Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Զելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում Կիևը Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.com Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարի Երևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրում


Ներթիմային հակասությունները սրվում են. ով ում դեմ է աշխատում ՔՊ-ում

Վերլուծություն

Իշխող ՔՊ կուսակցության ներսում հակասությունները և փոխադարձ անհանդուրժողականությունն ավելի են խորանում: Առկա հակասությունների մասին խոսակցությունները չեն հերքում նաև իմքայլականները, մասնավորապես՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բազմիցս է նշել, որ «թիմի ներսում կան քննարկվող հարցեր»: Բանը հասել է նրան, որ իշխանական պատգամավորները մեկը մյուսի դեմ «գործ են տալիս» և ուշադրություն հրավիրում գործընկերների բացակայությունների, այլոց փոխարեն քվեարկելու դեպքերի վրա, կամ էլ բացահայտ դեմարշի են գնում, ինչպես օրինակ` Սասուն Միքայելյանը: 

Իմքայլականների միջև դրսևորվող բաց կոնֆլիկտները այնքան շատ են, որ Փաշինյանի հայտարարությունը, թե իշխող քաղաքական ուժի ներսում թևեր չկան՝ զավեշտի է նմանվում: Հանրության հիշողության մեջ դեռ թարմ է Ալեն Սիմոնյան-Հայկ Սարգսյան բուքմեյքերական մենամարտը, որն ավարտվեց Սիմոնյանի մինի հաղթանակով, չնայած պետք է նշել, որ Հայկ Սարգսյանը զենքերը դեռ վայր չի դրել: 

Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո հաճախ են հրապարակումներ եղել այն մասին, որ քաղաքային իշխանությունում խառնաշփոթ է, շատերը չեն կարողանում աշխատել քաղաքապետի եւ նրա թիմի հետ: Ու հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանում եւ վարչական շրջանների աշխատակազմերում հաճախ են տեղափոխություններ լինում, եւ աշխատակիցներն ազատվում են իրենց դիմումների համաձայն: Մարությանի հետ հաշտ չեն, սակայն, նաև հենց իր թիմակիցները: Խոսքը մասնավորապես  Գրիգոր Երիցյանի, Մեսրոպ Պապիկյանի և փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի մասին է, ում էլ, ի դեպ, համարում են Մարությանի հավանական փոխարինող: 

Ներթիմային ռազբորկաները նոր շունչ ստացան Լանզարոտյան կոնվենցիայի քվեարկությունից հետո: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ պատգամավորները համատեղ ջանքերով պահը ցանկանում էին օգտագործել իշխանական մեկ այլ պատգամավորի՝ Վարդան Աթաբեկյանին մանդատից զրկելու համար։ Այս պատմությունը խորը արմատներ ունի. բանն այն է, որ էրեբունցի պատգամավոր Աթաբեկյանը որոշել է ամիսներ առաջ պաշտպանել իր շիրակցի գործընկերոջ՝ Սոֆյա Հովսեփյանի թասիբը և քաղաքապետի խոսնակին կոշտ դիտողություն է արել ու դարձել նախ՝ Հայկ Մարությանի, ապա ողջ թիմի աչքի փուշը։ 

ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հակամարտությունը հին է. դեռ ժամանակին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր ուզում, որ Արա Մինասյանի փոխարեն «Գր. Լուսավորիչ» ԲԿ տնօրեն նշանակվի իր սանիկը` Նարեկ Զեյնալյանը, սակայն Թորոսյանը նշանակեց իր մարդուն: Վերջերս էլ Միրզոյան-Զեյնալյան դուետը հնարավորություն ունեցավ «կոնտրուդառ» հասցնել թիմակից նախարարին` Մաշկաբանության և սեռավարակաբանության կենտրոնի օրինագծով: Օրենսդիրը, ի դեմս Զեյնալյանի, թույլ չտվեց, որ կենտրոնը մասնավորեցվի և ԱԺ մեծամասնությունը հավանություն տա դրան: 

Վառ են հիշողությունները Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից, երբ ՔՊ-ն փաստացի զիջեց գործող քաղաքապետին, ինչն էլ առաջացրեց խոր հակասություններ Սասուն Միքայելյանի և այն ժամանակ դեռ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջև: Միքայելյանը Պետրոսյանին մեղադրեց վատ աշխատելու և հեղափոխության ուղղուց շեղվելու մեջ: Շատերի կարծիքով խնդիրը այստեղ ավելի խորքային էր, և Միքայելյանի հաթաթայի հետևում նաև այն հանգամանքն էր, որ Պետրոսյանի թեթև ձեռքով նրան չէր հաջողվում տոտալ վերահսկողություն սահմանել մարզում` սահմանափակվելով Հրազդան քաղաքով, որտեղ քաղաքապետը Միքայելյանի որդին է: 

