Հայաստանն ու Միացյալ Թագավորությունն ամրապնդում են կիբերպաշտպանական ոլորտում կապերը «Defence Cyber Marvel 2026» վարժանքների շրջանակում Սանաե Տակաիտին վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ Շվեյցարիայում ընթացող եռակողմ հանդիպման մասնակիցները կշարունակեն աշխատել ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնագրի վրա. Ուիթքոֆ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Ուկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա Ջուր չի լինի որոշ հասցեներում Գիշերը գրեթե 30 աստիճան ցրտահարություն է գրանցվել․ ՌԴ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ փետրվարի 19-ին կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին ՉԼ․ սկանդալային երեկո` Լիսաբոնում. «Ռեալը» 1։0 հաշվով հաղթեց «Բենֆիկային», Վինիսիուսի դեմ ռաuիզմն ու Մոուրինյուի հեռացումը


Ոստիկանների կողմից կոռուպցիոն չարաշահումներով ապօրինի ծառահատման դեպքը թաքցնելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Հասարակություն

Ապօրինի անտառահատումների եւ դրանց հետ կապված կոռուպցիոն հանցագործությունների դեմ իրավապահ մարմինների անզիջում եւ կոշտ պայքարը շարունակվում է։ Միայն ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո տվյալ պահին քննվում է ապօրինի ծառահատումներին տարբեր կոռուպցիոն սխեմայով առնչվող Ոստիկանության ծառայողների վերաբերյալ 3 քրեական գործ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Նշված գործերից 2-ով որպես մեղադրյալ է ներգրավվել 4 անձ (որոնցից երկուսը՝ ոստիկանության ծառայող։ Եվս մեկ քրեական գործ՝ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից երեք անձի (ներառյալ ոստիկանության երկու պաշտոնատար անձի) վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Մասնավորապես ՀՀ ԱԱԾ կողմից իրացված օպերատիվ տվյալների հիման վրա 2020թ․ ապրիլի 23-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով եւ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված եւ ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հ․ Մ-ն եւ նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա․Չ․-ն, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները՝ դիմել են հակաօրինական գործողությունների՝ ապօրինի ծառահատման, փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի հանգամանքները խեղաթյուրելու, թաքցնելու եւ ենթադրյալ ապօրինի ծառահատում իրականացրած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով։

Մասնավորապես՝ քաղաքացի Հ․ Մ․-ն, տեղեկանալով, որ 2019թ․ հոկտեմբերի 24-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Փամբակի» անտառպետության տարածքից ապօրինի հատված՝ առանց համապատասխան փաստաթղթերի իրեն պատկանող փայտանյութ տեղափոխելու դեպքի առթիվ նյութերը նախապատրաստվում են ոոստիկանության Գուգարքի բաժնում, իր մտերիմ՝ Գուգարքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հ․ Մ-ին դրդել է իր օգտին կատարել գործողություններ։

Արդյունքում վերջինսեւ նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա․Չ․-ն, ում հանձնարարել էր նյութերի նախապատրաստումը, Կ․Հ․-ին առաջարկել են ծառերի ապօրինի հատում կատարելու իրական դեպքը չարձանագրելու համար անտառում հայտնաբերել «Կաղնի» եւ «Բոխի» տեսակի հատված ծառերի մեկական կոճղարմատներ՝ միայն դրանց ապօրինի հատումը նրան վերագրելու համար: Այնուհետեւ, քննարկել եւ որոշել են, թե ինչ բովանդակություն պետք է ունենա Կ․ Հ․-ի բացատրությունը՝ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները եւ փոխելով նրանից վերցված բացատրության արձանագրության կազմման ամսաթիվը։

Ավելի ուշ պարզելով, որ այդ բացատրությամբ հայտնված տեղեկություններն ու տվյալները հակասում են փայտանյութով բեռնված ավտոմեքենայի վարորդի՝ ավելի վաղ ոստիկանության այլ բաժնում տրված բացատրությամբ ներկայացված տվյալներին՝ ոստիկանության բաժանմունքի տեսուչը իր վերադասի հանձնարարությամբ նյութերից հանել եւ պատռել է վարորդի բացատրության մասին արձանագրությունը եւ դրա փոխարեն, թերթերի քանակը ապահովելու համար, նյութերին է կցել այլ փաստաթուղթ:

Ապա Ա․ Չ․-ն ավտոմեքենայի թափքում չափել է բեռնված գերանների երկարությունը եւ տրամագիծը, եւ դրանց չափերին համապատասխան հատված ծառերի կոճղարմատներ հայտնաբերելու համար հեռախոսազանգով տեղակացրել Կ․ Հ․-ին։ Ապա, վերջինիցս տեղեկանալով, որ նշած չափերով հատված ծառերի կոճղարմատները պատրաստ են, կատարել են դեպքի վայրի զննություն, որի վերաբերյալ արձանագրությունում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել ապօրինի հատված ծառերի հատատեղերի, քանակների եւ ծավալների վերաբերյալ:

