«ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Սուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ


Ինչու՞ Թորոսյանը թույլ տվեց, որ բժիշկները հաղթանակ տանեն

Վերլուծություն

Ի՞նչ ենք կորցրել և գտել երկու տարի անց առաջապահության ոլորտում: Գտածն ու դրականը տեսնում են միայն ոլորտի պատասխանատուները, կամ էլ գերակշռող բացթողումները թույլ չեն տալիս տեսնել մետաղի հակառակ կողմը:

«Իմ քայլի» նախընտրական ծրագրում բուժկենտրոնների օպտիմալացման մասին խոսք անգամ չկար: Բայց կառավարման նախնական փուլում սկսվեց օպտիմալացման ընդլայնված ծրագիր: Նախ` հունիս ամսին արձակվեց նախարարի հրաման, որով սահմանվում էր բժշկական կարգեր և նորմեր: Ըստ հրամանի` 150 ծնունդը չապահովող ծննդատները կամ ծննդատան բաժանմունքները ֆինասավորում չեն ստանա: Արդյունքում տարբեր մարզերում գործող առողջության կենտրոնների 7 ծննդաբերական բաժանմունք զրկվեց ֆինասավորումից, ինչի արդյունքում էլ լուծարվեց:

Հետագայում պազվեց, որ ինչ-որ նորմերի չէին համապատասխանում նաև Անձավաբուժության կենտրոնը, Երևանի հակատուբերկուլոզային հիվանդանոցը, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնը, Գյումրու ուռուցաքաբանության կետրոնը և այլն: Օպտիմալացումների արդյունքում անաշխատանք մնացին 200-ից ավելի բուժաշխատողներ, և սա այն դեպքում, երբ տարեսկզբին կառավարությունը մի քանի անգամ ավելացրել էր առողջապահությանը տրվող ֆինասավորումը:

Օպտիմալացման ենթարկված կամ նորմերին և կարգերին չհամապատասխանող բուժհաստատությունների փակման գործընթացներից բոլորն էլ ուղեկցվեցին բողոքի ակցիաներով, վարչապետին ուղղված բաց նամակներով: Աշխատանքից հեռացվեցին կամ էլ գնալու ճանապարհը ցույց տվեցին բազմաթիվ բժշկական կենտրոնների տնօրենների և ըմբոստ բժիշկների, օրինակ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանտյան, Այրվածքաբանության կենտրոնի լաբորատարիայի վարիչ Դավիթ Գրիգորյան, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանացոի տնօրեն Մհեր Դավիդյանց, Մասիսի ԲԿ-ի տնօրեն Նունե Ներսիսյան, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյան և այլն:

Այս և նման մյուս դեպքերի` աշխատակիցների ստորագրահավաքների և բաց նամակների տեքստերի և բողոքի ակցիաների բովանդակությունը, կարծես, կառավարության ղեկավարին չէր հասնում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ եթե ասում էր քննարկելու բան չունենք, ուրեմն՝ վերջ:

Օրերս, հերթական բուժաշխատողի նման աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց առողջապահության նախարարի մանկական ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու, Արյունաբանական կետրոնի ներկայիս աշխատակից, ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, ով որպես պատճառ նշել էր, որ հոկտեմբերի 1-ից դադարեցնելու է կենտրոնի տնօրենի պաշտոնավորումը: Հաջորդ օրը նրան միացան կենտրոնի աշխատակիցները և բաց նամակ գրեցին վարչապետ Փաշինյանին: Երեկոյան Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց և հայտնեց, որ առողջապահության նախարարին հանձնարարել է վերակնքել կենտրոնի ներկայիս տնօրեն Սամվել Դանիելյանի հետ պայմանագիրը:

Սա առողջապահության ոլորտում միակ դեպքն էր, որ Թորոսյանի կամքը չկատարվեց և վարչապետի հանձնարարկանը չքննարկվեց: Ինչու՞:

Կա մի քանի տարբերակ: Նիկոլ Փաշինյանը այևս չի վստահում Արսեն Թորոսյանին և, ինչպես խոսվում էր՝ Թորոսյան-Փաշինյան հարաբերությունները լարված են և քայլն ուղղված էր Արսեն Թորոսյանի դեմ, ինչը նշանակում է՝ սպասվելիք հրաժարականը չի ուշանա: Հաջորդը այն է, որ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ում «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ֆինասավորում է կենտրոնի շահառուներին և սերտ համագործակցություն ունի կենտրոնի հետ, ուներ իր թեկնածուին և Թորոսյանի համար միևնույն է, թե ով կլիներ տնօրեն, դրա համար էլ չի պայքարել: Պետք չէ ուշադրությունից դուրս թողնել այն փաստը, որ տնօրենին 2019թ-ին նշանակել էր ինքը՝ նախարարը: Այս վարկածն ավելի հավանական է, քանի որ հանձնարականից հետո ժամեր անց Աննա Հակոբյանը հայտարարեց, որ այևս չի լինելու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:

Դե ինչ, բժիշկները փաստացի գրանցեցին առաջին հաղթանակը Արսեն Թորոսյանի դեմ, բայց հարց՝ հաղթանակը գուցե՞ նախարարի սրտով էր…

 

Աննա Ավետիսյան

Pressmedia.am

«ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոցՈրտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել էԽոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանԳազ չի լինի Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից24 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը Ծիծեռնակաբերդում են․ ուղիղՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱռեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-իցԵս պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ.Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինՔիչ առաջ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակել
Ամենադիտված