Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն ավելացել են
Ուշադրության կենտրոնումՄանե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին էլեկտրական էներգիայի արտադրության ծավալները Հայաստանում ավելացել են 3,8 տոկոսով: Մասնավորապես, այս տարվա 9 ամիսների ընթացքում արտադարվել է 5 մլրդ 771 մլն կՎտ/ժ էլեկտրական էներգիա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5 մլրդ 561 մլն կՎտ/ժ-ի դիմաց: Ընդ որում, այդ նույն ընթացքում 10,8 տոկոսով ավելացել է ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը, 4,7 տոկոսով ԱԷԿ-ի, եւ 3 տոկոսով նվազել է ՋԷԿ-երի արտադրածը: