Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել է Արտակարգ դեպք Երևանում Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել


Պոպուլիզմի և ռեալիզմի տարբերությունը

Քաղաքականություն

Միանշանակ է, որ միջազգային հարթակներում պետության ղեկավարների պաշտոնական այցերը առանձնակի կարևորություն ունեն պետության արտաքին իմիջի համար և մատնանշում են տվյալ պետության արտաքին վեկտորների ու դիվանագիտական տեսլականի խորքային պատկերը։

Այս առումով գերկարևոր է երկրի առաջին դեմքերի ներկայացվածությունը միջազգային հարթակներում։

Իր ընդդիմադիր քաղաքական գործունեության տարիներին Նիկոլ Փաշինյանի քննադատության հիմնական թիրախներից էին ՀՀ իշխանությունների գործուղումներն ու արտասահմանյան այցերը։ Հիմնական շեշտադրումն այն էր, որ «պետության հաշվին ծախսված միլիոններն իրենց նպատակին չեն ծառայում», և «իշխանությունների գործուղումներն անպտուղ ու անարդյունավետ են»։ Փաշինյանի խոսքով՝ դրանք «զրո արժեք ունեցող» այցեր են։

Իրականում այս պոպուլիզմի մեջ ճշմարտությունն այն է, որ ցանկացած պետական պաշտոնյա իր պաշտոնական այցերի շրջանակում պետք է արդյունավետություն ունենա և, նախ և առաջ, առաջնորդվի պետական շահով։

Ինչևէ, փորձենք համեմատականներ անցկացնել, թե ինչ արդյունքներ են գրանցվել արդեն վարչապետի պաշտոնում մեկուկես տարի կառավարող Նիկոլ Փաշինյանի գործուղումների արդյունքում՝ դրանք համադրելով նախկին «կոռումպացված» համակարգի գործուղումների հետ։

ՀՀ ռազմավարական դաշնակից և հիմնական գործընկեր Ռուսաստանի ուղղությամբ ուշադիր հետևելով՝ ունենում ենք հետևյալ պատկերը․ այս պարագայում պետք է փաստենք, որ Փաշինյանի կառավարությունը ՀՀ բոլոր կառավարություններից ամենառուսամոլն է, քանի որ առիթը բաց չի թողնում «վազել» Մոսկվա և իր հերթական «սիրո ու հավատարմության» խոստումը հղել ՌԴ իշխանություններին։ Հավելենք, որ մոտ երկու տասնյակի հասնող այցերի ընթացքում Փաշինյանը ՌԴ-ում չի ունեցել ոչ մի պետական այց:

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ուղևորվեց Բրյուսել և, ինչպես ինքը այնուհետև ամփոփեց, Բրյուսելում ընդամենը տեղի է ունեցել արձանագրում, որ ԵՄ-ն լիարժեք պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ բարեփոխումների և Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգով: Այնուհետև «Զվարթնոց» օդանավակայանում Փաշինյանը դժգոհում էր, թե «Եվրոպայում իրեն փող չտվեցին»։ Այս ֆոնին հավելենք, որ ի տարբերություն Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի վերջին այցերը Բրյուսել բավական հաջողված էին, ի վերջո, հենց այդ այցերի արդյունքում էլ ստորագրվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը, որը Փաշինյանի վարչապետությունից հետո նույնիսկ չի սկսել իրականացվել և մեկուկես տարվա ընթացքում դեռևս չի վավերացվել 10 պետությունների կողմից։

Եթե անդրադառնանք Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած պաշտոնական այցին, պետք է արձանագրենք, որ այցի շրջանակներում կնքվել են տասնյակ պայմանագրեր, ինչպիսիք են` «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիրը, «ՀՀ Կենտրոնական բանկի և ՉԺՀ ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիրը, կնքվել են նաև այլ պայմանագրեր՝ ատոմային, քրեական, տեխնիկատնտեսական, Չինաստանի կողմից ՀՀ-ին արտոնյալ վարկի տրամադրման, մաքսային ոլորտի համագործակցության և փոխօգնության, գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման, ինչպես նաև ընդլայնված ռազմական համագործակցության ոլորտներում: Համեմատելով Սարգսյանի Չինաստան այցը Փաշինյանի Պեկին կատարած այցի հետ՝ կարող ենք ֆիքսել, որ Փաշինյանի այցը չուներ նման հագեցվածություն:

Ձախողված և գերթանկարժեք այցերի շարքին կարելի է դասել նաև ԱՄՆ կատարած այցը, որի չարտերային չվերթի համար պետբյուջեից ծախսվել է 330 հազար դոլար։ Այդ այցին Փաշինյանը երկար էր տրամադրվում, սակայն պետք է փաստել, որ այնուամենայնիվ այցի արդյունքների և գործնական հաջողությունների մասին վաղ է խոսել, քանի որ լուրջ ձեռքբերում ԱՄՆ-ից Փաշինյանն իր հետ Հայաստան չէր բերել: Այսինքն` այս առումով Փաշինյանի կատարած այցերի անարդյունավետությունն ակնհայտ է:

Նիկոլը ժամանակին բացահայտ թիրախավորել էր Սերժ Սարգսյանին՝ «զրո արդյունք տվող» արտասահմանյան գործուղումների համար, այստեղ պետք է նշենք, որ ներկայումս մենք տեսնում ենք, որ Նիկոլն ինքը ոչնչով չի փայլում, ավելին՝ ամբողջովին ձախողել է ՀՀ արտաքին քաղաքականությունը և գործընկեր պետությունների հետ ունեցած հարաբերությունները հասցրել բավականին ցածր մակարդակի։

Անդրանիկ Կիրակոսյան

Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի
Ամենադիտված