Պուտինն արդեն անուղղակի, բայց անթաքույց սպառնում է բոլոր նրանց, ովքեր աջակցում են իսլամիստ ահաբեկչությանը
BlogԿոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Եվ այսպես, այսօր վերջնականապես հաստատվեց, որ Եգիպտոսի երկնքում տեղ է գտել ահաբեկչական գործողություն, որի արդյունքում կործանվել է ռուսական «Կագալիմավիա» ընկերության Ա321 օդանավը։
Զարմանալի չէ, որ դրան անմիջապես հաջորդեց Ռուսաստանի ռեակցիան. պաշտոնից հեռացվել է ՊՆ տեղակալը, ով ի թիվս այլ բաների՝ պատասխանատու է օդային փոխադրումների անվտանգության ապահովման համար, ինչպես նաև Պուտինն է կարճ ելույթ ունեցել, որտեղ մի շատ կարևոր մեսիջ է հղում աշխարհին։
Մասնավորապես, Պուտինը հայտարարել է, որ օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությունից, Ռուսաստանը համարում է սա, որպես իր նկատմամբ իրականացրած ագրեսսիա և ամրագրում է ինքնապաշտպանության իր իրավունքը։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրելու ոչ միայն ահաբեկչության համար անմիջական պատասխանատվություն կորղ կազմակերպիչների ու իրացնողների հայտնաբերումն ու ոչնչացումը։ Պուտինը բաց տեքստով նաև ակնարկեց, որ նրանց օգնողների բանն էլ է բուրդ լինելու (ուղտ գզող մի քանի սաուդիտ ու կաթարցի հիմա հաստատ անհանգիստ կլինի)։
Հիշեցնեմ, որ G20-ի գագաթնաժողովին էլ Պուտինը բաց տեքստով հայտարարել էր, որ ԻՊ-ին աջակցում են տասնյակ պետություններ՝ այդ թվում նաև G20-ի անդամ պետություններ։ Այս երկու հայտարարությունները համակցելով, ստանում ենք հերթական աննախադեպ քայլի ամբողջական պատկերը, որին գնում է Ռուսաստանը՝ 1991 թվականից ի վեր. ուժի կիրառման սպառնալիք (ըստ ՄԱԿ-ի կանոնադրության) այլ երկրների նկատմամբ, ընդ որում, ոչ թե Մոզամբիկի, կամ էլ Վրաստանի կարգի երկրների մասին է խոսքը, այլ միանգամայն լուրջ տարածաշրջանային միավորների։