Գալուստ Գրիգորիչն այսօր պատրաստակամություն է հայտնել հեծանիվով աշխատանքի գնալու կապակցությամբ
BlogԱշոտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ մեջբերելով այն փաստը, որ Դանիայի նման պետությունը ունի ընդհամենը մեկ ծառայողական ավտոմեքենա, որը պատկանում է Խորհրդարանի խոսնակին, ի հավելում նրա, որ ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաները 83 միավորով գերազանցում են 2015 թվականի համար նախատեսված ծառայողական մեքենաների թվին կազմելով 1072 «Մաեստրոն» ասել է, թե՝ «Ես նույնպես կցանկանայի, որ մենք ապրեինք այդպիսի պայմաններում (ինչպես Դանիայում), որ հնարավոր լիներ երթևեկել հեծանվով, անվտանգության ապահովման անհրաժեշտություն չլիներ, բայց յուրաքանչյուր պետություն փորձում է իր հարցերը լուծել սեփական ռեսուրսներով: Ավտոմեքենաների բացակայության դեպքում խորհրդարանի ծախսերը մի քանի անգամ կավելանային»:
Գրիգորիչ ջան, ժողովուրդն է մեղավո՞ր, որ անվտանգության ապահովման խնդիր կա, պատճառները դրա հետ կապված այլ տեղ փնտրեք կամ ժողովուրդն է խնդրե՞լ, որ իրենց հարկերի հաշվին «բյուջե» 1072 ծառայողական ավտոմեքենա գնեք, ոնց Նիկոլ Փաշինյանը ասեց, անգամ պատկերացում չկա, թե ո՞ւմ են «պատկանում», ո՞վ է օգտվում այդ ավտոմեքենաներից: Ասենք նպաստների, կենսաթոշակների և բյուջեի հաշվին ֆինանսավորվող պետական աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման համար բյուջեում փող չկա, բայց ծառայողական ավտոմեքենաների քանակը անիմաստ տեղը 83-ով ավելացնելու փող կա՞: Կամ ասենք ծառայողական ավտոմեքենաների բացակայության պարագայում, այդ ոնց են ավելանալու պետական ծախսերը, եթե տարեկան մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն գումար ծախսվում է միայն այդ ավտոմեքենաների վառելիքի և սպասարկման վրա, ինչ էլ լինի, սրանից շատ հաստատ չի ծախսվի, եթե ծառայողական ավտոմեքենաները այդքան շատ չլինեն:
Հ.Գ. Գալուստ ԳրիգորիչիՍ ասածը չլներ, երևի այս թեմային չանդրադառնայի հա