Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո


Դրական դինամիկա, թե՞ անբավարար թեստեր. Էլինար Վարդանյան

Հասարակություն

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին։

Նա մասնավորապես նշել է․

«Հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է... Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում։ Եվ ակնհայտ է նաեւ, որ այդ բարելավումը ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ»։ Սրանք վարչապետի խոսքերն են, որոնք որքան էլ հուսադրող թվան, միեւնույն ժամանակ բազմաթիվ անպատասխան հարցեր են թողնում։

Հարցեր, որոնք կապված են բավարար թեստավորման հարցի լուծման, հիվանդների հայտնաբերման եւ կապերի, շփման շրջանակի վերահսկման գործի տապալման եւ ծանր հիվանդների մահացության վիճակագրության հետ։

Հիմնական հարցը, որ ծագում է, արդյո՞ք, կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվի նվազումը պայմանավորված չէ թեստերի քանակով։ Հայաստանում շատ քիչ կորոնավիրուսային թեստեր են արվում: Վերջին տասն օրվա ընթացքում արված թեստերի վիճակագրությունը տատանվում է 1200-1800-ի միջակայքում։ Թեստերի այսպիսի քանակը չի կարող ցույց տալ իրական պատկերը։ Բազմաթիվ պետություններ, ընտրել են համատարած անվճար թեստավորման ուղին։ Այդպիսի ճանապարհ են ընտրել նաեւ Մոսկվայի իշխանությունները՝ հուլիսի 16-ից Մոսկվայի ցանկացած քաղաքացի կարող է անվճար կորոնավիրուսի թեստ հանձնել:

Հայաստանում մինչ օրս հնարավոր չեղավ ապահովել ոչ միայն բոլոր քաղաքացիների, այլ ԲՈԼՈՐ ԿԱՍԿԱԾԵԼԻ վարակակիրների օպերատիվ թեստավորումը, հայտնաբերումը եւ մեկուսացումը։ Դա թույլ կտար՝ հենց առաջնային օղակում սկսել նրանց արագ բուժումը՝ խուսափելով հետագա հոսպիտալացումից, ռեանիմացիոն բաժանմունքում հայտնվելուց:

Բազմաթիվ մարդիկ, անգամ ունենալով ջերմություն եւ կորոնավիրուսին հատուկ այլ ախտանշաններ, չեն կարողանում թեստավորում անցնել, նրանց պետությունը մերժում է՝ հայտարարելով, թե «չկան ցուցումներ»։ Ըստ առաջնային օղակի՝ պոլիկլինիկայի ունեցած «ցուցումների», թեստավորում կարող են անցնել միայն որոշակի «պայմանների բավարարող» հիվանդները, մինչեւ վերջերս՝ 38.5 ջերմություն ունեցողները, ինչն աբսուրդ է։ Արդյունքում, հիվանդը երկար ժամանակ մնում է առանց պատշաճ ամբուլատոր հսկողության եւ բուժման։ Առանց որոշակի պայմանների բավարարելու չեն թեստավորում նաեւ վարակակիր հիվանդների ընտանիքի անդամներին, թեեւ վերջիններս նույնպես կարող են լինել վարակակիր։ Նրանցից շատերը չունեն մասնավոր լաբորատորիաներ գնալու հնարավորություն (շատերը նաեւ չունեն նման տարրական սովորություն)։ Արդյունքում, մարդիկ, վստահելով պետությանը, չեն թեստավորվում, շարունակում են շփվել եւ տարածել վարակը, չեն ստանում բուժում՝ ծանրացնելով իրենց վիճակը եւ վտանգելով մյուսներին։

Գլխավոր հարցը, որ առաջանում է, գուցե երկրում թեստերի քանակի խիստ պակաս կա: Թե՞ տեղական արտադրության թեստերից բան դուրս չեկավ։

Դրան զուգահեռ, մամուլում եղած հրապարակումների համաձայն, որոշ մասնագետներ մտահոգություն են հայտնում, որ հիվանդանոցներում դեղերը վերջանում են կամ խնայում։ Դրա համար էլ շատ դեպքերում, հենց մարդիկ ոտքի են կանգնում, առանց կրկնակի թեստ անելու, արագ դուրս են գրում՝ տնային հսկողության։

Լուրջ ցավ եւ մտահոգություններ են առաջացնում մահերի թվերը: Այս ցուցանիշով Հայաստանը աշխարհի ամենավատ ցուցանիշն ունեցող քսան երկրների ցանկում է։ Ամենօրյա մահերի ցուցանիշները չի կարելի ընկալել որպես սովորական երեւույթ։ Անհրաժեշտ է պարզել մահացության այդպիսի բարձր ցուցանիշների պատճառը՝ արդյոք բոլոր հիվանդանոցներում է ապահովվում պատշաճ որակյալ բուժօգնություն, որակյալ ռեանիմացիոն ծառայություններ։ Շատ կարեւոր է այս հարցերի ուսումնասիրությունը եւ ճիշտ լուծումներ որոնելը։ Այդպես հնարավոր կլիներ փրկել բազմաթիվ հիվանդների կյանքերը։

Այն, որ կորոնավիրուսային հիվանդացության կորն իջնում է, զուտ թվերի առումով ունենք դրական դինամիկա, միայն դրական արձագանքի կարող է արժանանալ։ Մենք էլ ենք ուզում հավատալ, որ իրավիճակը բարելավվում է։ Բայց շատ ավելի վատ կլինի, եթե ներկայացվող թվերը լինեն մանիպուլյատիվ հաշվարկներ՝ նվազեցրած կամ չկատարվող թեստավորումների արդյունք։ Այդ դեպքում հետեւանքները շատ ավելի վտանգավոր կարող են լինել, քան պատկերացնում ենք»

 

 

36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցումՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՔաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մшհացել՝ հավանաբար պատճառը էներգետիկներ չարաշահելն էՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը
Ամենադիտված