Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում


Համավարակի ֆոնին Փաշինյանին «օգնության» է հասել Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը

Վերլուծություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաեւ լավ լուրեր: Օրինակ՝ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166 տոկոսով. արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք: Աճել է նաեւ ծաղիկների արտահանումը՝ 16.9 տոկոսով: Արտահանվել է 3.9 միլիոն դոլարի արտադրանք: Ջերմոցային ամենաարտահանելի արտադրանքը շարունակում է մնալ լոլիկը. հունվար հուլիսին արտահանման ծավալն աճել է 18.5 տոկոսով, արտահանվել է 23.5 միլիոն դոլարի արտադրանք:

Այս ցուցանիշները, անշուշտ, որևէ լուրջ ազդեցություն չեն թողել և չէին կարող թողնել տնտեսության զարգացման դինամիկայի վրա, սակայն, ըստ էության, մեծապես նպաստել են հենց արտահանողների ֆինանսական դրության բարելավմանը՝ համավարակի ֆոնին: Իսկ ամենաուշագրավը այն է, թե ովքեր են վերը նշված ապրանքների արտահանողները: Ինչպես գիտենք՝ նախկին իշխանության օրոք մեծածախ արտահանումներ իրականացնելու համար պետք էր ունենալ շուկայում գերիշխող դիրք և իշխանությունների դաբրոն: Այսօր Փաշինյանի նշած ապրանքները արտահանում են այն նույն անձինք, ինչ մինչ հեղափոխությունը: Օրինակ՝ լոլիկ արտահանող ընկերությունների շարքում է «Ֆուդարմ» ՍՊԸ-ն, որը 2015 թվականին հիմնադրել է Անդրանիկ Գալստյանը և որի 100 տոկոս բաժնետոմսերը 2018 թ.-ի սեպտեմբերին անցել են Բաբկեն Ղազարյանին։ Ղազարյանը Թոխմախի Բաբո անունով հայտնի Արարատյան մաքսատան պետի նախկին տեղակալն էր, Մհեր Սեդրակյանի մտերիմներից։ 2013 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ի ներկայացուցիչն է եղել Էրեբունի վարչական շրջանում։

Հաջորդ խոշոր արտահանողը ևս պատահական մարդ չէ: «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թ-ին՝ եղբայրներ Արամ և Աբել Ղարիբյանների կողմից: Արամ Ղարիբյանը ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականն էր: Նա 2015թ. հունիսի 11-ին օտարել էր իր բաժնեմասը: 13 և 27 տոկոս բաժնեմասով ընկերության սեփականատեր են նրա հորեղբոր որդիները՝ Մարկոս և Արա Ղարիբյանները:

Ծաղիկների արտահանման բիզնեսում դերակատարություն ունի «Էկոտոմատո» ՓԲԸ-ն, որը ստեղծվել է 2011թ. Կոտայքի մարզի Գողթ գյուղում: Ընկերությունում մասնաբաժին ունի նույն Արամ Ղարիբյանը: Գողթում կառուցած նրա ջերմոցներում աճեցնում են հոլանդական վարդեր: 

Բանջարեղեն և մրգեր աճեցնող, արտահանող մյուս ընկերությունն էլ «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն է: Ընկերության բաժնետերերի կազմում են ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի երկու որդիները՝ Հենրիկ եւ Ռուբեն Հարությունյանները: Վերջիններս, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ տիրապետում են նշված ընկերության բաժնետոմսերի 17-ական տոկոսների: 

Ընդամենը մեկ ամիս առաջ էլ Փաշինյանը հպարտանում էր մսի արտահանման ծավալների ավելացմամբ: Չմոռանանք, որ մսի արտահանման մենաշնորհն էլ իր հերթին պատկանում է Փաշինյանի կողմից՝ ՀՀԿ ֆինանսական կտուրը հորջորջված Սամվել Ալեքսանյանին: 

Ձկնամթերքի արտահանման ծավալների ավելացումը նույնպես Փաշինյանի կողմից դիտարկվել է իբրև լրջագույն խթան տնտեսության զարգացմանը: Ձուկ արտահանող ընկերություններից է «Մոսֆիշ» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանի աղջկան՝ Լուսինե Ալեքսանյանին։ 

Պղնձի արտահանման ծավալներով հպարտացող Փաշինյանը պետք է նաև հիշի, որ վերջին տարիներին Հայաստանից պղինձ արտահանող ամենա խոշոր ձեռնարկությունը՝ Զանգեզուրի ՊՄԿ-ն հենց ինքն է ակնարկներով կապել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մտերիմ շրջապատի հետ, ասել է թե ըստ Փաշինյանի՝ հենց նրանք են այսօր հանդիսանում ՊՄԿ-ի սեփականատերերը: 

Թռչնամսի արտահանման ծավալների ավելացումը նշված է եղել անգամ վարչապետ Փաշինյանի 100 նոր փաստերի մեջ, մինչդեռ հիշեցնենք, որ թռչնամիս արտահանում են օրինակ՝ Սպիտակի թռչնաբուծական ֆերման, որը պատկանում է Սերժ Սարգսյանի մտերիմներից Արկադի Համբարձումյանին՝ Դերժավի Արկադիին: Լուսակերտի թռչնաբուծարանն էլ իր հերթին պատկանում է Սարգսյանի մտերիմներից մյուսին՝ Հարություն Փամբուկյանին:

Անգամ «Մետեքսիմ» ՍՊԸ-ի գովազդը որը իր էջում վերջերս արել էր Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ հպարտություն է ՝ Սերժ Սարգսյանի շրջապատի հետ առնչվող ընկերության հարստացման հիմքով, այն պարզ պատճառով, որ ջարդոնի արտահանման մենաշնորհը պատկանում է «Մետեքսիմ» ընկերությանը, որի տերը ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի եղբայրն է` Միքայել Հարությունյանը։ Գրիգոր Հարությունյանը, ով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է, համարվում է Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ:

Փաշինյանի կողմից իբրև համավարակի ֆոնին ՝ տնտեսական հաջողության ավետիս բերված օրինակները անշուշտ չնչին են այն ձախողումների և դժվարությունների հետ, որոնց այդ նույն համավարակի ֆոնին բախվել է Հայաստանի տնտեսությունը: 5 միլիոն դոլարի շահույթը առարկայական և շոշափելի է միայն տվյալ բիզնեսում ներգրավված տնտեսվարողի համար, իսկ նրանց մեծ մասը ինչպես տեսանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի հետ: Փաշինյանն էլ ոչ ավել, ոչ պակաս հպարտանում է՝ համավարակի ֆոնին վերջիններիս հարստացման հանգամանքով… 

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը
Ամենադիտված