Հայաստանում մարդիկ լիովին չեն գիտակցում՝ ինչ է նշանակում թշնամանալ Ռուսաստանի հետ. Չալաբյան «Մե՛րս, չնեղվես, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն...». Մարտին Ավետիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողում․ «Փաստ» Փաշինյանին հետապնդում է Ղարաբաղի ուրվականը․ «Փաստ» Սպառված իշխանության սինդրոմը. «Փաստ» Մեկնարկը տրված է, ինչպիսի՞ն կլինի շարունակությունը. «Փաստ» Ռուսական պատժամիջոցները չեն ուշանա. «Փաստ» Իրավական ի՞նչ հետևանք կունենան ստուգումները քաղաքապետարանի ենթակա կառույցներում. «Փաստ» Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը Սյունիքի դատարանում նշանակվելուց հետո հետ է գործուղվել Երևան. ի՞նչ են պարզաբանում ԲԴԽ-ից. «Փաստ» Զինծառայողին ինքնասպանության են հասցրել ծառայակիցները Սեպտեմբերի 25-ին, ինչպես հարյուրավոր հայրենակիցներ, Աշոտը դարձավ ողբերգության մասնակից


Դիվանագիտական ռեսուրսն այս պահին սպառված է․ ի՞նչ սպասել Պոմպեոյի հետ հանդիպումից

Վերլուծություն

ԼՈՒՐԵՐ․com-ը Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանի հետ զրուցել է Արցախի հարցի վերաբերյալ միջազգային արձագանքի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների, ինչպես նաև Իրանի դերակատարության մասին։ 

Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքը Արցախի հարցում։ Տարածաշրջանային զարգացումներն ինչ ուղղվածություն կարող են ստանալ։

- Այս պահին միջազգային հանրության կողմից ունենք բավարար արձագանքներ։ Եթե դիտարկում ենք հակամարտության առաջին օրերի և 26-րդ օրվա արձագանքները, տեսնում ենք, որ միջազգային հանրության արձագանքը բյուրեղանում է, այսինքն մնացել են միայն գործուն դերակատարների կողմից ստացված արձագանքները։ Խոսքս վերաբերում է, հատկապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, կոնկրետ ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Տեսանք, որ ՌԴ-ն բավականին որոշիչ և ակտիվ դերակատարություն ստանձնեց հակամարտության գործում և շարունակում է կատարել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ մի շարք հասցեական շեշտադրումներ արեց։ Որո՞նք եք առավել կարևոր և հատկանշական համարում։ 

- Փաստացի ՌԴ-ն առաջին անգամ գնահատական տվեց, որ սա էթնիկ հակամարտություն է և փաստեց, որ Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ են իրականացվել, ինչը պետք է հաշվի առնել։ Նշեց նաև շատ կարևոր հանգամանք, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Արցախում տեղի ունեցող իրավիճակի համար, ինչպես նաև նշեց՝ հակամարտության կողմերին չի հաջողվել զերծ մնալ հրադադարի խախտումից և պետք է ձգտել հրադադարի պայմանավորվածությունների վերականգնմանը։ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՌԴ-ն գործուն ջանքեր է գործադրում հակամարտության խաղաղ լուծման համար, բայց, բնականաբար, դա միայնակ անել չի կարող։ Այն, որ ՌԴ-ն մշտական կապի մեջ է կողմերի հետ, և նրա բոլոր ջանքերն ուղղված են հակամարտության լարվածության թուլացմանը, կրակի դադարեցմանը հասնելուն։ 

Ի՞նչ սպասելիքներ կան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից։ 

- Արտգործնախարարների հանդիպումները ևս կարող են կառուցողական շտրիխ ավելացնել գործընթացներին։ Չնայած արտաքին քաղաքական՝ մինչև այսօր կիրառված բոլոր լծակները այնքան էլ արդյունավետ չեն եղել, բայց շարունակում ենք ակնկալել բանակցային գործընթացի վերսկսում, պատերազմի դադարեցում։ Այսօր ԱՄՆ-ում Պոմպեոյի հետ տեղի ունենալիք հանդիպման ավարտից հետո կարող ենք արձանագրել, թե ամերիկյան ուղղությամբ ինչ է կատարվում։

Օրեր առաջ Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպմանը հետևեց ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե հարցը, կարծես թե, դիվանագիտորեն լուծել չի ստացվում։ Արդյոք կարո՞ղ ենք միայն ռազմական առումով հասնել հաղթանակի։

- Միանշանակ կարող ենք, մեր ՊԲ-ն շարունակում է կատարել իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները։ Վարչապետը ռեալ գնահատական է տվել իրողություններին։ Ստացվում է, որ դիվանագիտական ռեսուրսն այս պահին սպառված է և նոր ուղղությունների մասին պետք է մտածել։ Այսօր խնդիրը կարող է լուծել միայն Պաշտպանության բանակը, իսկ այն բանակցային հարցում ունի մեկ դերակատարութուն՝ արմատական բեկում մտցնել ռազմաճակատում։ Հետևաբար, ես կվկայակոչեմ Արցախյան բոլոր պատերազմներում մեր ամբողջ քաղաքական փորձը։

Ադրբեջանի նախագահ Ալիևը Փաշինյանի հետ հանդիպելու և բանակցելու պատրաստակամության հայտարարություններով է հանդես գալիս, դրա հետ մեկտեղ չի մոռանում նշել նախապայմանների մասին։ Ի՞նչ է ուզում դրանով ցույց տալ հակառակորդի առաջնորդը։

- Դա արվում է արտաքին լսարանի համար։ Ալիևը սեփական հասարակական տրամադրությունները տանում է դեպի էյֆորիա՝ ամեն օր ցույց տալով, որ իրենք տասնյակ գյուղեր են ազատագրում ու մեկ օր հայատարարել, որ նստում է բանակցային սեղանի շուրջ, բնականաբար, կարող է ներհասարակական դաշտում դժգոհություններ առաջացնել։ Այսինքն ստացվում է՝ Ալիևը արտաքին լսարանի համար ներկայանում է որպես կառուցողական առաջնորդ, իսկ ներսում՝ որպես «ազատագրող» ղեկավար։ Սակայն այս երկու դիրքորոշումները չեն կարող մեկտեղվել։ Առավել ուժեղ զսպման մեխանիզմներ են պետք, որպեսզի գնանք բանակցային գործընթացների ճանապարհով, բայց դեռևս  չենք արձանագրել այդպիսի գործում զսպման լծակներ, եթե այդպիսիք լինեին, արդեն իսկ կունենայինք պատերազմի դադարեցում։

- Տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված՝ հնարավոր համարո՞ւմ եք քաղաքական հետաքրքրությունների վերադասավորում, մասնավորաբար, Իրանի դերակատարման մասով: Իրանում հոկտեմբերի 21-ին մեկնարկած զորավարժությունները կարո՞ղ են քաղաքական ենթատեքստ ունենալ, հատկապես, որ դրանք ունեն ՀՕՊ ուղղվածություն։

Իրանը հոկտեմբերի 18-ին դուրս եկավ զենքի գնման և վաճառքի էմբարգոյից։ Ստացվում է այնպես, որ Իրանը դառնում է տարածաշրջանում զենքի գնման և վաճառքի լուրջ շուկա։ Նրա գլխավոր մատակարարը կարող է լինել Ռուսաստանը, որովհետև ԱՄՆ-ն լուրջ պատժամիջոցներ է նախատեսում այն երկրների համար, որոնք զենք կվաճառեն Իրանին։ Իսկ Ռուսաստանը արդեն իսկ պատժամիջոցների տակ է և խնդիր չունի այդ հարցում։ Այս դեպքում ՌԴ և Իրանի շահերը համընկնում են։ Հոկտեմբերի 18-ից հետո ունեցանք Ռուսաստան-Իրան համաձայնագիրը՝ օդուժի պաշտպանության հետ կապված։ Իրանը, բնականաբար, վերահսկելու է իր սահմանների անվտանգությունը և պատահական չէ, որ մի քանի մակարդակներում հայտարարություններ է արել պատերազմի առաջին իսկ օրից սկսած, որ անտարբեր չէ այս գործընթացներին։ Իհարկե, ամենաքիչը կցանկանա ներգրավվել պատերազմական գործողություններում, բայց նաև չի կարող անտարբեր լինել։ Երեկվա դրությամբ Իրանի տարածք 90 հրթիռ  էր ընկել և հիշում ենք, որ Իրանը հայտարարել էր, եթե որևէ կողմից արձակված հրթիռը ընկնի իր տարածքում իր կողմից կարժանանա համարժեք գնահատականի։ Իրանի հաջորդ կարևոր հայտարարությունն այն է, որ հակամարտության ընթացքում գլխատման փորձերը դիտարկել է միջազգային ահաբեկչության իսլամական ծայրահեղականության ձևաչափում։

Մենք կարծում ենք՝ ստացվել է մի իրավիճակ, որ Իրանը գործուն դերակատար կարող է լինել, բայց այս պահին դեռևս չի ցանկանում ներքաշվել ռազմական գործողությունների մեջ, ինչը տարածաշրջանի պետությունների համար լավ զարգացում չի կարող լինել, որովհետև տարածաշրջանը կարող է ամբողջովին ներգրավվել հակամարտությունների մեջ, ինչը որևէ լավ բանի չի կարող բերել։ 

Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի

 
Հայաստանում մարդիկ լիովին չեն գիտակցում՝ ինչ է նշանակում թշնամանալ Ռուսաստանի հետ. Չալաբյան «Մե՛րս, չնեղվես, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն...». Մարտին Ավետիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողում․ «Փաստ» Փաշինյանին հետապնդում է Ղարաբաղի ուրվականը․ «Փաստ» Սպառված իշխանության սինդրոմը. «Փաստ» Մեկնարկը տրված է, ինչպիսի՞ն կլինի շարունակությունը. «Փաստ» Ռուսական պատժամիջոցները չեն ուշանա. «Փաստ» Իրավական ի՞նչ հետևանք կունենան ստուգումները քաղաքապետարանի ենթակա կառույցներում. «Փաստ» Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը Սյունիքի դատարանում նշանակվելուց հետո հետ է գործուղվել Երևան. ի՞նչ են պարզաբանում ԲԴԽ-ից. «Փաստ» «Հայկական սփյուռքի կենտրոնի» ղեկավար Ամրամ Պետրոսյանի ջանքերով՝ հայկական գյուղմթերքը կարտահանվի Կամերուն Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը․ Տիգրան ԱվինյանՍահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Զինծառայողին ինքնասպանության են հասցրել ծառայակիցներըՍեպտեմբերի 25-ին, ինչպես հարյուրավոր հայրենակիցներ, Աշոտը դարձավ ողբերգության մասնակից Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրել102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳԿարեն Ենգիբարյանը Կրոկուսի ահաբեկչության ժամանակ օգնել է մարդկանց փրկվել, սակայն հետո մահացել է «Իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»․ Թագուհի Թովմասյան «Կրոկուս»-ի ահաբեկիչներն առարկություն ունենԼիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ Կրակոցներ, արտակարգ իրավիճակ ԵղեգնաձորումՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո ՄոլոդոյըCrocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վախդատ թաղամասի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի գործովUcom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին «Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունըԾանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներԲարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարԳետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել
Ամենադիտված