադարձությունների ժամանակ , երբ աշխարհը քնած է կամ ավելի ճիշտ գիտենալով լռում է:
Երկրորդ .
- էս ամենի մեջ տարրական վախ կա և աշխարհի բազում վախեցած մարդկանց պես բռուցքվելու տենդենց , քանի որ մեծ առումով բացի ֆրանսիացի ընկերներ ունեցողներից և պաշտոնատար անձանցից մնացած դրոշակակիրները առավել քան միշտ ու ամեն հարցում ուռա գոռացողներ են:
Կարծես թե մենք վախենալու տեղ չունենք քանի որ գտնվելով պատերազմական վիճակում ամեն օր պետք է պատրաստ լինենք կրակոցների և իրականում հոգեպես պատրաստ ենք
Սակայն էլի կարիք կա հիեցնելու որ էս ողբ ու կականձով տարված մենք կարող ենք կորցնել մեր զգոնությունը և ամեն նման դեպք մեր համար կարող է լինել կորուստի նախադրյալ - իսկ դուք գիտեք թե ինչքան թանկ է մեր համար ամեն մի հայ :
Ցավակցությունների պահով.
Եվրոպան մեռնում է և եթե մի երկու տարի առաջ դա նոր էր նկատելի , ապա էսօր արդեն օր օրի մեռնելուց բացի նաև ...
մենք կորցնում ենք մարդկային պատմության ամենագեղեցիկ ձեռքբերումներից մեկը և ցավում եմ որ կորցնում ենք մարդկության պատմության այս թելը /ի դեպ Պալմիրից ու Աշուրբանիպալի հարթաքանդակի ոչնչացումից կամ գողությունից հետո սպասելի էր/ և դադարելով սակրալ արվեստով ու արժեքներով ապրելուց՝ մենք դառնալու էինք այս ամենի ականատեսը
Թե երբ կգա նոր Վերածնունդ և թե այս անգամ ինչ դեր կունենա մեր ազգը ու երկիրը ? հարցեր են և ցույց կտա ժամանակը .....