ՔՊ-ում լուրջ հակասություններ ի հայտ եկան նաև ՍԴ բարեփոխումների քննարկման փուլում, պատճառը սակայն բնավ էլ գաղափարական հարթության մեջ չէր, այլ պարզ աթոռակռվի: «Իմ քայլի» սորոսական հատվածը` Վահե Գրիգորյանի ղեկավարությամբ, փորձում է ՍԴ-ն կոմպլեկտավորել յուրայիններով, ինչին ընդդիմանում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պնդելով, որ այդ քայլը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել միջազգային կառույցների հետ Հայաստանի հարաբերություններում: Բադասյան-Գրիգորյան կոնֆլիկտը արդեն իսկ մի քանի անգամ վառ արտահայտվել է, երբ Գրիգորյանի արբանյակ Արման Բաբաջանյանը ԱԺ-ում բարձրացնում էր նախարարին անվստահություն հայտնելու անհրաժեշտության մասին: 

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն էլ իր հերթին չի թաքցրել, որ ունի որոշակի հակասություններ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ և, ըստ նրա, հենց այդ չլուծվող հակասություններն են, որ առկախում են ոլորտի արագ զարգացումը: 

Արդեն իսկ մանդատը վայր է դրել իշխանական խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, պատճառն էլ խորքային անհամաձայնություններն էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ոլորտում տարվող քաղաքականության հանդեպ: Սակայն, բացի Հարությունյանից, Արսեն Ջուլֆալակյանի տարաձայնությունը ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ էին, որը համակարգում է սպորտը։ 

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և փոխմարզպետ Անահիտ Սարգսյանի ջրերը նույնպես մի առվով չեն հոսում, նրանց միջև հակասություններ կան, որոնք չեն կարողանում հարթել։ Անահիտ Սարգսյանը ժամանակին համակարգել է մարզի կրթական ոլորտը, և, ըստ տեղեկությունների, կառավարությանը հասցեագրված մի նամակին օրինական ընթացք տալու պատճառով հակասություն է առաջացել մարզպետի և փոխմարզպետի միջև. 

Ժամանակին չափազանց լարվել էին այն ժամանակ դեռ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանի հարաբերությունները, դրանք կարելի է ասել՝ թշնամական էին: Հարցն այն էր, թե հօգուտ ում պետք է աշխատի վարչական ռեսուրսը, ում օգտին պետք է աշխատեն դպրոցի տնօրենները, համայնքապետերը, բուժհաստատությունների աշխատակազմը: Հովսեփյանը գտնում էր, որ դրանք պետք է զերծ մնան ցանկացած տիպի քաղաքական վերահսկողությունից, ինչի հետ Սարուխանյանը չէր համաձայնվում: Երկուսն էլ հետագայում դարձան ԱԺ պատգամավոր, և կոնֆլիկտը արտահայտվեց նաև այդտեղ՝ Սարուխանյանի հայտնի «ամուսնացի, կանցնի» գրառման տեսքով:

 Այս ներթիմային ռազբորկաները և գզվրտոցը ՔՊ-ի համար նորություն չեն: Դեռ 2017 թվականին Էդուարդ Աղաջանյանը, ով այժմ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, խոսում էր ՔՊ-ի հրաժարական տված վարչակազմից և մատնանշում ճիշտ այն խնդիրները, որոնք այժմ ակնհայտ են դարձել ոչ միայն նեղ թիմին, այլև ողջ ժողովրդին: Մասնավորապես, Աղաջանյանը նշում է, որ Լենա Նազարյանը ձախողել է ՔՊ 6000 վստահված անձեր ունենալու ծրագիրը, Ռոմանոս Պետրոսյանը՝ «Ապագա Հայաստան» ծրագրի մշակումը, Նարեկ Բաբայանը՝ տարածքային կառույցների հետ տարվող աշխատանքները, իսկ Արայիկ Հարությունյանը, ով եղել է ՔՊ-ում միակ աշխատավարձ ստացող մարդը, ձախողել է ողջ վարչության աշխատանքի կազմակերպումն ու ղեկավարումը: Այսօր նույն Աղաջանյանը լռում է` որևէ կերպ չհիշատակելով վերը նշված անձանց՝ արդեն նոր Հայաստանում ունեցած ձախողումների մասին: 

Այս ամենը վկայում է, որ «Իմ քայլ»-ում տեղի են ունենում լուրջ տրանսֆորմացիոն գործընթացներ. թևերը, որոնք, չնայած Փաշինյանի հավաստիացումների, առկա են, էլ ավելի են լարվում միմյանց դեմ, վատթարանում են նաև միջանձնային հարաբերությունները, ինչն, անշուշտ, չի կարող իր ազդեցությունը չթողնել թիմային աշխատանքի որակի վրա...

Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
Ամենադիտված