Թոշակները 50 տոկոսով կբարձրացնենք․ 36․000-ով թոշակառուն կամաց-կամաց գնում է կործանման Գազ չի լինի որոշ ժամանակ Amnesty International-ը Ռուբեն Վարդանյանի դատավճիռը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել Հայաստանն ու Միացյալ Թագավորությունն ամրապնդում են կիբերպաշտպանական ոլորտում կապերը «Defence Cyber Marvel 2026» վարժանքների շրջանակում Սանաե Տակաիտին վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ Շվեյցարիայում ընթացող եռակողմ հանդիպման մասնակիցները կշարունակեն աշխատել ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնագրի վրա. Ուիթքոֆ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Ուկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա Ջուր չի լինի որոշ հասցեներում


Հայաստանի կառավարությունը վճռական է՝ պահպանելու ամուր հիմքեր՝ խոսքի ազատության իրավունքների իրացման համար․ ԱԳ նախարար

Հասարակություն

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ուղերձ է հղել Դաշինք հանուն բազմակողմանիության «Ամրապնդելով բազմակողմ առողջապահական ճարտարապետությունը. պայքարը տեղեկատվական համավարակի դեմ» վիրտուալ նախարարական առցանց համաժողովի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Բարձր եմ գնահատում այս նախարարական համաժողովի անցկացումը  մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և հատկապես այն օրը, երբ մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ստորագրման տարեդարձը: Այս խորհրդանիշը ևս մեկ անգամ ընդգծում է այս Դաշինքի հիմնական ուղերձը, որ ուժեղ գլոբալ համագործակցությունը, համերաշխությունը, արդյունավետ բազմակողմանիությունն այն հիմնական գործիքակազմն են, որոնք ուղղված են ոչ միայն նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ներկայիս աննախադեպ մարտահրավերները զսպելուն և դրանց հակազդելուն, այլ նաև գործուն միջազգային հասարակությունը պահպանելուն:

COVID-19 համավարակն անհամաչափ ձևով ծանր ազդեցություն է ունենում բազմաթիվ երկրների, ներառյալ զարգացող, դեպի ծով ելք չունեցող երկրների վրա, ինչպիսին է Հայաստանը՝ խոչընդոտելով տնտեսական առաջընթացը, որն առավել վատթարանում է՝ պայմանավորված տարածաշրջանային և գլոբալ մակարդակով անվտանգության անկայուն միջավայրով։

Նոր տիպի կորոնավիրուսի առկայության կամ դրա բացակայության պայմաններում՝ Հայաստանը արդյունավետ ու գործող գլոբալ և տարածաշրջանային կառույցներ ունեցող բազմակողմանի, համագործակցային միջազգային համակարգի կայուն ջատագով է։

Նոր տիպի կորոնավիրուսով (COVID19) պայմանավորված համաշխարհային առողջապահական համակարգի ճգնաժամը երևան հանեց բազմակողմանի կառույցների հանդեպ գլոբալ համերաշխության և վստահության թերությունները: Սա գործելու կոչ է, հիշեցում, որ արդյունավետ բազմակողմանիության հանդեպ հանձնառության վերահաստատումը գլոբալ խնդիրների դեմ պայքարելու հրամայականն է: Հայաստանն ի սկբանե սատարել է ամուր բազմակողմանիության խթանմանն ուղղված նախաձեռնությունը: Դա գիտակցելով՝ միացել ենք 2020թ. ապրիլի 16-ին տեղի ունեցած Դաշինքի նախորդ նախարարական նիստին ընդունված «Մեզ անհրաժեշտ է ավելի ուժեղ գլոբալ համագործակցություն և համերաշխություն COVID 19-ի դեմ պայքարելու համար» վերտառությամբ հռչակագրին:

