Հայտնի երգչի վրա մահափորձ է կատարվել
Lifeanalitik.am-ը գրում է. Անհայտ անձը ներխուժել է հայտնի ռեփեր Էմինեմի տուն: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Detroit Free Press-ին: Դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին, սակայն դեպքի մանրամասները հայտնի են դարձել երեկ, երբ տեղի է ունեցել դատական նիստ, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցը ցուցմունք է տվել կասկածյալ Մեթյու Խյուզի դեմ: Հայտնի է, որ ռեփերը ներկա չի եղել դատական նիստին: Ավելի վաղ նա ոստիկանությանը հայտնել է, որ արթնացել է գիշերը՝ զգալով իր կողքին անծանոթ մարդու ներկայությունը: Հայտնաբերելով անծանոթ տղամարդուն ռեփերը հարցրել է, թե ինչ է նա անում իր տանը, ինչին ի պատասխան տղամարդն ասել է, որ պատրաստվում է սպանել երգչին: Էմինեմը համոզել է տղամարդուն հեռանալ, ուղեկցել է նրան դեպի մուտք և հանձնել անվտանգության աշխատակիցներին: Նրա խոսքերով, Խյուզի մոտ զենք չի եղել: Կասկածյալն այժմ կալանքի տակ է՝ տուն ներխուժելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու մեղադրանքով: Փաստաբանն առաջարկել է բուժզննում անցկացնել, բայց Խյուզը հրաժարվել է: Այնուամենայնիվ, պաշտպանը պնդել է, որ տղամարդը հոգեկան խանգարումներ ունի:
Ավելին՝ այստեղ