Արցախի ԱԱԾ տնօրենի դստեր հարսանիքին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ, Բակո Սահակյանը
Հասարակություն«Ֆլորենս» ռեստորանային համալիրում այս պահին մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի դստեր հարսանեկան արարողությունը։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը: Հարսանիքին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի հետ։ Ներկա են նաեւ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը, որոնք դրսում, մինչ Փաշինյանի ժամանելը, ջերմ զրուցում էին։ Քիչ առաջ վրացական (ER 005 IK) պետհամարանիշներով,թանկարժեք Porsche Panamera -ով այստեղ ժամանեց նաեւ երգիչ Էրիկը, ով, ամենայն հավանականությամբ, արարողության երգիչներից մեկն է։ Մենք նկատեցինք նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանին, ով էլ, ըստ ամենայնի, «թամադայություն» կանի։ Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը այս տարվա մայիսին էր ազատվել Արցախի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կից գրելով․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Ազգային ազատագրական պայքարում, մեր բանակի, ուժային այլ կառույցների կայացման գործում մեծ ավանդ ունեցող ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իմ լավ ընկեր Կամո Աղաջանյանն այսօր հյուրընկալել էր մեզ՝ դստեր Արմինեի և Գոռի պսակադրության առիթով: Կարծում եմ՝ ծնողի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան իր իսկ մասնակցությամբ ազատագրված հայրենի հողում զավակին ամուսնացնելը: Ահա պայքարելու, հաղթելու և Ազատ Հայրենիքում ապրելու իմաստը… Շնորհավո ՛ր…»:
Ավելին՝ այստեղ