Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում


Զինվորը ազդանշանային ատրճանակը կատակով պահել է ծառայակցի դեմքին ու կրակել. Վերջինս կորցրել է աչքը

Հասարակություն

«Առաջին լրատվական»-ը գրում է.   Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մերուժան Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ: 1999 թվականին ծնված Մերուժան Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով պարտադիր ժամկետային զինծառայության մեջ, կոչումով՝ շարքային, 2018 թվականի դեկտեմբերի 16-ին նշանակված լինելով մարտական հերթապահության՝ մարտական դիրքում որպես դիտորդ, ժամը 15-ն անց 45-ի սահմաններում ինքնակամ գնացել է հարևան մարտական դիրքի կացարան, որտեղ զինաբուրգի մոտ կախված պատյանից վերցրել է դիրքի ավագին ամրակցված ազդանշանային ատրճանակը: Մերուժան Ս.-ն, ըստ մեղադրանքի, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները՝ մասնավորապես, առանց ստուգելու զենքի՝ լիցքավորված լինելու հանգամանքը, չունենալով այդ զենքի կիրառման թույլտվություն և իրավունք, առանց բավարար հիմքերի՝ ինքն իրեն մտածելով, թե զենքը լիցքավորված չէ, այն ուղղել է մահճակալին կիսանստած վիճակում գտնվող զինվորի՝ շարքային Ռաֆիկ Վ.-ի վրա: Վերջինիս հետ լինելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ՝  Մերուժան Ս.-ն իր կարծիքով կատակել է՝ «քաշել է ատրճանակի լիցքավորման բռնակը, սեղմել է ձգանը, ինչի արդյունքում ազդանշանային ատրճանակից արձակված կրակոցից ազդանշանային հրթիռը դիպել է Ռաֆիկ Վ.-ի դեմքին»... Տուժող զինվորին անզգուշությամբ պատճառվել է «աջ աչքի կոպերի թերմիկ այրվածքի, ակնագնդի և ակնակապիճի ջնջխման, ակնակապիճի ոսկրերի բազմաբեկոր, տեղաշարժով կոտրվածքի, գլխուղեղի ցնցման, քթի ծայրի 2-3-րդ աստիճանների այրվածքի, կոպերի, քթի, ակնագնդի մշակված վերքերի, աջից՝ կոպերի, ակնագնդի 2-3-րդ աստիճանների այրվածքի, բարդ, թափանցող վնասվածքների ձևով՝ հյուսվածքի բացակայությամբ, ակնագնդի պարունակության արտանկման ձևով առողջության ծանր վնաս՝ նկատի ունենալով օրգանի՝ աչքի ֆունկցիոնալ կորուստը»: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մերուժան Ս.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ մասով: Գործով տուժող Ռաֆիկ Վ.-ն հայտնել է, թե Մերուժան Ս.-ին չի ներել, բայց և բողոք չի ներկայացնում: Դատարանը հաշվի է առել, որ  գործով չեն արձանագրվել ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ: Դատարանը հաշվի է առել նաև, որ Մերուժան Ս.-ն, չլինելով կալանավորված, չի խուսափել քննությունից, դատական նիստերին մասնակցելուց, գործի քննության ընթացքում չի կատարել այլ հակաօրինական արարք: Մերուժան Ս.-ն լիովին ընդունել է մեղադրանքը, զղջացել է: Դատարանը այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ եզրահանգել է, որ Մերուժան Ս.-ի ուղղումը հնարավոր է առանց իրական ազատազրկման ձևով պատիժը կրելու: Տուժող Ռաֆիկ Վ.-ն հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով Մերուժան Ս.-ից բռնագանձել 2 միլիոն 200 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ իրեն պատճառված նյութական վնասի մասնակի հատուցում: Ամբաստանյալ Մերուժան Ս.-ն ամբողջությամբ ընդունել է տուժողի ներկայացրած քաղաքացիական հայցը: Գործի դատական քննության ավարտին Մերուժան Ս.-ն արդեն զորացրվել էր պահեստազոր: Դատարանը Մերուժան Ս.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ մասով: 6STOPPED Մերուժան Ս.-ն դատապարտվել է 2 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 2 տարի փորձաշրջան: Մերուժան Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ մինչև դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելը: Մերուժան Ս.-ի նկատմամբ վերահսկողությունը դրվել է արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության՝ բնակության վայրի ստորաբաժանման վրա: Փորձաշրջանի սկիզբը կհաշվվի նրան հաշվառման վերցնելու պահից: Դատարանը ամբողջությամբ բավարարել է տուժողի քաղհայցը: Մերուժան Ս.-ից հօգուտ տուժող Ռաֆիկ Վ.-ի կբռնագանձվի 2 միլիոն 200 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի մասնակի հատուցում: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրող դատախազ Կ. Հարությունյանը՝ պահանջելով Մերուժան Ս.-ի նկատմամբ չկիրառել պայմանական դատապարտություն, չսահմանել փորձաշրջան, այլ նրան դատապարտել 2 տարի իրական ազատազրկման: Բողոքաբերը դատարանի ուշադրությունը հրավիրել է Մերուժան Ս.-ի կողմից կատարված հանցավոր արարքի ծանր հետևանքի՝ երիտասարդ տուժողի տեսողության օրգանի՝ աչքի կորստի, դեմքի վնասման, տեսողության վատացման՝ նրա առողջությանը հասցված իրական ծանր վնասի վրա: Վերաքննիչ բողոքը քննվում է վերաքննիչ քրեական դատարանի՝ Մնացական Հարությունյան, Արմեն Դանիելյան, Լուսինե Աբգարյան կազմի կողմից: Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

մանրամասներն՝ այստեղ

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը
Ամենադիտված