«Այո» և «ոչ» նախագիծը տարբեր ֆորմատներով (թեմաներով) պիտի բոլոր քաղաքական գործիչները մասնակցեն
Ուշադրության կենտրոնումԱնկախ Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այո» և «ոչ» նախագիծը տարբեր ֆորմատներով (թեմաներով) պիտի բոլոր քաղաքական գործիչները մասնակցեն։ Մեկը ասի, որ ես սխալ եմ ասում։
Նայեք ասեմ. ընդամենը 3 օրա նախագիծը ինչ սկսվելա, բայց ես արդեն սկսել եմ «այլ աչքով» նայել մասնակիցներին, մարդկանց ճանաչում ես ակամայից, թե չէ օրինակ Ֆարմանյանին սաղ կյանք մենակ ԱԺ ամբիոնի մոտ էինք տեսել, էն էլ ով կպատկերացներ, որ մարդը շախմատ կարա խաղա գյուղացիների հետ, իսկ գյուղական տատու տանը պասուց տոլմա ուտի։
Վաղինակ Շուշանյանին մենակ բողոքելուց էինք տեսնում, բայց տղեն լավ երգումա։
Հրանտ Բագրատյանին ինչ հիշում եմ գոռումա, էն էլ պարզվումա առանց գոռալու էլա կարում խոսա, կարա գիթառ նվագի ու մի բաժակ բան խմի։
Կարինե Աճեմյանին ատում էի, բայց պարզվումա ինքը մորս նմանա. ուր կռիվա լինում գնումա «խաղաղության աղավնու» դերա կատարում, մերս էլ մեր տաննա էտ ֆունկցիան անուն։
Վարդան Այվազյանն էլ պարզվումա մի նախադասություն կարումա կապի իրար։
Ազատ դեմոկրատները պարզվումա բացի դատապարտելուց, այլ բան էլ են կարում անեն։
Մալենկոն էլ իմ համար երազանքի գեղեցկուհիներից չի։(հիմնավոր պատճառ կա)։
Էն մյուս հաղորդավարին բացահայտեցի։
Էլ ինչ շարունակեմ, ամեն մեկին էլ տեսա այլ կողմից։
Կարճ ասած՝ պաշտոնյաների ու ընդդիմադիրների «տնավարի» այցերը գյուղական հայանքներ ու մարզեր պիտի շարունակվի ու կապ չունի, թե թեման ինչա։