Ողբերգական դեպք․ 8 մարդ է մահացել
ՄիջազգայինՄալիում ութ մարդ է մահացել, ևս երեքը՝ վիրավորվել, զինված անձանց հարձակման հետևանքով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Բանկաս շրջանում՝ այնտեղ ռազմական գործողություններին հաջորդած «հանգիստ» ժամանակահատվածից հետո: Զինված գրոհայինները հարձակվել են Օգոբորո գյուղի վրա: Չարագործները շրջում և այրում էին տներն ու ամբարները: Մոտակայքում գտնվող զինվորները չեն կարողացել միջամտել: