Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Խորհրդարանական դիվանագիտության փոխարեն աշխատում է արտախորհրդարանական դիվանագիտությունը

Իր հայտնի ելույթներից մեկում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքն ու իր ղեկավարած քաղաքական ուժը «իզմեր» չունեն, ինչն իր հերթին խոսում է Փաշինյանի իշխանության անբովանդակ և անգաղափար լինելու մասին։ Միաժամանակ այսօրվա իշխանությունները ոչ մի միջազգային կազմակերպության չեն անդամակցում և չունեն գրեթե ոչ մի կապ։ Փորձագիտական շրջանակները պարբերաբար արձանագրում են, որ փաստացի ամբողջովին ձախողված է խորհրդարանական դիվանագիտությունը, և ամբողջ բեռը մնացել է բացառապես ԱԳՆ-ի վրա։ Սակայն արտգործնախարարությունը, ինչպես ասում են, լիարժեք «չի ձգում», քանզի իշխանական թիմում համագործակիցներ չունի: Այս ամենի արդյունքի ականատեսը դարձանք վերջին տասնօրյակում, երբ տեսնում էինք, թե ինչքան անատամ ու անարդյունավետ է օրվա քաղաքական թիմի ու պատասխանատուների վարքագիծը դիվանագիտական հարթակներում։ Ի հետևանս, խորհրդարանական դիվանագիտության փոխարեն աշխատում է արտախորհրդարանական դիվանագիտությունը, որն իր մեջ ընդգրկում է արտախորհրդարանական ուժերն ու հայկական սփյուռքի կառույցները: Ինչպես հայտնի է, հուլիսի 12-ից սկսյալ Ադրբեջանը պարբերաբար դիմում է սադրանքների: Սա հերթական անգամ հայ քաղաքական դաշտում կոնսոլիդացիոն գործընթացների կատալիզատոր հանդիսացավ։ Արբեջանական ագրեսիայի առաջին իսկ րոպեներից ՀՀ-ում գործող ընդդիմադիր սեկտորն առավելագույնս օգտագործել է իր միջազգային կապերը՝ հստակ ու ճշգրիտ տեղեկություններ փոխանցելու, թշնամու ապատեղեկատվությունը չեզոքացնելու համար: Ընդհանուր այս ֆոնին նկատելիորեն ակտիվ էր ՀՀԿ-ն, որն իր քաղաքական կապերն ու միջազգային գործընկերային միջոցները ներդրեց ՀՀ անվտանգությանը վերաբերվող առաջնային նշանակության իրադրության վերաբերյալ Եվրոպայից գնահատական ու հայտարարություն ստանալու համար։ Հատկապես կարևոր էր ԵԺԿ հայտարարությունը, որում նշված էր․ «Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիայի կապակցությամբ։ Այս հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի և նրանց առաջարկած Հիմնարար սկզբունքների շրջանակներում»։ Նախ՝ ընդգծենք, որ ԵԺԿ-ն, որպես Եվրոպական տարածքի ազդեցիկ և ամենամեծ քաղաքական ընտանիք, իր տասնյակ կուսակցությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափերն է իրականացնում ԵԺԿ-ին անդամագրված լիիրավ և դիտորդ անդամ կուսակցությունների հետ: Նշենք, որ ՀՀԿ-ի հետ ԵԺԿ համագործակցությունը բավականին հաջող կիրառական դրսևորումներ ունի։ Օրինակ՝ դեռևս ՀՀԿ իշխանության տարիներ մի շարք հարցերի հետ կապված ԵԺԿ-ից տարբեր հայտարարություններ են հնչել։ Ցանկացած նորմալ ու կայացած կուսակցություն, հատկապես այնպիսի կառույց, որը կրում է կոնկրետ գաղափարախոսություն և ունի տեսլական, փորձում է իր գործունեության ընթացքում աստիճանաբար ակտիվացնել իր կապերը արտասահմանյան քաղաքական ուժերի և քաղաքական միավորումների հետ համագործակցելու և գործընկերային կապեր հաստատելու նպատակով։ Ըստ էության, այդ օրերին ընդդիմությունը ցույց տվեց, որ չափազանց պատասխանատու է պետության առջև: ՀՀԿ-ն և արտախորհրդարանական այլ քաղաքական միավորներ վերջին օրերին իրենց ցուցաբերած վարքագծով ապացուցեցին, որ նրանց մոտեցումները պետության անվտանգային հարցերի հետ կապված միանշանակ են և ամեն ինչ անում են հանուն պետականության, ոչ թե առաջնորդվում կուսակցական կամ քաղաքական ամբիցիոզ շահերով։ Այս օրերի ցուցաբերած վարքագիծը փաստում է, որ տվյալ կառույցը ունի պետականամետ դրսևորում և այս օրերին իշխանության կողմից հնչող ուղղորդված գնահատականներն ու անհիմն մեղադրանքները փաշինյանական իշխանության պոպուլիզմի դրսևորման հերթական ձևաչափն էին։ Այս ամենի հետ մեկտեղ հավելենք, որ իշխանական ճամբարից շարունակում են հնչել կոշտ ու կտրուկ գնահատակններ, թե «ընդդիմությունը սպասարկում է հակառակորդի շահերը» կամ «հինգերորդ շարասյանը պետք է լիկվիդացնել»։ Կարծում ենք՝ ավելի քան պարզ է, որ երկրի կառավարումը տապալած իշխանությանն այլ բան չի մնում, քան շարունակել զբաղվել շարքային պոպուլիզմով ու սեփական օրեցօր, ժամ առ ժամ փլուզվող վարկանիշը գոնե մի քիչ փրկելու համար շարունակել հարազատ դարձած ոճը, այն է՝ նորանոր ներքին «թշնամիներ» հորինել և հասարակության մեջ անընդհատ ատելություն ու պառակտում սերմանել:

Անդրանիկ Կարապետյան

Հոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին
Ամենադիտված