2020թ․ մայիսի 18-19-ին տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ընթացքում միաձայն ընդունվեց ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) «COVID-19-ին արձագանքը» վերտառությամբ բանաձևը։ Դա վարակի դեմ պայքարի համար բոլոր անհրաժեշտ առողջապահական տեխնոլոգիաների և արտադրանքի համընդհանուր, ճիշտ ժամանակին և հավասար հասանելիության և արդար բաշխման կոչ է և կարևորագույն հանգրվան: Իրապես, սա գլոբալ առաջնահերթություն է, ոչ ոք, ներառյալ հակամարտող տարածքներում բնակվողները, չպետք է զրկված լինեն կամ սահմանափակ հասանելիություն ունենան Covid-19-ի հետևանքները մեղմացնող միջոցներին:

ԱՀԿ-ն ենթարկվում է ճնշման: ԱՀԿ-ն իր անդամ երկրներն են, հետևաբար մենք թե հավաքական կերպով, թե անհատապես՝ որպես միջազգային հանրության անդամներ պետք է վերագնահատենք հավաքական գործողության արժեքը և անհրաժեշտությունը՝ ուղղված այս բազմակողմ հարթակի չափանիշի բարձրացմանը: Արդյո՞ք մենք՝ միջազգային հանրությունը, կշահե՞ինք՝ թույլ ԱՀԿ ունենալով: Արդյո՞ք մենք անհատապես կշահեինք համերաշխության և հավաքական գործողության քայքայումից, աճող քաոսից: Հայաստանի պատասխանը վճռական ոչ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպություններ ուրույն դերակատարություն ունեն համակարգելու և առաջնորդելու առողջապահության գլոբալ արձագանքը, ինչպես նաև միավորելու ճգնաժամի ավելի լայն սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրմանն ուղղված ջանքերը։

COVID-19-ի դեմ պատվաստումը գլոբալ հանրային բարիք է, և դյուրահաս և մատչելի պատվաստանյութերը պետք է հասանելի լինեն բոլոր երկրներին՝ հատկապես խոցելի խմբում գտնվողներին։

Մենք պատրաստ ենք միավորելու մեր ջանքերը բազմակողմ առողջապահական ճարտարապետությունն ուժեղացնելու ուղղությամբ, որն իր ազդեցությունը կունենա առողջապահական համակարգի բոլոր շերտերի՝ ներառյալ ազգային մակարդակի վրա՝  այսպիսով բարելավելով այս և այլ բռնկումները կանխարգելելու և հասցեագրելու պատրաստվածությունը։

Հայաստանն աջակցել է COVID-19-ի համատեքստում «տեղեկատվական համավարակի» (“Infodemic”) վերաբերյալ միջտարածաշրջանային հայտարարությունը, որը վերաբերում է համավարակի մասին ապատեղեկատվության և թյուր տեղեկատվության տարածմանը, ինչը շփոթմունք է առաջացնում բնակչության շրջանում և տարաձայնություններ առաջացնում հասարակության մեջ։

Թավշյա հեղափոխությունից և 2018-ի ժողովրդավարական վերափոխումից հետո խոսքի ազատությունը խորապես արմատավորված է Հայաստանի հասարակական կյանքում: Այն հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարության առաջատար նվաճումներից մեկը:

Covid-19-ը ուղեկցող «տեղեկատվական համավարակը» իրական սպառնալիք է ոչ միայն ժողովրդավարական կառույցների, այլև հանրային առողջության և անվտանգության համար: Աշխարհի տարբեր մասերում հիվանդության տարածման վերաբերյալ կենսական տեղեկատվության անհիմն սահմանափակումների կամ հասանելիությունն ապահովելու մերժման բազմաթիվ դեպքերը մտահոգիչ են: Միևնույն ժամանակ այնտեղ, որտեղ ազատ մամուլն ուժեղ է, վերջինիս ընդունվում է որպես հանրային արժեք և հանրային ծառայություն, այն հանդիսանում է ռիսկերի վերացման ուղղությամբ գիտակցված հասարակական հավաքական գործողությունների խրախուսման անբաժան մասը: Հետևաբար, ազատ մամուլը ևս պետք է հետամուտ լինի պատասխանատվության պահանջին: Դա առավել ընդգծվում է COVID-19- ի դեմ պայքարի համատեքստում:

