Գուցե որոշ ժամանակ տաքսու վարորդներին նեղություն չտան
BlogԱնահիտ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում հավաքված սակավաթիվ անհատ տաքսու վարորդներին Գյումրու քաղաքապետարանի ինքնակամ շինությունների եւ հողի վերահսկողության բաժնի պետ Սլավիկ Ղազարյանը կոչ էր անում ցրվել, զբաղվել իրենց աշխատանքով:
Զարմանալին այն է, որ Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանը տաքսիստների բողոքին ներկա չէր: Երեւում էր, որ տաքսիստների մի մասին «վերեւներից», ներքին կարգով համոզել էին, որ չբողոքեն, մյուս մասին էլ գուցե ինչ-որ մեթոդներով «ահաբեկել» էին: Դա ակնառու դարձավ, երբ տաքսու վարորդներից մեկը սկսեց մյուսների վրա հոխորտալ, թե ինչու՞ եք եկել, գնացեք գործերիդ:
Մի խոսքով, իշխանություններին, ոնց որ թե հաջողվում է պառակտել բողոքավորներին: Գուցե, որոշ ժամանակ տաքսու վարորդներին նեղություն չտան, բայց հետո իրենց ուզածն անեն, այն ժամանակ, երբ հասկանան, որ բողոքի ալիքը թուլացել է: