Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակի Ողբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմին Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ ԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո


Ի՞նչ պետք է անի կինը առողջ լինելու համար. Գրիգոր Գրիգորյան

Ուշադրության կենտրոնում

Կին ու մայր լինելը մեծ պատասխանատվություն է ոչ միայն ամուսնու և երեխաների, այլ նաև սեփական առողջության հանդեպ: Կանայք հաճախ անտեսում են իրենց առողջական խնդիրները, հետաձգում գինեկոլոգին այցելությունը այնքան մինչև խնդիրն ավելի չի բարդանում: Նրանք մոռանում են, որ առողջ կինը նաև երջանիկ ու գեղեցիկ կինն է, իսկ եթե երջանիկ է կինը, երջանիկ է նաև ընտանիքը: Կնոջ առողջությանը սպառնացող առավել հաճախ հանդիպող խնդիրների ու դրանց բուժման մասին Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ խոսել է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ, վիրաբույժ Գրիգոր Սերոբի Գրիգորյանի հետ: Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնի գինեկոլոգիական թիմը զբաղվում է կանացի վերարտադրողական համակարգի հիվանդությունների կոնսերվատիվ բուժմամբ, ցանկացած բարդության բաց և լապարասկոպիկ վիրահատական միջամտություններով. «Կնոջ առողջական խնդիրները շատ են՝ միոմաների, կիստաների, աբսցեսների հեռացում, հեշտոցի պատերի իջեցման շտկում, արգանդային դիսֆունկցիոնալ արյունահոսություն, չբերություն և այլն: Բոլոր դեպքերում, անկախ բարձիթողիության աստիճանից, մենք կարողանում ենք գոհացուցիչ արդյունքներ գրանցել: «Արթմեդի» տեխնիկական զինվածությունը մեզ օգնում է նախ ճշգրիտ ախտորոշում ունենալ, երկրորդ՝ նորագույն մեթոդներով ու տեխնոլոգիաներով վիրահատություններ կատարել՝ կիրառելով լապարասկոպ, լազերային, էլեկտրական վիրադանակներ»: Վիրահատության ենթակա խնդիրները շատ են. միոմաների, կիստաների, աբսցեսների հեռացում, դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություն, հեշտոցի պատերի իջեցում և այլն: Գինեկոլոգը կանգ է առնում հատկապես վերջինի վրա: Շատ կանայք հազալիս կամ փռշտալիս մեզի անկառավարելի հոսք են ունենում: Ու պատճառը հենց հեշտոցի պատերի իջեցումն է: Ծննդաբերությունը, հետծննդաբերական պատռվածքները և կապանների թուլացումը նպաստում են, որ հեշտոցի պատերը իջնեն, դրանք էլ իջնելով ճնշում են միզապարկի վրա, որը լայնանում է, կախվում հեշտոցի հետ, ու միզապարկի լցվածությունը կանայք չեն զգում: Սա, իհարկե, տհաճ խնդիր է, որը խանգարում է կնոջը առօրյայում և սոցիալական ակտիվ կյանքում: Ու որքան էլ զարմանալի թվա, քիչ կանայք գիտեն, որ այս տհաճ խնդրից կարող են ազատվել: Իսկ այս խնդրից կանայք ոչ թե կարող են, այլ պետք է ազատվեն, -ասում է բժիշկ Գրիգորյանը, որովհետև բարձիթողի վիճակում այն արդեն առաջացնում է արգանդի արտանկում, ինչը ավելի ծավալուն վիրահատական միջամտություն է պահանջում. «Եթե ունենում ենք միայն հեշտոցի պատերի իջեցում, ապա կատարվում է հեշտոցի պատերի պլաստիկա, միզապարկը բարձրացնում ենք վերև, հատուկ ցանց ենք դնում և հեշտոցին տալիս օրիորդ վիճակի տեսք: Բայց եթե իջեցումը շատ է լինում, դրա հետ մեկտեղ կատարվում է լրացուցիչ վիրահատություն որովայնահատումով և արգանդը ֆիքսվում է դարավանդին»: Իհարկե, եթե կինը գոնե տարին մեկ անգամ գինեկոլոգին այցելելը սովորություն դարձնի, կխուսափի ոչ միայն այս, այլև շատ այլ բարդ միջամտություններից: Ամենամյա հետազոտությունները կնոջը օգնում են կանխարգելել դրանք ու պահպանել առողջությունը .«Կարևոր է հետազոտվելը՝ սկսած ՊԱՊ թեսթի հանձնումից. ՊԱՊ քսուքի օգնությամբ վաղ հայտնաբերվում են ոչ միայն նախաքաղցկեղային զարգացումները, այլև արգանդի պարանոցի լորձաթաղանթի բջիջների փոփոխությունները, այդ թվում սնկային, բորբոքային զարգացումները: Այդ թեստի շնոորհիվ մենք հայտնաբերում ենք տարբեր նոր սկսվող խնդիրներ, որոնք նաև կոնսերվատիվ են բուժվում են: Կարելի է ասել, որ ՊԱՊ քսուքը կանանց փրկություն է: Բայց պատահում է, որ հետազոտության պատասխանը ինչ-որ խնդիր է ցույց տալիս, բժիշկը տեղեկացնում է, որ պետք է բուժում սկսել, բայց քանի դեռ կինը գանգատներ չունի, հետաձգում է բուժումը»: Համենայն դեպս որոշակի դրական առաջխաղացում գրանցվել է սեփական առողջության հանդեպ կանանց վերաբերմունքի մեջ, նրանք ավելի ուշադիր են ու ավելի հաճախ են դիմում գինեկոլոգներին. այդ է վկայում սեռավարակների և չբերությունների նվազումը. «Իհարկե պատահում են կոլպիտներ՝ հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումներ, որոնց առաջացման պատճառ կարող են լինել նաև սեռական ճանապարհով փոխանցվող բակտերիաները: Բնականաբար, այս դեպքում կնոջ հետ պետք է բուժվի նաև ամուսինը: Ուրախալի է, որ քչացել են չբերության խնդրով դիմող կանայք: Ընդհանարապես կանանց առաջնային չբերությունները ավելի քիչ են լինում, հիմնականում խնդիրը ամուսնու հետ է կապված լինում: Կինը ստեղծված է իդեալական: Նրա օրգանիզմն ունի ինքնակարգավորման հզոր մեխանիզմ, ինքն իրենով կարողանում է բալանսի գալ: Ու միայն շատ քիչ դեպքում, եթե կա խախտում, որը ինքնակարգավորման ենթակա չէ, անհրաժեշտ է լինում մեր օգնությունը: Բժիշկը լուրջ ու հիմնավոր մոտեցում պետք է ցուցաբերի: Կնոջ օրգանիզմը 2 հորմոնների՝ էստրոգեն և պրոգեստերոն, անընդհատ խաղ է, շղթայական կապով: Հենց խաղի այդ շղթայում է, որ կարող է ինչ-որ բան խախտվել: Փորձառու գինեկոլոգը անմիջապես կգտնի խախտված օղակը ու կշտկի: Ես ունեցել եմ և՛ առաջնային, և երկրորդային չբերություն ունեցող պացիենտներ, որոնք բուժվել են ու վայելել մայրանալու բերկրանքը: Իսկ դրանից մեծ ուրախություն ու ներքին բավարարություն բժշկի համար չի լինում»: Բժշկին ուրախացնում է նաև այն, որ ավելի ու ավելի շատ կանայք են սկսել նախընտրում այցելել տղամարդ գինեկոլոգի. «Եթե կինը դիմել է ինձ, ես ամեն ինչ անելու եմ, որ ճիշտ ու թիրախավորված օգնություն տրամադրեմ: Ընդհանրապես տղամարդ մասնագետին կանայք ավելի մեծ հավատով ու վստահությամբ են վերաբերվում», - կարծում է նա: 

Դիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըՄայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԱմերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին
Ամենադիտված