Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ փետրվարի 19-ին կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին ՉԼ․ սկանդալային երեկո` Լիսաբոնում. «Ռեալը» 1։0 հաշվով հաղթեց «Բենֆիկային», Վինիսիուսի դեմ ռաuիզմն ու Մոուրինյուի հեռացումը ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում․ Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 18-ի համար Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մաhացել է 3 մարդ


Բացահայտվել է ծառերի ապօրինի հատմամբ զբաղվող հանցավոր խումբ. Պետության վնասը կազմում է շուրջ 103 մլն դրամ

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ մեծածավալ ապօրինի ծառահատումների և պաշտոնեական մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող բազմադրվագ քրեական գործի քննությամբ պարզվել են կազմակերպված խմբի կողմից ծառերն ապօրինի հատելու և առանց թույլտվության տեղափոխելու մի շարք հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է կազմակերպված խմբի անդամների շրջանակը, ինքնությունը, պետությանը պատճառված վնասի չափը:

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2017-2018թթ. Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի բնակիչը բնության հատուկ պահպանող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամասի» 14-րդ պահաբաժնի՝ «Պարզ լճին» հարակից անտառային տարածքում, տևական ժամանակ ապօրինի ծառահատումներ կատարելու նպատակով կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ՝ ներգրավելով Հաղարծին բնակավայրի բնակիչների, ինչպես նաև՝ իր ընտանիքի անդամներից ոմանց՝ կատարելով դերաբաշխում:

Ըստ այդմ, եղբայրը «ԴՏ 75» տեսակի թրթուրավոր տրակտորով իրականացրել է նոր ճանապարհների բացման, կանգուն ծառերի տապալման, հատված ծառերից գոյացած փայտանյութը մեկ տարածքում կուտակելու, հայրը՝ «Գազ 53» տեսակի բեռնատար ավտոմեքենայով փայտանյութը Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ տեղափոխելու և վաճառելու աշխատանքներ, իսկ խմբի կազմում ընդգրկված մյուս անձինք, ըստ նախապես որոշված դերաբաշխման, կատարել են կանգուն ծառերի հատման, փայտանյութն անտառային տարածքում նախնական մշակման, դրանք բեռնատարի թափքում բարձելու, «ԴՏ 75» տեսակի տրակտորով կանգուն ծառերը կողաշրջելու և դրանք իբրև քամատապալ ներկայացնելու աշխատանքներ:

Պարզվել է նաև, որ ապօրինի ծառահատումների արդյունքում գոյացած փայտանյութի մի մասը որպես շինափայտ ձեռք են բերվել Իջևան համայնքին հարակից բնակավայրերում գտնվող, փայտանյութի վերամշակման սղոցարաններ ունեցող անձանց կողմից, իսկ փայտանյութի մյուս մասն էլ, որպես վառելափայտ, վաճառվել է Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներին:

Բացի այդ, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ կազմակերպված խմբի ղեկավարը, անտառում անարգել ելումուտ կատարելու և այդ ընթացքում ապօրինի ծառահատումներով զբաղվելու, ինչպես նաև՝ անօրինական գործունեությունն իբրև օրինական ներկայացնելու նպատակով, իր գործունեությունն անարգել կազմակերպելու շուրջ հանցավոր համաձայնության է եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝ պահպանության գծով տեղակալների, «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավարների, տվյալ պահաբաժնի և ավագ անտառապահի, ինչպես նաև՝ հատուկ ջոկատի տեսուչի հետ, որոնց հովանավորչությամբ էլ կազմակերպված խմբի անդամները շուրջ 2 տարի շարունակ, առանց որևէ լուրջ խոչընդոտների, իրականացրել են ծառերի ապօրինի հատումներ, որոնց քանակը և ծավալը թաքցնելու նպատակով հատված ծառերի կոճղերը քողարկել են հողաթմբերի տակ կամ մասամբ հրկիզել:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականցվել Դիլիջան համայնքում, Հաղարծին բնակավայրում և Իջևան համայնքում գտնվող կազմակերպված խմբի անդամների, ինչպես նաև՝ պաշտոնեական հանցագործություններ իրականացրած կամ դրանց հետ առնչություն ունեցող բազմաթիվ անձանց բնակարաններում, որոնց ընթացքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր և առարկաներ, ինչի արդյունքում 10 անձ ձերբակալվել է:

Քննության տվյալներով՝ կազմակերպված խմբի կողմից 2017թ. փետրվարից 2018թ. դեկտեմբերը նշված պահաբաժնի անտառային տարածքներում իրականացվել են ընդհանուր 277 հատ տարբեր տեսակի և տրամագծերի կանգուն ծառերի ապօրինի հատումներ՝ պետությանը պատճառելով 103.151.250 ՀՀ դրամի չափով առանձնապես խոշոր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ապօրինի ծառահատումներ կատարելու նպատակով կազմակերպած խումբ ստեղծած և ղեկավարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը կազմակերպելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրանքներ են առաջադրվել նաև հանցավոր խմբի մյուս անդամներին, այդ թվում՝ պաշտոնատար, ինչպես նաև՝ ապօրինի հատված ծառերից գոյացած փայտանյութը ձեռք բերած անձանց:

Արդյունքում՝ 10 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգքրի 38-296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը օժանդակելը) 3-րդ մասով, ինչպես նաև՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 8 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հինգի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը, իսկ տասի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

Եկեղեցու դեմ արշավը և վտանգված սահմանները Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ փետրվարի 19-ին կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին ՉԼ․ սկանդալային երեկո` Լիսաբոնում. «Ռեալը» 1։0 հաշվով հաղթեց «Բենֆիկային», Վինիսիուսի դեմ ռաuիզմն ու Մոուրինյուի հեռացումը ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում․ Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ներդրումային միջավայրի տակ դրված ականը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հա՞ց, թե՞ դեղ… էս երկիրը սրան պիտի չհասներ․ Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 18-ի համար 60-ամյա տղամարդը կասկածվում է կնոջը 120 տղամարդու «վաճառելու» մեջԹվային անմահություն. Meta-ի նոր տեխնոլոգիան թույլ կտա ԱԲ-ին վարել Ձեր էջը նույնիսկ մահից հետոՓետրվարի 18-ի եղանակային կանխատեսումներըՈսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովԱղիքային քաղցկեղի վաղ ախտանշանները կարող են հայտնվել մինչև 40 տարեկանըԻշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետՀայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենաբարեկամական երկրների վարկանիշային աղյուսակումՀայաստանի բանկերը 2025 թվականին վճարել են 164 մլրդ դրամի հարկԵկեղեցում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» ՇարժումԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանԸնթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման ԱբովյանՄենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱկցիա դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն ԿաթողիկոսիՉկա որևէ իրավական պետություն, որտեղ քրեական գործ հարուցվի հաղթանակած գեներալի կամ հոգևոր առաջնորդի նկատմամբ.«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՈւմ վարչապետը ասում է «ֆաս», բոլորը գնում են այդ ուղղությամբ․ Նաիրա ԳևորգյանՊայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մաhացել է 3 մարդՄենք միանշանակ հաղթելու ենք ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան»Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ ՂազինյանՊայթյուն ռազմական հրամանատարության գրասենյակում. կան զոհեր
Ամենադիտված