ՀՀ-ն աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում
BlogՎաչագան Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Վերջին օրերին մի շարք երկրներում ականատես ենք լինում Իսլամական Պետության կողմից իրականացվող տարատեսակ ահաբեկչություններին, որը անհանգստության առիթ է տալիս:
Օրերս Լոնդոնի Էկոնոմիկայի և խաղաղության հրապարակած (The Institute for Economics and Peace) «2015 թվականի ահաբեկչության գլոբալ վարկանիշ» զեկույցի համաձայն, Հայաստանն ահաբեկչության պոտենցիալ սպառնալիքի առումով ամենից անվտանգ երկրների շարքում է:
Հատկանշական է, որ 162 պետություններից կազմված վարկանիշում, որտեղ առաջին տեղում ահաբեկչության տեսանկյունից ամենավտանգավոր երկիր է, իսկ վերջին տեղում՝ ամենից անվտանգը, Հայաստանը զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը:
Վերը նշված զեկույցի համաձայն, Հայաստանի համար սպառնալիքի հավանական աղբյուրներից է 2014 թվականին 70 հայերի մասնակցությունը քրդական ջոկատների հետ իսլամական ծայրահեղականների դեմ պայքարին:
Հարկ է նշել, որ Հայաստանի հարևանները՝ Ադրբեջանն ու Վրաստանը, զբաղեցրել են, համապատասխանաբար, 93-րդ և 71-րդ տեղերը, իսկ Ռուսաստանը 23-րդ հորիզոնականում է:
Նշվում է նաև, որ ահաբեկչական ամենաբարձր ակտիվությունը կենտրոնացած է 5 պետություններում՝ Իրաքում, Նիգերիայում, Աֆղանստանում, Պակիստանում և Սիրիայում: Երկրների առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Եմենը, Սոմալին, Լիբիան և Թայլանդը: