57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներ Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Աբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Իրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, շարունակե'ք խաղաղությանն ուղղված երկխոսությունը Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում


Անցյալի կնճռոտ դրվագները. ինչո՞ւ են ՔՊ-ականները «սրբագրում» իրենց կենսագրությունները

Վերլուծություն

Երևանի ավագանու այսօրվա նիստում ավագանու անդամների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նորընտիր փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանի կենսագրականը, որում վերջինս մոռացել էր նշել, որ պատգամավորի օգնականն է եղել: Ներսիսյանն, ի պաշտպանություն իր մոռացկոտությանն, ասաց, որ ինքնակենսագրական տվյալները լրացնելիս նշվում է՝ ինչ պաշտոն ես զբաղեցրել, այլ ոչ թե՝ ում ենթակայության տակ կամ ով է եղել քո անմիջական ղեկավարը: Ներսիսյանը միակը չէ, ով իր կենսագրական տվյալներում ցուցաբերել է նման մոռացկոտություն, կամ ինչն էլ ավելի վատ է՝ բացահայտ կեղծ տվյալներ է ներկայացրել: 

Օրինակ` շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը իր կենսագրականում մոռացել էր նշել, որ մինչ պաշտոնը ստանձնելը աշխատել էր «Լիդիան» ընկերության համար և դա հասկանալի է՝ շահերի բախումը ակնհայտ էին լինելու և նույնիսկ՝ կարող էր հովանավորչության հոտ գալ: 

Տարիներ առաջ «պատահաբար» ՀՀԿ-ում հայտնված, հետագայում այդ անդամակցությունը «ֆիկտիվ» համարած, ՀՀԿ-ում եղած տարիներին իրեն հոգով-սրտով «լևոնական» հայտարարած, իսկ այսօր «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը մինչ օրս աչքի է ընկել միայն իր կենսագրականը սրբագրել-խմբագրելու գործով: 

Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը իր կենսագրական տվյալներում թաքցրել է բարձրագույն կրթություն չունենալու հանգամանքը: 

Ամիսներ առաջ էլ մամուլը գրել էր, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։ Ըստ հրապարակման` ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել Պապիկյանին, նա անգամ դատապարտված է եղել։ Պապիկյանը չի հերքել, որ նման դեպք իրականում գրանցվել է, սակայն դատվածությունը մարված է, և դա է պատճառը, որ այդ մասին տեղեկությունը բացակայում է նրա պաշտոնական կենսագրությունից:

Մեկ տարի առաջ «Վիքիպեդիայից» կայծակնային արագությամբ հեռացվեց Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի՝ Ֆրանսիայի քաղաքացիություն ունենալու հատվածը և կախարդական փայտիկի օգնությամբ Նազենի Ղարիբյանը դարձավ միայն ՀՀ քաղաքացի, որպեսզի հաջորդ օրը նախարարության դիմաց օրենքի այդ խախտումով պոստում հայտնվելու համար բողոքի ակցիայի ականատես չլիներ։ 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ իր հերթին կենսագրականում մոռացել է նշել, որ 2008-ին եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը և զբաղված էր DVD սկավառակները 10 հազար օրինակով ձայնագրելով ու իր մեքենայով տարբեր գյուղերում դրանք բաժանելով: 

Ղուկասյանի կենսագրության պաշտոնական տարբերակում նրա քաղաքական գործունեությունն սկսվում է 2017 թվականից: Ըստ այդ պաշտոնականի՝ նա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու՝ Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում: Սակայն, հետաքրքիր մի փաստաթուղթ էր հայտնվել loritv.am-ի ձեռքում, որը լույս էր սփռում մարզպետի անցյալի վրա: Փաստաթուղթը պարզորոշ խոսում է այն մասին, որ Ղուկասյանը մինչ ՔՊ շարքերն անցնելը, եղել է «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ: Նույն աղբյուրի համաձայն` նա 2007-ից է սկսել իր քաղաքական գործունեությունը՝ անդամակցելելով ՀՅԴ-ին: Մինչդեռ կա 2016 թվականին գրված նրա դիմումը, որը նրա կամքին հակառակ, պահպանվել ու հասել է «մեր օրերը»: ՀՅԴ-ից դուրս գալու դիմումը գրելիս Ղուկասյանն արդեն վաղուց ՔՊ-ական էր... բայց, որ ամենաէականն է՝ այդ ժամանակ ՀՅԴ-ն այլևս իշխանության մաս չէր կազմում: Այսինքն՝ Ղուկասյանն այլևս մեծ հույսեր չէր կարող կապել ՀՅԴ անադմակցության հետ: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը կենսագրության մեջ մոռացել է նշել 2012թ. «Ժողովրդական Հայաստան» անվանմամբ կուսակցություն հիմնելու մասին, որի համահիմնադիրն ու փոխնախագահն էր ինքը: Մոռացկոտությունն էլ կարելի է բացատրել այն հանգամանքով, որ Հայրապետյանի կուսակցությունը այն ժամանակ սատարում էր Սերժ Սարգսյանին: 

Ինչպես երևում է, հեղափոխական պաշտոնյաները լուրջ սթրես են տանում իրենց քաղաքական անցյալից և ամեն հնարավոր և անհնար միջոցներով փորձում են հանրությանը մոլորության մեջ գցելով թաքցնել իրենց կենսագրության կնճռոտ կետերը և դրվագները, որպեսզի այդ նույն հանրության համար հանկարծ պարզ չդառնա, որ երեկ նախկիններին մերժողները դեռ երեկ չէ առաջին օրն այդ նույն նախկինների հետ սերտորեն համագործակցում էին , նույնիսկ՝ սատարում… 

57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներ Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՈվ է երգել Աննա Հակոբյանի ընթրիքինԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անումԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԱբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Իրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, շարունակե'ք խաղաղությանն ուղղված երկխոսությունը Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Ագրոէլեկտրական արևային պարկԱրամեն առողջական խնդիրներ ունի. երգչի կինը հրապարակում է արել. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեխան խաղալիս քարերով վնասել է 2 մեքենա՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կա Բերման են ենթարկել Լիլիթ ԱվետիսյանինՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀին Օլիմպիայում բոցավառվեց Փարիզի Օլիմպիական խաղերի կրակը«Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և ԲերդումԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Կոպենհագենի կենտրոնում այրվում է Դանիայի ֆոնդային բորսայի պատմական շենքը (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արային պատկանող «յաշիկը» երթևեկել է հանդիպակաց Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել․ պաշտպանՋրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի Սարսափելի պատասխանի սպասեք․ Իրանի նախագահը՝ ԻսրայելինUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է Ողբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել (լուսանկար) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար (տեսանյութ) «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»
Ամենադիտված