Հայաստանն ու Միացյալ Թագավորությունն ամրապնդում են կիբերպաշտպանական ոլորտում կապերը «Defence Cyber Marvel 2026» վարժանքների շրջանակում Սանաե Տակաիտին վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ Շվեյցարիայում ընթացող եռակողմ հանդիպման մասնակիցները կշարունակեն աշխատել ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնագրի վրա. Ուիթքոֆ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Ուկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա Ջուր չի լինի որոշ հասցեներում Գիշերը գրեթե 30 աստիճան ցրտահարություն է գրանցվել․ ՌԴ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ փետրվարի 19-ին կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին ՉԼ․ սկանդալային երեկո` Լիսաբոնում. «Ռեալը» 1։0 հաշվով հաղթեց «Բենֆիկային», Վինիսիուսի դեմ ռաuիզմն ու Մոուրինյուի հեռացումը


Հայ-ադրբեջանական հակամարտության խորացումն ու հավանական ընդլայնումը կհանգեցնեն հումանիտար աղետի. Տիգրան Բալայան

Հասարակություն

Հուլիսի 21-ին Nederlands Dagblad   թերթը հրապարակել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի խմբագրական հոդվածը՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության եւ խաղաղություն հաստատելու վերաբերյալ։

Հոդվածն ամբողջությամբ` ստորեւ.

«Երբ աշխարհը միավորել է ջանքերը կորոնավիրուսի համավարակի եւ դրա հետեւանքների վերացման դեմ պայքարում, հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով ծանր հրետանի, փորձ արեցին գրավելու Հայաստանի սահմանային հենակետերը, որի արդյունքում երկու կողմերից եղավ 16 զոհ։ Սա 1994 թ․ կնքված եռակողմ զինադադարի ակնհայտ խախտում էր։ Զինադադարը վերջ էր դրել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պատերազմին. ԼՂ-ին աջակցում է Հայաստանը։ Շուրջ 4 տարի տեւած պատերազմը խլեց 35000 կյանք։ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ի պատասխան Հայաստանի հետ վերամիավորվելու վերջինիս մտադրության։ Այն անջատվել էր Հայաստանից եւ հանձնվել Ադրբեջանին 1921թ․ խորհրդային ղեկավար Ստալինի կողմից։

Հրետանու կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է, քանի որ այն թիրախավորել է նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ ներառյալ գյուղեր եւ տներ՝ ուղղակիորեն մարդկային կյանքեր վտանգելով։

Հայաստանը բազմաթիվ փորձեր է կատարել այլ երկրների ուշադրությունը հրավիրելու լայնամասշտաբ բռնությունների վտանգի վրա՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել։ Չնայած մեր զգուշացումներին, սահմանին անկայունություն հրահրելու Ադրբեջանի բանակի վերոհիշյալ սադրանքը միջազգային հանրության համար անակնկալ էր։ Այնուամենայնիվ, դրա նախադրյալներն ակնհայտ են․ Ադրբեջանը բախվել է է ֆինանսական եւ քաղաքական ճգնաժամերի (4 բանկերի արտոնագրեր չեղարկվել են, ընդդիմության հանդեպ լուրջ հետապնդումներ ենթարկվում, նավթի գները կտրուկ անկումը, համավարակի հետեւանքով վատթարացող իրավիճակը, սահմանների փակումը՝ արգելելով պետական սահմաններից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանցիների վերադարձը հայրենիք)։

Այս իրավիճակում Ադրբեջանի իշխանությունները բարձրացրել են իրենց հռետորաբանությունը՝ նույնիսկ սկսելով տարածքային նկրտումներ դրսեւորել Հայաստանի նկատմամբ։ Սահմանամերձ շրջաններում անցկացվել են լայնամասշտաբ (ավելի քան 10 հազար զինվորականների ներգրավմամբ) զորավարժություններ։ Այս ամենը կատարվում է՝ շեղելու բնակչության ուշադրությունը տարբեր ճգնաժամերից, ինչպես նաեւ՝ համավարակի դեմ պայքարի վերաբերյալ ժողովրդական ընդվզումը ճնշելու նպատակով։

Այն, որ Ադրբեջանը չի գնահատում մարդկային կյանքը եւ անպատասխանատու վարքագիծ է դրսեւորում հստակորեն երեւում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որում, մասնավորապես, նշվում է․ «Հայաստանը չպետք է մոռանա, որ մեր բանակի սպառազինության մեջ առկա նորագույն հռթիռային համակարգերը հնարավորություն են տալիս խոցել Մեծամորի ԱԷԿ-ը։ Իսկ դա Հայաստանի համար մեծ աղետի պատճառ կարող է դառնալ»։ Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում էր, որ ատոմակայանը բնապահպանական տեսանկյունից վտանգ է ներկայացնում իր համար, թեեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները գտնում են, որ ատոմակայանն անվտանգ է։ Իսկ այժմ ատոմակայանը շահարկվում է սպառնալիքներ եւ վախ տարածելու նպատակով։

