Այս ծովափը հիասքանչ է, բայց երբ ալիքներ են բարձրանում, ինչ-որ խորհրդավոր բան է տեղի ունենում (տեսանյութ)
TVԽորվաթական ոչ մեծ Զադար քաղաքը գտնվում է Ադրիատիկ ծովի ափին: Առաջին հայացքից ոչ այնքան տպավորիչ այս փոքրիկ քաղաքն ունի հարուստ պատմություն, ինչպես Եվրոպական շատ փոքրիկ քաղաքներ: Դեռևս 2000 տարի առաջ այս քաղաքը բնակեցված է եղել, այնպես որ բնակչությունը կարող է պարծենալ իր ավելի մեծ տարիքով, քան շատ մայրաքաղաքներ: Տեղի համալսարանը գոյություն ունի համարյա վեց դար: Մի խոսքով զբոսաշրջիկների համար տեսարժան վայրեր կգտնվեն: Բայց տեսարժան վայրը, որի մասին կպատմենք ձեզ, այստեղ այցելածների տեսողությունը գոհացնելու համար չէ, այլ լսողությունը: Յուրահատուկ «ծովային օրգանը», որը կառուցվել է ճարտարապետների նախագծմաբ տասնամյակներ առաջ, բաղկացած է ծովափի տակ գտնվող 35 խողովակներից: Ծովային ալիքներն ու հոսանքները շփվելով, փոխազդեցության մեջ մտնելով այս բարդ կառույցի հետ, ծնում են, առաջացնում են իսկական կախարդական երաժշտություն:
Աշխարհում կան ընդամենը երկու տեսարժան վայրեր՝ նման Նիկոլ Բաշիչայի ստեղծագործությանը, բայց այս ծովի «օրգանը» իր ձայնի որակով գերազանցում է ամենին: Առաջին հայացքից, այս երաժշտությունը նման է կակոֆոնիայի (վատաձայնության): Բայց ամեն դեպքում այստեղ որոշակի ներդաշնակություն կա, կասկածներ չկան: Տեղացիներն ասում են, երբ ընտելանում ես ալիքների մեղեդիին, այն քեզ համար նույնքան հաճելի է դառնում, որքան ծովիափի սովորական ձայնը: Հավատանք խորվաթներին, քանի որ տարիներ շարունակ այդ տեսարժան վայրում ապրելով, նրանք, ակնհայտ է, ավելի լավ կիմանան: