Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայի Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին


«Բնիկ երեւանցու» էֆեկտը. նոր օրենքը պայթեցնում է արատավոր հանգույցները

Հայաստանում գույքահարկի սահմանման փոփոխությունների մասին օրինագիծը, որով նախատեսվում է գույքահարկի այսպես ասած պրոգրեսիվ թանկացում, դարձել է բոլորովին այլ հարցի վերաբերյալ հանրային բուռն քննարկումների պատճառ:  Մի շարք հայտնի անձինք սկսել են ֆեյսբուքյան ֆլեշ-մոբ, թե իրենք բնիկ երեւանցի են, եւ գույքահարկի թանկացումը սպառնում է կենտրոնում իրենց բնակության իրավունքին:

Իհարկե, Երեւանի կենտրոնի համար թանկացող գույքահարկը շատ բնակիչների համար կարող է լինել սոցիալական հավելյալ բեռ: Ընդհանրապես, գույքահարկի փաստացի թանկացման մասին օրինագիծը պետք է լինի հանրային քննարկման առարկա, եւ հանրությանը պետք է մատչելի բացատրվեն մեխանիզմը, սկզբունքները, նաեւ հասկանալի լինի, թե որքան է ծանր սոցիալական բեռը:

Անշուշտ, այդ կոմունիկացիան օրենքի շուրջ ոչ միայն կարեւոր է, այլեւ պարտադիր: Բայց այդ համատեքստում մեջտեղ է բերվել գործնականում անհեթեթ մի «կատեգորիա»՝ «բնիկ երեւանցու» հանգամանքը, որը դրվում է արտոնյալ կարգավիճակի տրամաբանությամբ:

Հենց դա էլ դարձել է հանրային բուռն քննարկման առարկա: Հանրությունը ընդդիմախոսում, անգամ հեգնում, ծաղրում է հայտնի մարդկանց մոտեցումը, թե իրենք բնիկ երեւանցի են եւ պետք է անվճար կամ շատ էժան ապրեն կենտրոնում:

Ընդ որում, նախ պետք է հասկանալ, թե Երեւանի կենտրոնում ապրողների քանի տոկոսն է այսպես ասած բնիկ երեւանցի, եւ քանիսն են Երեւան եկել տարբեր գյուղերից ու քաղաքներից: Բայց հարցը դա չէ: Ի վերջո, քաղաք հասկացությունը նաեւ հենց դրանով է այդպիսին, որ այն պետք է բաց լինի ներքին ու արտաքին միգրացիայի, հաղորդակցության համար, լինելով նեղ համայնքային արժեմշակութային չափումներից դուրս եւ վեր:

Նաեւ դա է պատճառը, որ գերազանցապես քաղաքներն են լինում պետությունների, հանրությունների արդիականացման օջախները, այն դեպքում, երբ հիմնականում գյուղական բնակավայրերը կամ համեմատաբար փոքր քաղաքներն էլ լինում են ավանդական մշակույթի պահապաններ: Մեծ հաշվով, այդ համադրությամբ էլ պետություններն ու հանրությունները փորձում են ներդաշնակել, համադրել, համատեղել ազգայինն ու արդիական համաշխարհայինը, քայլել աշխարհի հետ, հաճախ անցնել առաջ, չկտրվելով ազգային արմատից:

Հայաստանում սակայն այդ ամենը մշտապես հասցված է եղել քաղքենիության ու գավառականության մի աստիճանի, իսկ մտավորական շերտը, որ գործնականում պետք է լիներ հարցը այդ մակարդակից բարձրացնողն ու պետական շրջանակ բերողը, կատարել է լիովին հակառակ գործառույթ՝ խորացրել է քաղքենի «դիսկուրսը», խորացնելով «տեղական նացիոնալիզմի» պրիմիտիվ մշակույթը, հաճախ այդ ամենը սերտորեն կապակցելով նաեւ քրեական ենթամշակույթի հետ:

Երբ այդ ամենը բակերում է կամ թաղերում, ապա կենցաղի ուղեկցող մաս է, բայց այն դառնում է ընդհուպ պետական անվտանգության խնդիր, երբ բարձրացվում է հասարակական համակեցության մակարդակի: Մտավորականներն ու քաղաքական այսպես կոչված էլիտաները, որ պետք է լինեին դա զսպողը, գործնականում եղել են խթանողն ու գեներացնողը: Հանրությանն այդ մտածողության եւ արժեմշակութային շրջանակում կաղապարելու միջոցով է հնարավոր միայն կառուցել իշխող քրեաօլիգարխիկ համակարգ, պետականի փոխարեն:

Այդ իմաստով, գույքահարկի մասին օրենքի նախաձեռնությունը, մի կողմից բերելով այդ մտածողության «պահապան» հայտնիների հակազդեցությունը, մյուս կողմից կարող է պայթեցնել տարիների այդ արժեմշակութային արատավոր հանգույցներից մեկը՝ «արտոնյալ բնիկության» երեւույթի դեմ հանրային քննադատության համարժեք արձագանքի միջոցով: Դա իհարկե մեծ ճանապարհի մի քայլն է, բայց կարեւոր քայլ: Գույքահարկի օրենքը խթանել է այդ քայլը, եւ մի էֆեկտ այն փաստորեն արդեն իսկ ունի: Մնում է, որ այն էֆեկտիվ լինի նաեւ բուն նշանակության հարցում:

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԲնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջը
Ամենադիտված