ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին
Ուշադրության կենտրոնումԵթե Ռուսաստանը չընդունի Ռազմավարական հարձակողական զինամթերքի կրճատման մասին պայմանագիրը (CHB-III) երկարացնելու ԱՄՆ-ի առաջարկը, ապա Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո «մուտքի վճարը» կաճի: «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում այսպիսի վերջնագիր է առաջ քաշել սպառազինության վերահսկման հարցերով Թրամփի բանագնաց Մարշալ Բիլինգսլին:
«Կարծում եմ, որ եթե մինչ այդ պահը մենք առաջ չշարժվենք, ապա կառաջանա նոր պայմանների շարք, որոնք ստիպված կլինենք պնդել: Բայց առայժմ առաջարկությունն ուժի մեջ է մնում այն վիճակում, որով այն արել ենք», - ավելացրել է նա՝ նշելով, որ Վաշինգտոնը կարող է նշված համաձայնագիրը կնքել հենց վաղը (այսօր՝ սեպտեմբերի 21-ին):
Միևնույն ժամանակ, Բիլինգսլին հայտարարել է, որ ԱՄՆ-ին չի վախեցնում Ռուսաստանի կողմից վերոնշյալ պայմանագրի երկարաձգումից հնարավոր հրաժարումը: «Մենք պատրաստվում ենք արդիականացնել մեր միջուկային ուժերը: Ռուսաստանը հիմնականում ավարտել է իր միջուկային զինանոցի արդիականացումը: Եվ մենք ծայրաստիճան ուրախ կլինենք այն շարունակել առանց CHB-III-ի պայմանագրի սահմանափակումների», - բացատրել է Թրամփի հատուկ բանագնացը:
Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագիրն ստորագրվել է 2010 թվականին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների՝ Դմիտրի Մեդվեդևի և Բարակ Օբամայի կողմից: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2011 թվականին. ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարին:
Սերինե Եսայան