Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են «Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց


Ինչո՞վ է պայմանավորված իշխանության սթրեսը

Վերլուծություն

Փաստ է, որ դեռ շատ ենք խոսելու կորոնավիրուսի մասին, քանի որ այն, ինչպես մասնագետներն են նշում, «դեռ իր խոսքը կասի», և վաղ է խոսել կորոնավիրուսից «ազատագրվելու» մասին։

Ինչպես հայտնի է` ԼՀԿ-ն առաջարկել է ստեղծել քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։ Հանձնաժողովի կազմված կլինի 12 անդամից, որից 7 տեղն առանձնացված է «Իմ քայլի» ներկայացուցիչների համար, «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացված է 3 պատգամավորով, «Լուսավոր Հայաստանը»՝ 2:

Կորոնավիրուսը իսկապես փորձություն էր քաղաքացիների և հատկապես նոր իշխանությունների համար։ Եվ նման իրավիճակում իշխանությունը հապաղելու ժամանակ չունի, թույլ տրված սխալներն էլ հաճախ ծանր հետևանքներ են ունենում, ինչպես եղավ կորոնավիրուսի ժամանակ։ Այսօր փաստացի համավարակից մեր երկրում 921 մարդ է մահացել, իսկ իշխանությունները դեռ խոսում են ընդդիմության սխալների, թերացումների մասին։ Մասնավորապես, նախօրեին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հետաքրքրվել էր, թե արդյոք հանձնաժողովում կքննվեն ընդդիմության իրարամերժ հայտարարություններն այս ընթացքում:

Ըստ էության՝ խորհուրդ կտայինք, որ հակասական հայտարարություններից իշխանությունն ընդհանրապես չխոսի, հատկապես նրանք այս հարցում ռեկորդ են սահմանել, հակասական հայտարարություններ, որոշումներ և ոչ մի ներողություն։ Երկրորդ՝ իսկ ինչու պետք է ընդդիմությունը օգներ, խնայեր իշխանությանը, եթե «Իմ քայլը» ընդդիմություն լիներ՝ սպասելո՞ւ էր համավարակից մի քանի տարի անցներ, նոր սկսեր քննադատել։ Երրորդ՝ իհարկե կան և կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան պղտոր ջրում ձուկ որսալ, համաճարակային իրավիճակը օգտագործել իրենց օգտին, բայց դա էլ պայքարի մի ձև է՝ բարոյական կամ ոչ այնքան, սակայն սա բացառապես իշխանության հոգսն է։ Պետք է նկատել նաև, որ կային նաև առողջ, կառուցողական քննադատություններ, որոնք չէին ընդունվում իշխանության կողմից, այնպես որ կորոնավիրուսի դեմ պայքարին վնասելու մասին իշխանությունը թող լռի, նրանք կողքից օգնություն չէին էլ ընդունում։ Եվ վերջապես, չորրորդ՝ հանրային մեծ վստահությամբ հպարտացող և իրենց թիվ մեկ լեգիտիմ իշխանությունը համարող ուժը, եթե համարում է, որ մի քանի ընդդիմադիր գործիչների ֆեյսբուքյան գրառումները կամ ելույթները դիմակներ չկրելու մասով կարող են եղանակ փոխել, մարդկանց վարքագծի վրա ազդել, ուրեմն, իսկապես,  այդ հանրային վստահությունը մսխել են։

Ստացվում է, որ խոսքի ուժով հեղափոխություն անող ժողովուրդն այլևս չի՞ լսում իր ընտրյալներին, և մի քանի ընդդիմադիր գործիչ կարող են ապակայունացնել կորոնավիրուսի դեմ պայքարը։ Այնպես որ ընդդիմությանը մեղադրանքներ ներկայացնելուց առաջ պետք է մտածել, կորոնավիրուսի դեմ պայքարի պատասխանատուն բացառապես իշխանությունն է։

 

Կարեն Գասպարյան

Pressmedia.am

Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըՀայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ
Ամենադիտված