Իսլամական պետության նպատակը եվրոպական երկրներում իսլամաֆոբիա ստեղծելն է
BlogՏիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Իսլամական պետության նպատակը եվրոպական երկրներում իսլամաֆոբիա ստեղծելն է : ԻՊ ի ահաբեկիչները որպես թիրախ ընտրում են Եվրոպական այն երկրները, որտեղ հոծ մահմեդական բնակչություն կա: Ֆրանսիա, Գերմանիա, հավանաբար նաև Մեծ Բրիտանիա: Նպատակը մեկն է`թացը չորի հետ խառնել: Այդ երկրների հին և նոր եկած մահմեդականների փոքր մասը կիսա թե ոչ նրանց հայացքները, բայց սկսում են ատել բոլորին: Նպատակը մեկն է ` միջին վիճակագրական եվրոպացու աչքին բոլոր մահմեդականներին դարձնել ահաբեկիչ և թշնամի, առողջ ազգայնական ուժերին մի կողմ թողնել և ծայրահեղական ուժերին Եվրոպական երկրներում բերել իշխանության, մահմեդականների մոտ ,որպես հակազդեցություն և ինքնապահպանման բնազդի դրսևորում իսլամական ծայրահեղականների համակիր դառնալ և:
Եվ մի խոսքով ԻՊ ի պապաները հանճար են, մեկ լուցկով Եվրոպա և Մերձավոր Արևելք են ուզում այրել: Մնում է, որ Եվրոպական երկրները ,օգտվեն Ռուսաստանի ոչ վաղ անցյալի փորձից և թույլ չտան, որ առանձին դրսևորումներից բացի սկսի միջկրոնական և միջէթնիկական բախում: Հ. Գ. Չնայած ինչպես երևում է նրանց ղեկավարները նույնպես դեմ չեն այդ ամենին: