Թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի վիճակը գիշերը կտրուկ վատացել է. «Հայկական ժամանակ»
ՄամուլԱրմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունն այս գիշեր հետաձգվել է. ժամը 3-ի սահմաններում՝ նիստը վերսկսելուց կարճ ժամանակ անց, 50-ամյա Հովսեփյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը; Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյան աղբյուրի հետ զրույցում ասել է, որ տեղի ունեցածը հավանաբար նրա սթրեսային վիճակից է. «Նա երրորդ կարգի հաշմանդամություն ունի, շաքարի թիվը շատ բարձր է, երեւի այդ չքնած, սթրեսային վիճակից ընկավ ցնցումների մեջ, դողում էր, ծայրահեղ վատացավ, շտապօգնությունը եկավ, ճնշումը չափեց, շատ բարձր էր, թթվածին միացրին, ներարկումներ արեցին, նոր պատգարակով տեղափոխեցին հիվանդանոց»:
Ավելին՝ այստեղ