ԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին Իրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան


Բացահայտվել են վարորդական վկայական ստանալու գործընթացում ՃՈ պաշտոնյաների կողմից կաշառքի դեպքեր. ՀՔԾ

Հասարակություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ճանապարհային ոստիկանության պաշտոնյաների եւ ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ հանցագործության դեպքեր:

Քրեական գործով հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանության Սեւանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչ Էդվարդ Շիրոյանը օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց փաստացի ստուգելու վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները, ձեւական բնույթ կրող տեսական եւ գործնական քննություններ ընդունելու պայմաններում 2020թ.-ի մարտ ամսվա ընթացքում վարորդական վկայականներ է տրամադրել 2 անձի, որի դիմաց միջնորդավորված ձեւով ստացել է տարբեր չափերի կաշառք, այդ թվում` ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Գեղարքունիքի մարզի երկու անձնագրային բաժանմունքների պետերից: Մասնավորապես, Սեւանի անձնագրային բաժանմունքի պետի միջնորդությամբ ստացած 150 հազար ՀՀ դրամ կաշառքի դիմաց, սահմանված կարգի խախտմամբ, Էդվարդ Շիրոյանը նրա ներկայացրած անձի գործնական քննությունը գնահատել է դրական, եւ վերջինս ստացել է վարորդական վկայական:

Բացի այդ, պարզվել է, որ մեկ այլ քաղաքացի` Մեսրոպ Վարդանյանը, կաշառք տալու միջոցով վարորդական վկայական ստանալու հարցում աջակցելու համար դիմել է իր ազգականին` Գավառի ավտոդպրոցի վարպետ Հաղթանակ Յավրյանին, ով այդ նպատակով Մ. Վարդանյանից վերցրել է 250.000 ՀՀ դրամ: Այնուհետեւ Հ. Յավրյանն ավագ տեսուչ Էդվարդ Շիրոյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 200.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց Մեսրոպ Վարդանյանին վարորդական վկայական տրամադրելու վերաբերյալ:

Էդվարդ Շիրոյանը ստացած խոշոր չափի կաշառքի դիմաց Մեսրոպ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է տեսական քննություն ընդունելու մասին կեղծ արձանագրություն եւ Մ. Վարդանյանի քննությունը գնահատել դրական:

Վերը նշված հանցավոր արարքների համար Էդվարդ Շիրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Մեսրոպ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Հաղթանակ Յավրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Էդվարդ Շիրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Մեսրոպ Վարդանյանի եւ Հաղթանակ Յավրյանի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործից հիշյալ մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նաեւ այն մասին, որ բացի վերը թվարկված դեպքերից, ՀՀ ոստիկանության ՃՈ Սեւանի հաշվառման-քննական բաժանմունքի պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձինք, նախնական համաձայնության գալով, վարորդական վկայականներ ստանալու համար դիմած անձանց օգտին գործողություն կատարելու՝ գործնական քննությունները դրական գնահատելու համար 2020 թվականի մարտ ամսվա ընթացքում ստացել են կաշառք եւ առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները ստուգելու տրամադրել են վարորդական վկայականներ: 

Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցումՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՔաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մшհացել՝ հավանաբար պատճառը էներգետիկներ չարաշահելն էՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ամենադիտված