Ազգային Ժողովում Թևան Պողոսյանի առաջարկն է քննարկվում
BlogԱրման Թաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ազգային Ժողովում Թևան Պողոսյանի առաջարկն ա քննարկվում, որով կառավարությանը հարցեր տալու ժամկետը կկրճատվի 3 րոպեից 2 րոպե, առաջարկ եղավ նաև դարձնել 1 րոպե, գրավոր հարցերն էլ ընդհանրապես հանել կամ թողնել 2 գրավոր հարցի հնչեցման հնարավորություն, որպեսզի կառավարության ու խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները իրար հետ չպայմանավորվեն ու ժամանակ սպանեն։
Մի խոսքով բոլորը կողմ են, նույնիսկ հանրապետականները, մեկ էլ ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը սկսեց բողոքել, թե էն ժամանակ որ գրանցվում էինք ու մեր հերթը չէր հասնում, գոնե գրավորն էինք հնչեցնում, որ ժողովուրդը տեսնի աշխատում ենք, հիմա էդ էլ որ հանեք, ժամանական էլ կրճատեք, ի՞նչ ենք ցույց տալու մեր ժողովրդին))