ԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին Իրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան


Ուզում են Էդիկ Անդրեասյանի «բերանը փակել». ինչու՞ է դատախազությունն «ընկել» մամուլի հետևից

Հասարակություն

Հրապարակախոսական ժանրի հոդվածում առկա ձևակերպումների հետքերով գնալը և դրանց քրեաիրավական գնահատական տալու նպատակը հրապարակախոս, իշխանություններին սուր քննադատության ենթարկող Էդիկ Անդրեասյանի և «Հրապարակ» օրաթերթի  բերանը փակելն է, թերթի նկատմամբ ճնշումներ գործադրելը։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով իրենց թերթում հրապարակված հոդվածում առկա տեղեկությունները ստուգելու դատախազության հանձնարարությանը։

Նշենք, որ երեկ՝ հունիսի 24-ին «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն են զանգահարել ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից և հայտնել, որ ստացել են դատախազի գրությունը, ըստ որի՝ պետք է ուսումնասիրեն «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածում առկա հանգամանքները և լուծեն քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Արմինե Օհանյանի խոսքով՝ հոդվածը հրապարակախոսական է՝ որևէ փաստական տվյալ չի պարունակում, հեղինակը  լրագրողական աշխատանք չի կատարել, ընդամենը վերլուծել է, իր վերաբերմունքը հայտնել։ Հոդվածի հիմնական միտքն այն է, որ «Նիկոլ Փաշինյանը բռնապետ է, և նրան պետք է հեռացնել»։

«Եթե ցանկանում են հանցագործության հաղորդման հատկանիշներ գտնել և դրա հիման վրա նյութեր նախապատրաստել, ապա ներկա պահին մեր թերթում կան երկու տասնյակից ավելի լրատվական նյութեր, որոնք կոնկրետ փաստեր են պարունակում և որոնց հետ կապված  կարելի է ուսումնասիրություններ սկսել, դրանց հետքերով գնալ, ընդհուպ մինչև քրեական գործ հարուցել։ Եթե չեն հարուցում  մյուս հոդվածներով, այլ կենտրոնանում են նման վերնագրով հրապարակախոսական հոդվածի վրա, նշանակում է փորձում են ազդել խոսքի ազատության վրա»,–ասաց գլխավոր խմբագիրը։

Թեմայի առնչությամբ այսօր՝ հունիսի 25–ին պարզաբանում է տարածել նաև գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մտահոգվելու որևէ հիմք չկա, իսկ «Մեդիա պաշտպան» հասարակական նախաձեռնության անհանգստությունը կատարվածի շուրջ, այդ հրապարակման շուրջ անհարկի աժիոտաժ հարուցելու նպատակ է հետապնդում:

Ըստ դատախազի խորհրդականի՝ իրականությունն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցալական հարցերի նախարարից ստացված գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությանը գրությամբ բառացիորեն հանձնարարվել է «Հրապարակ» թերթում տպագրված վերոնշյալ հրապարակման մեջ նշված տեղեկություններում առերևույթ հանցագործության հատկանիշների և ըստ այդմ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով իրականացնել օպերատիվ միջոցառումներ, և այդպիսիք հայտնաբերվելու դեպքում օրենքով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր: Իսկ ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությունն ըստ Աբրահամյանի՝ պայմանավորված է հոդվածում նշված այն տեղեկատվության ստուգմամբ, համաձայն որի՝ ՀՀ վարչապետը «...իմքայլական սոցապնախարարի հետ սերտ համագործակցությամբ յուրացրել է մեր ամենակարիքավոր քաղաքացիների նպաստներից...»:

Մինչդեռ Արմինե Օհանյանը համոզված է, որ իրավապահների ուշադրությանն արժանացած հոդվածը նախարարն անգամ չի էլ կարդացել, սակայն եթե անգամ կարդացել է և դրանում խնդիր տեսել, ապա հանգիստ կարող էր հերքման պահանջով դիմել խմբագրություն կամ քաղաքացիական հայց ներկայացնել լրատվամիջոցի դեմ, ինչը նա չի արել։

«Ես վստահ եմ, որ սոցապնախարարն անգամ չի էլ կարդացել  այս հոդվածը, քանի որ այնտեղ ընդամենն իր վերաբերյալ շատ անորոշ մի նախադասություն է, որը հոդվածի հեղինակը գրել է նախկինում արված հրապարակումների հիման վրա։ Ամեն օր նմանօրինակ եզրահանգումներ կարելի է անել շատ պաշտոնյաների չարաշահումների, իրենց վարքուբարքի հետ կապված»,–նկատեց նա։

 Օրաթերթի գլխավոր խմբագրի կարծիքով՝ իշխանություններին, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրել է հոդվածի վերնագիրը, ինչպես նաև Էդիկ Անդրեասյանի սուր քննադատությունը իշխանությունների, հատկապես Փաշինյանի հասցեին։

«Մեր երկրից  այնքան է վերացել ամոթը, որ իշխանություններն այլևս ձեռնպահ չեն մնում իրենց քննադատողների հասցեին  բացահայտ հետապնդումներ իրականացնելուց»,–ասաց նա։

 Հրապարակման հեղինակ Էդիկ Անդրեասյանը NEWS.am–ի հետ զրույցում նույնպես փաստեց, որ սոցապնախարարին վերագրված մեկնաբանության համար հիմք են հանդիսացել նախկինում արված հրապարակումները։

«Ես նախկինում կոնկրետ անձանց անուններով և փաստով անդրադարձել եմ այդ հարցին։ Օրինակ՝ կարող են փնտրել և գտնել հաշմանդամություն ունեցող Ամալյա Մելքոնյանի պատմությանը, ով երկու տարի զրկված է նպաստից, նրա փլված տան լուսանկարներն անգամ կան, նա դիմել էր մեզ, անգամ նրա խնդիրը բարձրացրել էր Էդմոն Մարուքյանի խմբակցությունը՝ դիմելով սոցապնախարարին և այլն։ Ես իրենց անգամ ուղղություն եմ տալիս, թե որտեղ կարող են գտնել իմ ասածների հիմքերը»,–ասաց նա։

Հարցին, թե հոդվածում կա՞ն այնպիսի տվյալներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում կամ չափազանցված են,  հրապարակախոսը պատասխանեց.

«Հոդվածում ներկայացված ձևակերպումների մեծ մասը վերաբերվում է  Փաշինյանի կողմից արված արտահայտություններին, նրա կատարած քայլերին, որոնց առնչությամբ հերքումներ անձամբ վարչապետը չի տվել, իսկ դա հիմք է տալիս ինձ նման մեկնաբանություններ անելու»։

 Իսկ ինչ վերաբերվում է Փաշինյանին ուղղված քննադատությունների ոճին, Անդրեասյանն ասաց.

«Ինքն է գծել այն մակարդակը, որ իր կատարած քայլերին նման բնորոշումներ ենք տալիս, մեր «անկարգությունը» գալիս է իրենց «անկարգությունից», իրենք հայհոյում և վիրավորում են, ի՞նչ  են ուզում դրա դիմաց ստանալ,  եթե իրենք քաղաքական գնահատական հնչեցնեն, կարո՞ղ է նման գնահատականի արժանանային, իհարկե ոչ»։

ԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցումՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՔաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մшհացել՝ հավանաբար պատճառը էներգետիկներ չարաշահելն էՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ամենադիտված