Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին Իրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի


Աբովյանի համայնքապատկան հողամասերի օտարման չարաշահումներին վերաբերող քրգործով մեղադրանքներ են առաջադրվել 3 անձի

Հասարակություն

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ․ դեկտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Աբովյանի համայնքապետարանի, ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման և «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ, որով հետագա նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթին։ Այս մասին NEWS.am-ին   հայտնում են ՀՀ գլխավոր Դատախազությունից:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Աբովյանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ համայնքին պատկանող 5,9 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը 2011թ․ սեպտեմբերի 7-ին ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանումում գրանցվել է որպես Աբովյան համայնքի սեփականություն՝ «բնակավայրերի հասարակական կառուցապատման» նպատակային նշանակությամբ։ Հետագայում հողատարածքում կատարվել է պարսպապատում, կառուցվել է պահակատուն, որոնք ևս գրանցվել են որպես Աբովյան համայնքի սեփականություն:

2014թ․, սակայն, Աբովյանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչ Մ․Հ-ն, պայմանագրային հիմունքներով իրենց հետ համագործակցող՝ չափագրմամբ և հաշվառմամբ զբաղվող ՍՊԸ-ի աշխատակիցներին ներկայացնելով հողատարածքը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ տեղեկատվություն, հորդորել է առանց ուսումնասիրություններ ու ստուգումներ կատարելու, տրամադրել եզրակացություն՝ հիշյալ 5,9 հա հողամասը շենք-շինություններով ծանրաբեռնված չլինելու և գյուղատնտեսական նպատակային նշանակություն ունենալու վերաբերյալ։ Ապա այն ստանալով՝ ներկայացրել է Կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանում և վերագրանցել հողի նկատմամբ սեփականության իրավունքը՝ որպես «գյուղատնտեսական նշանակության»: 2014թ․ սեպտեմբերի 29-ին հողամասը կադաստրային 420.500 ՀՀ դրամ արժեքով, Աբովյանի քաղաքապետարանի համապատասխան անձանց միջոցով կազմակերպված ձևական աճուրդի միջոցով օտարվել է մի քաղաքացու՝ որպես շինություններով չծանրաբեռնված հողատարածք:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված հողամասը փաստացի տնօրինել է Աբովյանի նախկին քաղաքապետ Կ․ Գ․-ն, իսկ գործարքներին ակտիվ մասնակցություն է ունեցել վերջինիս օգնական Մ․Հ․-ն:

Բացի այդ, պարզվել է, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավար Դ․Գ․-ն 2014թ․ապրիլին, առանց իրավական հիմքի, ստորաբաժանման աշխատակցին հանձնարարել է Աբովյան համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 10,05 հա «բնակավայրերի նպատակային նշանակության» բնակելի կառուցապատման՝ խորհրդային տարիներից բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով կատարված անավարտ շինություններով ծանրաբեռնված հողամասի նպատակային նշանակությունը փոխել «գյուղատնտեսականի»։ Դրա հիման վրա 2014թ․մայիսի 14-ին, հաշվի առնելով արդեն կադաստրային քարտեզում անհիմն կատարված փոփոխությունը՝ նշված հողամասի նկատմամբ գրանցվել է Աբովյան համայնքի սեփականության իրավունքը՝ որպես գյուղատնտեսական նշանակության:

Ապա Աբովյան համայնքի ավագանին, հաշվի առնելով քաղաքապետ Կ․ Գ․-ի առաջարկը, որոշում է կայացրել նշված 10.05 հա հողամասն աճուրդով օտարելու մասին` աճուրդի մեկնարկային գինը կադաստրային արժեքով մեկ հեկտարի համար 29.400.000 ՀՀ դրամի փոխարեն հաշվարկելով 67.500 ՀՀ դրամով:

Այնուհետև, Աբովյանի քաղաքապետ Կ․Գ․-ն, հանդիսանալով համայնքային հողերի աճուրդների կազմակերպիչ, ձևական աճուրդի միջոցով նշված հողամասը առուվաճառքի պայմանագրով ընդամենը 712.400 ՀՀ դրամով օտարել է ՍՊԸ-ին:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ գնորդ ընկերությունը փաստացի պատկանել է Կ․Գ․-ին, 2015թ․մարտի 17-ին նշված ընկերության 50 տոկոս բաժնեմասերը գրանցվել են Կ․Գ․-ի հետ փոխկապակցված անձ Վ․Հ․-ի կնոջ անվամբ: Ընդ որում, 5.9 հա հողամասի մի մասը ևս փոխանցվել է Վ․ Հ․-ի որդուն:

2020թ․հունիսի 16-ին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավար Դ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված 10.05 հա հողամասը գտնվում է ոչ թե տվյալ համայնքի համար սահմանված տարածագնահատման 8-րդ, այլ՝ 7-րդ գոտում, որտեղ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հողամասերի օտարման նպատակով 1 հա հողամասի կադաստրային արժեքը կազմում է ոչ թե 29.400.000 ՀՀ դրամ, այլ՝ 45.240.000 ՀՀ դրամ: Այսինքն, ենթադրյալ հանցագործությամբ համայնքին պատճառվել է ոչ թե 294.757.600 ՀՀ դրամի, այլ 453.949.600 ՀՀ դրամի վնաս:

2020թ. հունիսի 25-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ․Գ-ին առաջադրված մեղադրանքը, վերոնշյալի հետ կապված, փոփոխվել է:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև Աբովյան համայնքի նախկին լիազորված անձ Մ․Հ-ին:

Հանցագործությամբ պատճառված 453.949.600 ՀՀ դրամ վնասից մեղադրյալներ Դ․Գ․-ի և Կ․Գ․-ի կողմից ՀՀ ՀՔԾ դեպոզիտային հաշվին է փոխանցվել 390.757.600 ՀՀ դրամ: Նախաքննության ընթացքում վերը նշված հողատարածքների վրա դրվել է արգելանք՝ դրանց հնարավոր օտարումը բացառելու նպատակով։

Պատշաճ դատախազական հոկողության պայմաններում քրեական գործով նախաքննությունը ՀՀ ՀՔԾ-ում շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ 5.9 հա հողամասի օտարման օրինականությունը պարզելու, 10.05 հա հողամասի օտարման գործընթացում ենթադրյալ չարաշահումների հանգամանքները, դրանց կատարմանը մասնակցություն ունեցող անձանց պարզելու ուղղությամբ»:

 

 

Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցումՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՔաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մшհացել՝ հավանաբար պատճառը էներգետիկներ չարաշահելն էՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված