Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Ուժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ  «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից


Դեպի կառավարելի դատական համակարգ․ ո՞վ կհամաձայնի ղեկավարել դատական ահռելի բուրգն ու կատարել Փաշինյանի քմահաճույքները

Վերլուծություն

Երկու տարի տևող «դաժան մարտերի» արդյունքում Փաշինյանը կարծես կարողանում է ՍԴ հարցը լուծել իր ուզածով։ Թեպետ այդ ճանապարհին կանգ չառավ ո՛չ օրենքների, ո՛չ Սահմանադրության խախտումների առաջ, նրան անգամ չզսպեց այն, որ ՍԴ դատավորները հնարավոր է իրենց իրավունքները վերականգնեն միջազգային դատական կարգով, ու դրանով խայտառակ լինի մեր երկիրը։ Բայց հարցը դեռ չլուծած՝ Փաշինյանը հասկացել է, որ ոչինչ էլ չի լուծվել։

Ինքն առաջին հերթին պայքարում էր Հրայր Թովմասյանի դեմ՝ որպես ՍԴ ղեկավարի, քանի որ նրան փոխելով՝ կառույցն ամբողջությամբ իր ձեռքը կվերցներ։ Իրավաբան մասնագետները, հանրային գործիչները համառորեն փորձում էին Փաշինյանին բացատրել, որ Հրայր Թովմասյանը կոլեգիալ մարմին հանդիսացող ՍԴ-ում ընդամենը մի ձայն  ունի, որ նա որևէ լծակ չունի ազդելու մյուս դատավորների կամքի վրա, բայց դա վարչապետի համար անհասկանալի էր, դա չի տեղավորվում նրա համեստ պարունակությամբ ուղեղում, Թովմասյանն է շեֆը, ուրեմն ամեն ինչ նա է որոշում։

 Հիմա երբ ՍԴ-ն վարչապետի համար կառավարելի կլինի, այդ ինչո՞ւ է հիմա էլ փորձում սահմանադրական փոփոխություններով Վճռաբեկ դատարանն ու ՍԴ-ն միավորել ու ստեղծել Գերագույն դատարան։ Ժամանակին կյանքի կոչված դատարանակազմության բարեփոխումների ողջ տրամաբանությունն այն էր, որ լիներ եռաստիճան դատական համակարգ, բայց Վճռաբեկ դատարանի նախագահը չլիներ բոլոր դատավորների պետը, որպեսզի տարբեր ատյանի դատավորներ ավելի անկախ գործեին։ Բայց սա էլ չի տեղավորվում Փաշինյանի ուղեղում։ Ինքը հայտարարել է, որ չի միջամտելու դատարանների գործերին ու չի զանգելու ոչ մի դատավորի, բայց իրականում ինքն ուզում է դատական համակարգի կոշտ բուրգ ստեղծել ու նրա գլխին իր մարդուն կարգել, որպեսզի նրան ասի ու նա ամեն ինչ անի։

Հիմա վարչապետին զեկուցում են, որ Առաջին ատյանի դատարանը կարող է մի որոշում ընդունել, հետո վերաքննիչը՝ մեկ այլ, իսկ վճռաբեկը՝ կա՛մ գործը վարույթ չի ընդունի, կա՛մ կբեկանի ու կվերադարձնի դարձյալ առաջին ատյան, կա՛մ ինքը վերջնական որոշում կկայացնի։ Ու այս համակարգում ամեն ինչ այնքան խառն է անտեղյակ մարդու համար, որ դա ուղղակի Փաշինյանին նյարդայնացնում է, նա չի կարող կառավարել մի կառույց, որը բուրգ չէ։

Բայց եթե այս ամբողջ դատական համակարգը մտցնում ես մեկի տակ, դրան էլ գումարում ՍԴ ֆունկցիան, այս ահռելի կառույցն էլ ո՞վ կարող է ղեկավարել, եթե ոչ դատական համակարգի համար մի պատահական մարդ, մի ճյուղային նշանակության «քաջնազար»․ որ հանգիստ կհամաձայնվի գնալ ու ասել՝ էս կողմ անցեք, էն կողմ անցեք։

Գործից հասկացող շատ քիչ մասնագետներ կհամաձայնվեն այդ մեքենան ղեկավարել, երբ քաջ գիտակցում են, որ նաև վարչապետի կողմից ուղիղ ցուցումներ են լինելու՝ անպիսի վճիռներ կայացնելու, որ բանական դատավորի ուղեղի մեջ չի տեղավորվելու։

Իհարկե նման գործելաոճը հատուկ է նաև այլ դեպքերին ու տրամաչափերին, որ ցանկանում են գործ ունենալ մեկի հետ։ ժամանակին, երբ ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերին ասել էին, թե նա հաշվի չի նստում Եվրոպայի կարծիքի հետ, նա պատասխանել էր, թե՝ ասեք այն հեռախոսահամարը, որով կարող եմ զանգել ու իմանալ Եվրոպայի կարծիքը։ Այո՛, սա հնարավոր է հատուկ է ուժեղ նախագահական համակարգ ունեցող աշխարհի ամենահզոր գերտերությանը, որ չընկնի սրա նրա հետ բան քննարկի ու չիմանա, թե դրանք բոլորը կհանգե՞ն միասնական կարծիքի, թե՞ ոչ։ Ու այս ոճը մեկ էլ հատուկ է փոքր գյուղի գյուղապետի մակարդակի գործիչներին, թե մի մարդու անուն ասեք, որի հետ հարցը քննարկենք ու լուծենք։ Իսկ քանի որ Հայաստանը փոքր գյուղ չէ, ոչ էլ գերտերություն, կնշանակի Հայաստանի ղեկավարը պետք աշխատի իշխանությունների տարբեր թևերի փոխլրացումների ու հակակշիռների պարագայում, որ աշխատելու է անկախ լրատվամիջոցների խոշորացույցի տակ, որ պետք է հաշվի նստի միջազգային կառույցների հետ, երբ մեր երկիրը նրանց լիիրավ անդամ է, ու պարտավորվել է գործել այդ կառույցների ընդհանուր համակեցության կանոնների շրջանակներում։

Արմեն Կարեյան

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»․ ՓաշինյանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» «Մեռան սիմվոլներ ցույց տալով». Լ. ՄաթևոսյանՈղբերգություն Քարաշամբում․ կա զոհ և վիրավորՄինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԵրկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և մարզերում Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» 24 ժամ ջուր չի լինի Հրապարակվել է ՔՊ-ական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Որ ճանապարհով էր եկել Փաշինյանը Ոսկեպար, և ինչու Սուրեն Պետրոսյանին հանդիպման չթողեցին «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Նախիջևանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրելԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ) Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կանխորոշված ​​է երկու հանգամանքով․ Զատուլին Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության նախնական ցանկում հայկական նոր հուշարձան կարող է հայտնվելՈւշադրություն դարձրեք մեր երկրում ժողովրդավարական չափանիշների աղետալի վատթարացմանը. ՀՀԿ-ն՝ միջազգային հանրությանը
Ամենադիտված