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար ոստիկանության Գուգարքի բաժնի նշված երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ քաղաքացուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով։

29.06.2020թ․ նրանց վերաբերյալ գործը անջատվել է ապօրինի ծառերահատում կատարելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործից, այդ մասով հայտարարվել նախաքննության ավարտ։ Մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո դատախազը նշված քրեական գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Իսկ ծառերի ապօրինի հատում կատարելու մասով քրեական գործը անջատված մյուս մասով, ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։

Միաժամանակ, պարզվել է, որ քաղաքացի Կ․ Հ․-ն ՀՀ Լոռու մարզի առաին Ընդհանուր իրավասության դատարանի 2019թ․ դեկտեմբերի 25-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել տուգանքի։ ՀՀ ՀՔԾ-ում իրականացված վերոնշյալ նախաքննությամբ պարզվել են Կ․Հ․-ի կողմից ապօրինի ծառահատումը շուհույթ ստանալու նպատակով, այսինքն ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի հանցակազմով նախատեսված արարք կատարելու մասին նոր երեւան եկած հանգամանքներ, որոնք դատական ակտ կայացնելիս դատարանին հայտնի չեն եղել որոնք ինքնին կամ մինչ այդ պարզված հանգամանքների հետ միասին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է։

Ելնելով դրանից՝ դատախազությունում քննարկվում է Կ․Հ․-ի վերաբերյալ օրինակիան ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու ուղղութամբ քրեադատավարական օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու հարցը։

Բարձրագույն կրթությունը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի անվճար․ Ցոլակ Ակոպյան Կրթության բնորոշիչ հատկանիշները պետք է լինեն արժեքն ու որակը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակվում «ՀայաՔվե» - ն ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնումՓոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից Հայաստանն ու Միացյալ Թագավորությունն ամրապնդում են կիբերպաշտպանական ոլորտում կապերը «Defence Cyber Marvel 2026» վարժանքների շրջանակում Սանաե Տակաիտին վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ Շվեյցարիայում ընթացող եռակողմ հանդիպման մասնակիցները կշարունակեն աշխատել ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնագրի վրա. Ուիթքոֆ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո Նիկոլ Փաշինյանը վախեր ունի. հասարակության շրջանում ամենաբարձր վարկանիշն իրենը չէ. Կոստանյան Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Անվճար բուհական կրթություն. Հրայր ԿամենդատյանՈչ մի վարկյան չենք մոռանում, որ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է. Այս պահին սրբազան հայրը գտնվում է Սովետական ԿԳԲ պադվալում. Էդմոն ՄարուքյանԳույքահարկի արտոնություն թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՁմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո Խաղալ 2 լարի վրա նշանակում է վտանգել մեր պետականությունը. Մհեր ԱվետիսյանՈւկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա Անվճար, որակյալ, ինքնավար․ բարձրագույն կրթության համակարգի հեռանկարը. ՀայաՔվե հիմնասյուներՋուր չի լինի որոշ հասցեներում Գիշերը գրեթե 30 աստիճան ցրտահարություն է գրանցվել․ ՌԴ Եկեղեցու դեմ արշավը և վտանգված սահմանները Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ փետրվարի 19-ին կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին ՉԼ․ սկանդալային երեկո` Լիսաբոնում. «Ռեալը» 1։0 հաշվով հաղթեց «Բենֆիկային», Վինիսիուսի դեմ ռաuիզմն ու Մոուրինյուի հեռացումը ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում․ Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ներդրումային միջավայրի տակ դրված ականը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հա՞ց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 18-ի համար 60-ամյա տղամարդը կասկածվում է կնոջը 120 տղամարդու «վաճառելու» մեջԹվային անմահություն. Meta-ի նոր տեխնոլոգիան թույլ կտա ԱԲ-ին վարել Ձեր էջը նույնիսկ մահից հետոՓետրվարի 18-ի եղանակային կանխատեսումներըՈսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովԱղիքային քաղցկեղի վաղ ախտանշանները կարող են հայտնվել մինչև 40 տարեկանըԻշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետՀայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենաբարեկամական երկրների վարկանիշային աղյուսակումՀայաստանի բանկերը 2025 թվականին վճարել են 164 մլրդ դրամի հարկԵկեղեցում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» ՇարժումԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ Միկոյան
Ամենադիտված