Մտահոգության մեկ այլ գործոն է Թուրքիայի սադրիչ դերը, մասնավորապես, վերջինիս բարձրաստիճան քաղաքական եւ ռազմական առաջնորդների կողմից ուժի կիրառման բացահայտ աջակցութունը եւ Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի դեպքում բոլոր հնարավոր միջոցներով Ադրբեջանին օգնելու խոստումը։ «Մենք երբեք չեն լքի մեր եղբայր Ադրբեջանին, մենք մինչեւ վերջ կաջակցենք Ադրբեջանին»,- նշել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

Վերջին օրերին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ փակ սահմանի երկայնքով բարձրացվել էին ռազմական ինքնաթիռներ եւ հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Թուրքիան 1993թ․ միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ սահմանը պատերազմի ընթացքում՝ ի աջակցություն Ադրբեջանի։

Ակտիվացվել է նաեւ Ադրբեջանին զենքի մատակարարումը․ վտանգավոր քայլ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից, որը դեռեւս չի դատապարտվել ՆԱՏՕ-ի անդամների կողմից։

Այս հակամարտության խորացումն ու հավանական ընդլայնումը կհանգեցնեն հումանիտար աղետի, որի հետեւանքները կլինեն մեծ քանակությամբ զոհերը եւ փախստականների հոսքերը։

Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է․ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Մենք հավատարիմ ենք մնում այս դիրքորոշմանը եւ կշարունակենք աշխատանքներ տանել՝ ուղղված լարվածության նվազեցմանը եւ խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանը։ Միջազգային հանրությունը պետք է աջակցի վերջինիս եւ հորդորի բոլոր ներգրավված կողմերին ամրապնդել 1994թ․ զինադադարը, համաձայնել սահմաններին ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայմանն ու զինադադարի պայմանագրի խախտումների հետաքննման նպատակով ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ներդրմանը։ Միայն դրանից հետո կարող է ի հայտ գալ տեւական խաղաղության հեռանկար»:

Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից Հայաստանն ու Միացյալ Թագավորությունն ամրապնդում են կիբերպաշտպանական ոլորտում կապերը «Defence Cyber Marvel 2026» վարժանքների շրջանակում Սանաե Տակաիտին վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ Շվեյցարիայում ընթացող եռակողմ հանդիպման մասնակիցները կշարունակեն աշխատել ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնագրի վրա. Ուիթքոֆ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո Նիկոլ Փաշինյանը վախեր ունի. հասարակության շրջանում ամենաբարձր վարկանիշն իրենը չէ. Կոստանյան Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Անվճար բուհական կրթություն. Հրայր ԿամենդատյանՈչ մի վարկյան չենք մոռանում, որ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է. Այս պահին սրբազան հայրը գտնվում է Սովետական ԿԳԲ պադվալում. Էդմոն ՄարուքյանԳույքահարկի արտոնություն թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՁմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո Խաղալ 2 լարի վրա նշանակում է վտանգել մեր պետականությունը. Մհեր ԱվետիսյանՈւկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա Անվճար, որակյալ, ինքնավար․ բարձրագույն կրթության համակարգի հեռանկարը. ՀայաՔվե հիմնասյուներՋուր չի լինի որոշ հասցեներում Գիշերը գրեթե 30 աստիճան ցրտահարություն է գրանցվել․ ՌԴ Եկեղեցու դեմ արշավը և վտանգված սահմանները Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ փետրվարի 19-ին կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին ՉԼ․ սկանդալային երեկո` Լիսաբոնում. «Ռեալը» 1։0 հաշվով հաղթեց «Բենֆիկային», Վինիսիուսի դեմ ռաuիզմն ու Մոուրինյուի հեռացումը ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում․ Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ներդրումային միջավայրի տակ դրված ականը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հա՞ց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 18-ի համար 60-ամյա տղամարդը կասկածվում է կնոջը 120 տղամարդու «վաճառելու» մեջԹվային անմահություն. Meta-ի նոր տեխնոլոգիան թույլ կտա ԱԲ-ին վարել Ձեր էջը նույնիսկ մահից հետոՓետրվարի 18-ի եղանակային կանխատեսումներըՈսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովԱղիքային քաղցկեղի վաղ ախտանշանները կարող են հայտնվել մինչև 40 տարեկանըԻշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետՀայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենաբարեկամական երկրների վարկանիշային աղյուսակումՀայաստանի բանկերը 2025 թվականին վճարել են 164 մլրդ դրամի հարկԵկեղեցում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» ՇարժումԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանԸնթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման ԱբովյանՄենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞
Ամենադիտված