Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով․ Էդմոն Մարուքյան

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը

Տեղեկացնում եմ, որ կառավարությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով բարձրացվում են դատարան դիմելու պետական տուրքի գործող դրույքաչափերը։

Մասնավորապես՝ – Քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարան դրամական պահանջով դիմելու դեպքում պետական տուրքը ներկա՝ հայցագնի 2%-ի փոխարեն՝ կկազմի հայցագնի 3%-ը, ոչ դրամական պահանջի դեպքում ներկայում գործող՝ բազային տուրքի 4-ապատիկը (պետական տուրքի բազային միավորը 1000 դրամ է) կավելանա մի քանի անգամ, ու քաղաքացիները կպարտավորվեն վճարել բազային տուրքի 20-ապատիկը: Հատուկ վարույթի գործերով առաջին ատյանի դատարան դիմելու համար ներկա բազային տուրքի և տուրքի 3-ապատկի փոխարեն՝ նախագծի ընդունման արդյունքում կպարտավորվենք վճարել բազային տուրքի 20-ապատիկը:

– Քաղաքացիական գործերով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դրամական պահանջով գործերով ներկայում գործող գումարի 3%-ի փոխարեն՝ կպարտավորվենք վճարել վիճարկվող գումարի 4%-ը: Ոչ դրամական պահանջի դեպքում ներկայում գործող բազային տուրքի 10-ապատիկի փոխարեն՝ կպարտավորվի վճարել բազային տուրքի 30-ապատիկը: Հատուկ վարույթի գործերով ներկա՝ բազային տուրքի 8-ապատիկի փոխարեն՝ անհրաժեշտ կլինի վճարել բազային տուրքի 25-ապատիկի չափով:

– Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար դրամական պահանջի գործերով այժմ գործող՝ հայցագնի 3%-ը կդառնա 5%, ոչ դրամական պահանջի դեպքում էլ պետական տուրքի ներկայում գործող՝ բազային տուրքի 20-ապատիկը կրկնակի կավելանա, ու քաղաքացիները կպարտավորվեն վճարել բազային տուրքի 40-ապատիկը: Հատուկ վարույթի գործերով այժմ գործող բազային տուրքի 10-ապատիկի չափով պետտուրքը կավելանա 3 անգամ, ու անհրաժեշտ կլինի վճարել բազային տուրքի 30-ապատիկի չափով:

Հետաքրքիր է, որ նախագծի հիմնավորման մեջ նաև ներառված է Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը, որի համաձայն` նախորդ 2 տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ արդարադատության իրականացման ծախսերը գերազանցել են դատարանների կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները մինչև 4 և ավելի անգամ: Հարց է առաջանում, թե արդյո՞ք նման հաշվարկներ կատարելը որևէ կերպ արդարացված է։ Չէ՞ որ արդարադատության իրականացումը դատարանի կողմից իրականացվող պետական բացառիկ լիազորությունն է, այլ ոչ թե բիզնես, որը պետք է շահույթ բերի դրա մասնակիցներին։

Մյուս կողմից, դատական ծառայությունը ֆինանսավորվում է ոչ միայն պետական տուրքի միջոցով, այլ առհասարակ պետական բյուջեից, այսինքն՝ նաև և հիմնականում բոլորիս կողմից վճարվող հարկերի միջոցով։ Այսինքն, մենք հարկ ենք վճարում՝ արդարադատություն իրականացնող հասանելի և անաչառ համակարգ ունենալու համար։ Գործող կառավարությունն իշխանության գալու օրվանից զբաղված է քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով, ինչի վառ ապացույցն այս նախագիծն է, նաև գույքահարկի ավելացումը, ավելի նեղ շրջանակների համար՝ փոխանակման կետերի տուրքի ավելացումը, որսի արտոնագրի վճարի թանկացումը և այլ նախաձեռնություններ՝ որոնք հիմա չեմ թվարկում, հակառակ երկու տարի առաջվա նախընտրական քարոզչության։

Այս սոցիալական պայմաններում բարձրացնելով դատարան դիմելու դիմաց գանձվող պետական տուրքերը՝ հերթական հետքայլն ենք կատարում ոչ միայն դատարանի հասանելիության և արդար դատաքննության իրավունքի ապահովումից, այլ նաև մարդակենտրոն հասարակության կառուցման ուղուց։

Ջուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՇաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Նիկոլ ՓաշինյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա
Ամենադիտված