Որ քրեական հեղինակությունն է հետախուզվում
Ուշադրության կենտրոնում«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ հարուցված քրեական գործից: Ինչպես հայտնի է, այդ քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել քրեական հեղինակության Գրիգոր Ահարոնի Գրիգորյանին, որը առավել հայտնի է Գեղադիրցի Գոքոր անունով: Ըստ մեղադրանքի՝ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի հետ 4 միլիոն դրամ պարտքի հարցը լուծելու գործընթացի մեջ ներգրավված է եղել նաեւ քրեական հեղինակություն Գոքորը։ Եվ ուշագրավն այն է, որ մինչ իրավապահների այս բացահայտումը Գեղադիրցի Գոքորն ամիսներ առաջ ձերբակալված է եղել մեկ այլ քրեական գործով: Մասնավորապես, հուլիսի 16-ին նրա «Դաչա 56 էկո» ռեստորանի տնօրենի, նրա երեք ընկերների եւ նույն գյուղի բնակիչների միջեւ առաջացած վիճաբանության ակտիվ մասնակից է եղել, կալանավորվել, սակայն ավելի ուշ ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ էր արձակել վերջինիս։
Ավելին՝ այստեղ