Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակի Ողբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմին Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ ԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո


Ալիեւը ստացավ առաջին ուժգին հարվածը. նոր աշխարհակարգը հաստատվում է

Ուշադրության կենտրոնում

Հայկական զինուժն ուժգին հարված է հասցրել Տավուշի սահմանների ուղղությամբ գրոհի ադրբեջանական փորձին: Ադրբեջանն ունի թե մարդկային, թե դիրքային կորուստ, որը ձգտում է վերականգնել, սակայն՝ անհաջող: Բարեբախտաբար, հուլիսի 13-ի կեսօրի դրությամբ հայկական զինուժն իր մարտական խնդիրները լուծել է առանց որեւէ կորստի: Սակայն ադրբեջանցիները շարունակում են հրետակոծությունը, փորձելով վերականգնել դիրքային կորուստը:

Հայկական զինուժը Տավուշի հայ-ադրբեջանական սահմանին լուծել է ոչ միայն իր մարտական խնդիրը, ոչ միայն Հայաստանի անվտանգությանն ու սահմանը ադրբեջանական ոտնձգությունից պահելու հարց, այլ նաեւ ռազմա-քաղաքական խնդիրներ:

Իրավիճակի սրացումը հուշում է, որ Ադրբեջանում չկա իշխանություն: Օրերս գրել էի, որ Բաքվում առնվազն երկիշխանություն է, սակայն ոչ միայն զուտ իշխող՝ ափշերոնյան եւ նախիջեւանյան կլանների, այլեւ գործնականում ռեգիոնալ ռազմա-քաղաքական երկիշխանություն, առնվազն, որտեղ ներգրավված են Ռուսաստանն ու Թուրքիան: Այդ ֆոնին հատկանշական է Թուրքիայի հայտարարությունը տեղի ունեցողի մասին, որտեղ աջակցություն են հայտնում Բաքվին, եւ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի բազմիմաստ գրառումը Բաքվում «տապի» պակասի մասին:

Այդ իրավիճակում, Երեւանը Տավուշի սահմանային դիրքում ուժգին հակահարվածով թեժացնում է Բաքվի «տապը»: Դա գործնականում Երեւանի եւ նոր աշխարհակարգի առաջին հարվածն է Բաքվին: Ադրբեջանից սադրանքին Երեւանի ուժգին հակահարվածը հաջորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունում երկու բավականին ուշագրավ հանդիպումների: Նախարարին այցելել էր նախ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, երկու օր անց՝ Հայաստանում Չինաստանի դեսպանը:

ԱՄՆ ու Չինաստանը գծում են նոր աշխարհակարգի սահմանները, ինչը բերել է ռուս-թուրքական ռազմավարական գործընկերության ավարտին: Դա էլ տեղի է ունենում ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերի 100-րդ տարելիցի շեմին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակի ինքնիշխան դիմադրությամբ եւ հակահարվածով կանգուն մնացած Հայաստանը թավշյա հեղափոխության արդյունքում վերահաստատել եւ ավելացրել է ինքնիշխանության պաշարը, ցույց տալով, որ չի ստացվի «թարմացնել» ռուս-թուրքական ռազմավարական գործընկերությունը դարձյալ հայության եւ Հայաստանի հաշվին:

Մնում է Ադրբեջանը, իսկ այստեղ Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարող պայմանավորվել, որովհետեւ կա Իրանը, ինչը բարդացնում է Բաքվի եւ Նախիջեւանի ռուս-թուրքական փոխանակումը: Հայաստանն այդ իրավիճակում Ռուսաստանի համար դառնում է կենսականորեն կարեւոր, քանի որ նոր՝ ամերիկա-չինական գծագրմամբ աշխարհակարգում Հայաստանը Մոսկվայի համար Կովկասում դերակատարումը պահելու անփոխարինելի տարբերակն է: Այդ համատեքստում հայաստանյան ներքին դաշտ է «նետվում» ինչ որ «հակառուսականության ալիքի» մասին խոսակցություն, իրադարձությունների տրամաբանությունը նենգափոխելու համար:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չափազանց կոշտ ձեւով արձագանքեց հայ-ռուսական հարաբերության նենգափոխման այդ փորձին: Դրան հաջորդեցին ԱՄՆ եւ Չինաստանի դեսպանների այցերը ՊՆ, մեծ հաշվով արձանագրելով, որ նոր աշխարհակարգի օրակարգում չկա հայ-ռուսական հարաբերության խզման խնդիր, այլ հակառակը՝ խնդիրը Հայաստանի ինքնիշխանությունն է, ինչի համատեքստում հայ-ռուսական սերտ հարաբերությունը դառնում է Կովկասում նոր աշխարհակարգի հանդեպ ռուսական քաղաքականության կանխատեսելիության վկայություն:

Դեսպանների հետ նախարարի հանդիպմանը հաջորդեց Հայաստանի ասիմետրիկ ուժգին պատասխանը ադրբեջանական անհասկանալի սադրանքին: Անհասկանալի այն իմաստով, թե հատկապես ո՞վ է սադրանքի հետեւում՝ Ալիեւը՞, թե՞ Թուրքիան, քանի որ Ալիեւն Ադրբեջանում այլեւս գործնականում կորցրել է իշխանությունը:

Երեւանը վերահաստատեց նոր աշխարհակարգի կայունացնող հանգույցի եւ միջազգային անվտանգության տրամաբանության տեսանկյունից իր ռեգիոնալ անփոխարինելիությունը:

Եվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըՄայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում
Ամենադիտված