Հայաստանի կառավարությունը վճռական է՝ պահպանելու և երաշխավորելու ամուր հիմքեր՝ մարդու ազատ կամարտահայտման և խոսքի ազատության իրավունքների իրացման համար: Միևնույն ժամանակ, ապատեղեկատվության, կեղծ լուրերի տարածումը մարդու՝ հավաստի և փաստական տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքների ապահովման հիմնական սպառնալիքներից է։

Հայաստանը ողջունում է Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի շրջանակներում «տեղեկատվական համավարակի» դեմ պայաքարելու համար ստեղծված աշխատանքային խմբի մեկնարկը։

Շնորհակալություն»։

 

 

Փաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան ՊայքարԹոշակները 50 տոկոսով կբարձրացնենք․ 36․000-ով թոշակառուն կամաց-կամաց գնում է կործանման «Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է նույնացնել հայրենիքն ու պետությունը․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսը` լուսանկարներովԳազ չի լինի որոշ ժամանակ Amnesty International-ը Ռուբեն Վարդանյանի դատավճիռը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել Բարձրագույն կրթությունը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի անվճար․ Ցոլակ Ակոպյան Կրթության բնորոշիչ հատկանիշները պետք է լինեն արժեքն ու որակը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակվում «ՀայաՔվե» - ն ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնումՓոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից Հայաստանն ու Միացյալ Թագավորությունն ամրապնդում են կիբերպաշտպանական ոլորտում կապերը «Defence Cyber Marvel 2026» վարժանքների շրջանակում Սանաե Տակաիտին վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ Շվեյցարիայում ընթացող եռակողմ հանդիպման մասնակիցները կշարունակեն աշխատել ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնագրի վրա. Ուիթքոֆ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո Նիկոլ Փաշինյանը վախեր ունի. հասարակության շրջանում ամենաբարձր վարկանիշն իրենը չէ. Կոստանյան Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Անվճար բուհական կրթություն. Հրայր ԿամենդատյանՈչ մի վարկյան չենք մոռանում, որ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է. Այս պահին սրբազան հայրը գտնվում է Սովետական ԿԳԲ պադվալում. Էդմոն ՄարուքյանԳույքահարկի արտոնություն թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՁմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո Խաղալ 2 լարի վրա նշանակում է վտանգել մեր պետականությունը. Մհեր ԱվետիսյանՈւկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա Անվճար, որակյալ, ինքնավար․ բարձրագույն կրթության համակարգի հեռանկարը. ՀայաՔվե հիմնասյուներՋուր չի լինի որոշ հասցեներում Գիշերը գրեթե 30 աստիճան ցրտահարություն է գրանցվել․ ՌԴ Եկեղեցու դեմ արշավը և վտանգված սահմանները Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ փետրվարի 19-ին կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին ՉԼ․ սկանդալային երեկո` Լիսաբոնում. «Ռեալը» 1։0 հաշվով հաղթեց «Բենֆիկային», Վինիսիուսի դեմ ռաuիզմն ու Մոուրինյուի հեռացումը ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում․ Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ներդրումային միջավայրի տակ դրված ականը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հա՞ց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 18-ի համար 60-ամյա տղամարդը կասկածվում է կնոջը 120 տղամարդու «վաճառելու» մեջԹվային անմահություն. Meta-ի նոր տեխնոլոգիան թույլ կտա ԱԲ-ին վարել Ձեր էջը նույնիսկ մահից հետոՓետրվարի 18-ի եղանակային կանխատեսումներըՈսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովԱղիքային քաղցկեղի վաղ ախտանշանները կարող են հայտնվել մինչև 40 տարեկանըԻշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետՀայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենաբարեկամական երկրների վարկանիշային աղյուսակում
Ամենադիտված